Ռուսաստանը հարվածել է ուկրաինական էլեկտրագնացքին․ մեկ ուղևոր է զոհվել | Քաղաքականություն

Written by

in

Ռուսական անօդաչու թռչող սարքն այսօր հարվածել է Խարկովի մարզի Լիմանիվկա կայարանում գտնվող Լոզովա-Խարկով էլեկտրագնացքին։ Հարձակման հետևանքով մեկ ուղևոր զոհվել է, ևս չորս մարդ վիրավորվել է։ 

Ուկրաինայի վերականգնման, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Նիկոլայ Կալաշնիկը հայտնել է, որ մարդկանց մեծ մասը, ինչպես նաև գնացքի անձնակազմը հեռացել էին երկաթուղային ենթակառուցվածքից և գտնվել անվտանգ հեռավորության վրա, սակայն ուղևորների մի մասը մնացել էր գնացքի հարևանությամբ։ Հենց այդ պահին էլ ԱԹՍ-ն հարվածել է էլեկտրագնացքին։  

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts