Category: ArmPulse

  • Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին | Քաղաքականություն

    ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։

    Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-իտալական երկկողմ հարաբերություններին՝ գոհունակությամբ փաստելով, որ դրանք ներկայում գտնվում են բարձր մակարդակի վրա։

    Կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող մի շարք հարցեր։

  • Մարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ | Քաղաքականություն

     ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ի արտահերթ նիստում հաստատել է իր աշխատակարգը և ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ։

    Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել էր Մարիա Կարապետյանի թեկնածությունը։ Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է պատգամավոր Սոնա Ղազարյանը։

    Մարիա Կարապետյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել խմբակցությանը վստահության համար և ներկայացրել արտաքին քաղաքականության վերաբերյալ իր պատկերացումները։ Քվեարկության արդյունքում նա ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։

    Նիստի ընթացքում հանձնաժողովը քննարկել և հավանություն է տվել նաև Հայաստան-Ռուանդա և Հայաստան-Կամբոջա բարեկամական խմբեր ստեղծելու հարցերին։ Սարգիս Խանդանյանը տեղեկացրել է, որ Կամբոջա-Հայաստան բարեկամական խումբն արդեն ձևավորված է։

  • Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով։
  • Սեպտեմբերի 10-ից ժամանակավորապես կփակվի «Լամբադա» կամրջի վերին հատվածը | Հասարակություն

     Հիմնանորոգման լայնամասշտաբ աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը («Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը): Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

    Տրանսպորտային հանգույցի փակման հետևանքով երթևեկության կազմակերպման, ինչպես նաև հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխությունների վերաբերյալ քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն:

    Քաղաքապետարանը վարորդներին հորդորում է նախօրոք պլանավորել երթևեկության այլընտրանքային երթուղիները։

  • Հայաստանն Ադրբեջանի հետ Սահմանադրության փոփոխության հարց չի քննարկում. Սարգիս Խանդանյան | Քաղաքականություն

    Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 9-ին ադրբեջանական ԶԼՄ-ների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Բաքվի դիրքորոշումը շարունակում է անփոփոխ մնալ առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջնականացման համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։

    Բայրամովը նաև անդրադարձել է այն թեմային, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ նոր Սահմանադրության տեքստը կներկայացվի հանրությանը՝ շեշտելով, որ նոր Սահմանադրությունն ընդունելու ժամկետը Հայաստանի ներքին հարցն է։

     ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այս թեմայի հետ կապված հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։

     Խանդանյանը նաև շեշտել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ Սահմանադրության փոփոխության հարց չի քննարկում, քանի որ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին օրակարգի հարց է։

     

  • Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է DP World խոշորագույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էսսա Քազիմի հետ | Էկոնոմիկա

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 9-ին Դուբայում հանդիպել է DP World խոշորագույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էսսա Քազիմի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։ Այս մասին տեղեկացնում ենք Գևորգ Պապոյանի սոցցանցի էջից:

    DP World-ը Դուբայում հիմնված համաշխարհային առևտրի և լոգիստիկայի ընկերություն է, որը զբաղվում է նավահանգիստների կառավարմամբ, բեռնափոխադրումներով, պահեստավորմամբ և լոգիստիկ ծառայություններով։

    «Քննարկել ենք «DP World»-ի հետ երկարաժամկետ գործնական համագործակցության հաստատման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ և առևտրային հանգույցի դիրքի ամրապնդմանը։

    Անդրադարձ է կատարվել Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը, ինչպես նաև Հայաստանում ժամանակակից պահեստային և մուլտիմոդալ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։

    Այս համատեքստում ընդգծել եմ, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը,

    TRIPP ծրագիրը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նոր հնարավորություններ են ստեղծում միջազգային լոգիստիկ ընկերությունների համար։

    Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորեցինք համագործակցության հաստատումը՝ Հայաստանի տարանցիկ և լոգիստիկ ներուժի արդյունավետ օգտագործման և միջազգային առևտրային կապերի ընդլայնման նպատակով»,- գրել է Գևորգ Պապոյանը։

  • Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով | Հայաստան

     Հայաստանի տարածքում և մայրաքաղաք Երևանում սեպտեմբերի 9-ի ցերեկը, ինչպես նաև սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

    Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ։

    Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-ի ցերեկը և առաջիկա օրերին (սեպտեմբերի 10-14-ը) ողջ հանրապետության տարածքում աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

  • Պետական պարտքն ԱՄՆ դոլարով արտահայտված կազմում է 13 մլրդ 900 մլն դոլար | Հայաստան

     

    Պետական պարտքը 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դրամային արտահայտությամբ նվազել է 3.5 տոկոսով, իսկ դոլարային արտահայտությամբ՝ գրեթե անփոփոխ է մնացել, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

    Հուլիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 5 տրիլիոն 116 մլրդ դրամ, հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը
    «Դեկտեմբերի 31-ի՝ 5 տրիլիոն 303 մլրդ դրամի համեմատությամբ այն նվազել է։ Պետական պարտքն ԱՄՆ դոլարով արտահայտված կազմում է 13 մլրդ 900 մլն դոլար»,- նշել է նա:

  • TRIPP նախագծի իրականացումը անհնար է առանց մեր երկրի մասնակցության. Բայրամով | Քաղաքականություն

     TRIPP նախագծի աշխատանքները, վերջին տեղեկությունների համաձայն, նախատեսվում է սկսել 2027 թվականի առաջին ամիսներին, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

    «TRIPP-ի վերաբերյալ հիմնական բանակցությունները վարվում են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև, և դա բնական է։ Միևնույն ժամանակ, մեր ամերիկացի գործընկերները պարբերաբար տեղեկացնում են Ադրբեջանին, քանի որ նախագծի իրականացումը անհնար է առանց մեր երկրի մասնակցության։ Մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ գործընթացը հաջողությամբ է ընթանում։ Նախկինում գործընթացը նախատեսվում էր սկսել այս տարվա վերջին, բայց վերջին տեղեկությունների համաձայն՝ այն նախատեսված է 2027 թվականին», – չորեքշաբթի լրագրողներին ասել է Բայրամովը։

    Նրա խոսքով՝ TRIPP նախագիծը կարևոր է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։

    Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանն արդեն սկսել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում երկաթուղիների վերականգնումը։

    Նա նաև հաստատել է, որ կան միջազգային գործընկերներ, որոնք հետաքրքրված են մասնակցել Նախիջևանի երկաթուղու վերականգնման նախագծին։

  • «Հետևեցի մեր զինվորների սննդի պատրաստման ընթացքին» | Հայաստան

    ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։

    ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։

    Խմբագրական ուղենիշ

    Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։

    Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։