Category: ArmPulse

  • 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ | Հասարակություն

    Այս մասին գրել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

    Ավելի վաղ «Իշխանութուն» լրատվականը գրել է, որ Երեւանում քննչականի վարչության պետի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին: Լրատվականին ահազանգել են՝ երեկ ուշ գիշեր Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց գերլարված իրավիճակ է եղել։

    Փոխանցված տեղեկություններով՝ վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել համայնքային ոստիկանի։ Դեպքից հետո նրա համար շտապօգնություն է կանչվել։

     

     

  • Ռուսաստանը հարվածել է ուկրաինական էլեկտրագնացքին․ մեկ ուղևոր է զոհվել | Քաղաքականություն

    Ռուսական անօդաչու թռչող սարքն այսօր հարվածել է Խարկովի մարզի Լիմանիվկա կայարանում գտնվող Լոզովա-Խարկով էլեկտրագնացքին։ Հարձակման հետևանքով մեկ ուղևոր զոհվել է, ևս չորս մարդ վիրավորվել է։ 

    Ուկրաինայի վերականգնման, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Նիկոլայ Կալաշնիկը հայտնել է, որ մարդկանց մեծ մասը, ինչպես նաև գնացքի անձնակազմը հեռացել էին երկաթուղային ենթակառուցվածքից և գտնվել անվտանգ հեռավորության վրա, սակայն ուղևորների մի մասը մնացել էր գնացքի հարևանությամբ։ Հենց այդ պահին էլ ԱԹՍ-ն հարվածել է էլեկտրագնացքին։  

  • Երևանում «Nissan»-ն ամբողջությամբ այրվել է | Հասարակություն

    Օգոստոսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

    Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվում։

    Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Երևանի բնակիչ 76-ամյա Աշոտ Հ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։

    Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։  

  • Նախիջևանում աշխատանքները մեկնարկել են, Հայաստանում դրանք կսկսվեն կամ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին․ Ալիև | Տարածաշրջան

    Զանգեզուրի միջանցքի նախագիծը մեր տարածքում ակտիվորեն իրականացվում է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուզբեկստանի միջպետական խորհրդի երրորդ նիստում։

    Նրա խոսքով՝ նախագծի ավարտը նախատեսվում է հաջորդ տարի, իսկ Նախիջևանում աշխատանքներն արդեն մեկնարկել են։

    Ալիևը նաև հայտարարել է, թե աշխատանքներ են իրականացվում Հայաստանի տարածքում։ «Մեզ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի տարածքում շինարարական աշխատանքները կսկսվեն կամ այս տարվա վերջին  կամ հաջորդ տարվա սկզբին։ Սակայն այնտեղ երկաթուղու երկարությունը կազմում է ընդամենը 42 կիլոմետր, մինչդեռ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում՝ 194 կիլոմետր։ Այդ պատճառով մենք արդեն սկսել ենք աշխատանքները և ամեն դեպքում դրանք ավարտին կհասցնենք»,-ասել է Ալիևը։  

  • Վաշինգտոնյան համաձայնագիրը ձեր անձնական դիվանագիտության հաջողությունն է․ Միրզիյոևը՝ Ալիևին

    Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Տաշքենդում կայացած հանդիպմանը կարևոր փաստաթղթեր են ստորագրվել։
  • Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

    Առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է:
  • Ադրբեջանի դեսպանը Մոսկվայից պահանջել է արձագանքել ռուսական ԶԼՄ-ների բացասական հռետորաբանությանը | Տարածաշրջան

    Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը հայտարարել է, որ առնվազն 96 ռուսական ԶԼՄ-ներ, Telegram և YouTube ալիքներ, որոնք ունեն բազմամիլիոնանոց լսարան, պարբերաբար տարածում են Ադրբեջանի՝ որպես Ռուսաստանի համար «ոչ բարեկամական» պետության մասին թեզեր։

    «Դիվանագիտական ուղիներով մենք ռուսական կողմի ուշադրությունը հրավիրել ենք մեր երկրի, ժողովրդի և ղեկավարության հասցեին հնչող վիրավորական ու սադրիչ հայտարարությունների կոնկրետ փաստերի վրա, որոնք վնասում են մեր ռազմավարական գործընկերությանն ու դաշնակցային հարաբերություններին։ Մենք այս իրավիճակը համարում ենք բացարձակապես աննորմալ և անընդունելի և ակնկալում ենք Մոսկվայի սկզբունքային արձագանքն ու կոնկրետ քայլերը՝ այն շտկելու ուղղությամբ»,-ասըլ է Մուստաֆաևը։

  • Երևանում բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի | Հասարակություն

    Այսօր՝ օգոստոսի 23-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գուսան Շերամ 109 շենքի բակում դի կա։

    Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, տեղուն պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված շենքի բակում հայտնաբերվել է 50-55 տարեկան տղամարդու մարմին։

    Ըստ նախնական տեղեկությունների նա 7-րդ հարկից կամ անզգուշաբար ընկել է, կամ իրեն ցած է նետել։ Մահացածը ՌԴ քաղաքացի Արթուր Բեսոլով Ֆերդինանտովիչն է։

  • elections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները | Հայաստան

    2026 թվականի սեպտեմբերի 27-ին Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, ինչպես նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում թեկնածուներին անհրաժեշտ տեղեկանքների տրամադրումն ապահովելու նպատակով՝ օգոստոսի 22-ին և 23-ին, ժամը 09։00-ից մինչև 17։00-ն, կաշխատեն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետևյալ բաժինները՝

    Վաղարշապատի բաժին
    Թումանյանի բաժին
    Վանաձոր 3 բաժին
    Եղվարդի բաժին

    Նշված բաժիններում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի սահմանված աշխատանքային ժամերին։

    Առաջիկայում կայանալիք ընտրությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար գործում է նաև Զանգերի սպասարկման կենտրոնը՝ 84-22հեռախոսահամարով։

    Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգի համաձայն, հրապարակվել են համապատասխան համայնքներում հաշվառում ունեցող ընտրողների ցուցակները՝ ներբեռնման հնարավորությամբ։

    Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում ենք նախապես ստուգել իրենց տվյալները և ճշտել իրենց ընտրատեղամասը։

    Մուտք գործե՛ք elections.mia.gov.am կայք և ընտրե՛ք «ՏԻՄ ընտրություններ 2026» բաժինը։

    Ձեր ընտրատեղամասը նախապես ճշտելը կօգնի ընտրության օրը գործընթացը կազմակերպել առավել արագ, սահուն և հարմարավետ։

  • Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

    «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։