Category: ArmPulse

  • Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդագրությունների վերաբերյալ | Հասարակություն

    Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել Ռուսաստանի Իրկուտսկի մարզում ժանտախտի մասին հաղորդագրությունների վերաբերյալ:

    ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանի տարածքը, քանի որ կառավարությունը սահմանափակ հնարավորություններ ունի օգնություն ցուցաբերելու համար։

    Դեսպանատունից նշել են, որ տեղյակ են Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի կասկածելի դեպքի վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդագրությունների մասին, որը հանգեցրել է մահվան:

    Գործակալությունը նաև տեղյակ է Իրկուտսկում տեղի ունեցած միջադեպի հետ կապված կարանտինային միջոցառումների և հիվանդանոցների փակման մասին: 

    Դեսպանատունը նաև նշում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը 4-րդ մակարդակի տագնապ է հայտարարել՝ ամերիկացիներին խորհուրդ տալով ձեռնպահ մնալ Ռուսաստան ճանապարհորդելուց, բայց նաև կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ռուսաստանի Դաշնությունը։

  • Հնդկական Pinaka Mk-II-ի արտադրությունը՝ Հայաստանում․ քննարկումներ են ընթանում | Հայաստան

    Հայաստանն ու Հնդկաստանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II հրթիռների տեղական արտադրություն և հավաքում կազմակերպելու հնարավորությունը։ Եթե բանակցությունները հանգեն համաձայնության, Հայաստանը կարող է աստիճանաբար անցնել պատրաստի զինամթերքի ներկրումից դեպի սեփական արտադրական կարողությունների ձևավորում, այս մասին հայտնում է Indian Defence Research Wing_ը․

    Հնարավոր մոդելը կարող է ներառել հնդկական տեխնոլոգիաների և արտադրական փորձի փոխանցում, հայկական մասնագետների ուսուցում, հավաքում, առանձին բաղադրիչների արտադրություն և հետագայում՝ տեղական արտադրության մասնաբաժնի ավելացում։

    Հոդվածի համաձայն՝ տեղական արտադրությունը կարող է Հայաստանին ապահովել զինամթերքի ավելի կայուն մատակարարում և նվազեցնել կրկնվող ներմուծումների անհրաժեշտությունը։

    Միաժամանակ, քննարկումները դեռ վերջնական փուլում չեն․ Pinaka-ի կոնկրետ տարբերակը, արտադրության ծավալներն ու տեխնոլոգիաների փոխանցման պայմանները դեռ պետք է համաձայնեցվեն։

  • Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին, քանի որ այն ավելի է մոտենում դաշինքին. Մարթա Կոս

    «Հայաստանը ներկայումս միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն բանակցում է վիզային ռեժիմի ազատականացման հարցում»:
  • Ես Նիկոլական եմ ու Արարատը մեզ համար սուրբ սար է, այ քեզ ով է էդքան պռախոդ տվել, որ դու սենց երկրի ղեկավարի մասին խոսես, դա կպարզենք. Ալեն Սիմոնյան | Հայաստան

    ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի  իր էջերում անդրադարձել է Գոռ Վարդանյանի ֆիլմերից մեկին ու նաև ֆիլմից մի հատված է տեղադրել ու դրան վերաբերվող գրառում կատարել:

    «Էս «Չորնի պարիկ է» է` ինչ է, սրան մեկդ ասեք, որովհետև վստահ չեմ, որ սա կարդալ գիտի կամ հասկանում է, երբ կարդում է, որ երկրի ղեկավարի մասին խոսելուց առաջ մի հատ գիտակցի` ինքը ո՞վ է, ի՞նչ է, որ իր նմանների ու իր կերպարների նմանների տեղը բանտում է` իրենց գողական պանյատներով: Բացատրեք սրան, որ իր պրիմիտիվ ֆիլմերով` անկախ նրանից, թե ինքն էնտեղ քանի անգամ ՆԱՐԿՈՏьԻԿ բառը կասի, ինքը մեր ժողովրդին, մեր երիտասարդներին, մեր պետությանը մեծ վնաս է տալիս:

    Ինչքան գողական ռազբոռկա, քրեական ենթամշակույթ կա, իր ու իր նմանների տարածածն է, որ իրար փողոցներում խփում են իր ու իր նմանների գովազդածն է, որ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով իրար վրա կրակում են կամ ինքնասպան լինում` Նաև իր նկարած մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր: Իսկ, եթե ուզում է Արարատը հետ բերի, թող նստի Երևանի կենտրոնում տաքսի ու ասի քշեն Թուրքիա: Կամ կարող է մինչև դա պատմի, թե ինքն ու Չոռնին ո՞ւր էին 44 օր պատերազմի ժամանակ:

    Ես Նիկոլական եմ ու Արարատը մեզ համար սուրբ սար է, այ քեզ ով է էդքան պռախոդ տվել, որ դու սենց դեբիլություններ նկարես ու երկրի ղեկավարի մասին խոսես, դա կպարզենք»,- գրել է Սիմոնյանը:

  • Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում | Հասարակություն

    2026 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման համաձայն՝ սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս է եկել և ձեռքով հարվածելով անչափահասին՝ քաշելով տարել է դասասենյակ։

    ՀՀ Քնչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։

    Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչի կողմից ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է: 

    Նրա նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում:

    Նախաքննությունը շարունակվում է։ 

  • Այստեղ եղել է պատերազմում սպանված երաժիշտների նկարները, որոնք հանվել են. երաժշտագետ Վարդան Հակոբյան | Հասարակություն

     Facebook–ի իր էջում գրել է երաժշտագետ Վարդան Հակոբյան գրել է.

     «Այս դատարկ պատը Կոնսերվատորիայում է, այստեղ եղել է պատերազմում սպանված երաժիշտների նկարները, որոնք հանվել են։

    Այս անկյունը վերականգնելը կոնսերվատորիայի ուսանողության ու դասախոսական կազմի պարտքն է, եթե այն չվերականգնվեց շուտով կփակվի նաև Կոնսերվատորիան։

    Կոմիտասցիները չեն կարող վերածվել անլեզու և հնազանդ ստրուկների։

    Սա գոյութենական կռիվ է, ոչ միայն պատվի։

    Սերունդները մեզ չեն ներելու ընկրկելու դեպքում»։

     

  • Amazon-ը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել, եթե ապահովվի ընկերության համար անհրաժեշտ շուրջօրյա կայուն էլեկտրամատակարարումը»: | Հայաստան

    «Ինֆոքոմ»-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Amazon-ը պատրաստ է Հայաստանում ներդրումներ կատարել, եթե ապահովվի ընկերության համար անհրաժեշտ շուրջօրյա կայուն էլեկտրամատակարարումը»:

    Փաշինյանը մանրամասնել է, որ ընկերությանը շուրջօրյա կայուն էներգամատակարարում է անհրաժեշտ։

    Այդ համատեքստում նա խոսել է ատոմակայանի, էներգիայի կուտակիչների և հողմային կայանների անհրաժեշտության մասին։

    «Amazon-ը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել, բայց իրեն 1000-մեգավատտանոց կայան է պետք։ Ասում է՝ եթե դուք կասեք, որ 1000-մեգավատտանոց կայան կլինի, ես Հայաստանում համապատասխան չափի ներդրումներ կանեմ»,- հայտնել է Փաշինյանը։

     

  • Կձեռնարկվի աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց | Հասարակություն

    Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն: Այս մասին հայտնում են նախարարությունից:

    Գերատեսչությունը գործընկերներին է դիմել՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը:

    Նախարարությունից հայտնում են, որ միաժամանակ, առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով:

     

  • Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել | Քաղաքականություն

    ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։

    ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։

    Խմբագրական ուղենիշ

    Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։

    Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։