Երևանում «Nissan»-ն ամբողջությամբ այրվել է | Հասարակություն

Written by

in

Օգոստոսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվում։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Երևանի բնակիչ 76-ամյա Աշոտ Հ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։  

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts