Category: ArmPulse

  • Հայաստանի քաղաքացիները կունենան և՛ գազ, և՛ գազի փող. ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյան | Հայաստան

    Լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն առաջարկել է, որ  որպես աշխարհի վերջ չնկարագրել գազի թանկացումը կամ ԵԱՏՄ-ից դուրս գալ, ԵՄ-ը չմտնելը, դա նույնպես տարբերակներից մեկն է: 

    «Հայաստանի քաղաքացիները կունենան և՛ գազ, և՛ գազի փող, եթե դրա անհրաժեշտությունը լինի, և ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է կոմպրոմիսների գնա այնպիսի հարցերի հաշվին, որոնք կարմիր գծեր են՝ գազի գնի պատճառով։ 

    Ժողովուրդ ջան, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը գազի կաթսա է։ Այստեղից ընդամենը տեխնիկական են Հայաստանի խնդիրներն այդ գազին մատչելիություն ունենալու, մենք կունենանք և գազ, և գազի փող՝ մինչև էժան գազի հասնելը:

    Մենք կգտնենք քաղաքացիների համար լավագույն լուծումը և պետք չէ գազի գնի թանկացումը ներկայացնել որպես աշխարհի վերջը, աշխարհի վերջը չի լինի, Հայաստան չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»,-նշել է նա:

  • Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է Bluemart առևտրային խոշոր ցանցի ղեկավարության հետ | Էկոնոմիկա

    Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է Bluemart առևտրային խոշոր ցանցի ղեկավարության հետ։

    Այդ մասին Գևորգ Պապոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

    Նա գրել է, որ Bluemart-ը Մերձավոր Արևելքում ստեղծված առաջատար հիպերմարկետների և սուպերմարկետների ցանց է, որն առաջարկում է բարձրորակ ապրանքներ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Bluemart-ը նաև զարգացնում է առցանց վաճառքը։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են ցանցի հետ համագործակցության, ինչպես նաև առևտրային ցանցի հիպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածության հնարավորությունները։

  • Իգդիրի Ալիջան սահմանային անցակետում շինաշխատանքները շարունակվում են | Տարածաշրջան

    Թուրքիայի և Հայաստանի միջև բացվելիք Ալիջանի սահմանային անցակետում աշխատանքները շարունակվում են։ Շինարարական տեխնիկան լայնացնում է ճանապարհի 7 կիլոմետրանոց հատվածը, մշակվում է նաև կայանատեղիի և բեռնատարների կայանման նախագիծ։ Իգդիրի առևտրաարդյունաբերական պալատի (ITSO) տնօրենների խորհրդի նախագահ Քամիլ Արսլանը նշել է. «Սահմանային անցակետի բացումը կնպաստի տարածաշրջանի առևտրի, մշակույթի, հասարակական կյանքի, զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը»։

    Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ճանապարհային ծառայությունները օդանավակայանի հանգույցում տեղադրել են Ալիջանի սահմանային անցակետի ուղղությունը ցույց տվող նոր նշաններ։ Հանգույցում աշխատանքների ավարտից հետո տեղադրվել են նաև տարբեր երթուղիների ուղղորդող նշաններ։ Իգդիրի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քամիլ Արսլանը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացումը դրական մթնոլորտ է ստեղծել քաղաքի և տարածաշրջանի համար՝ հավելելով, որ այս անցակետի բացումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը առևտրի, մշակույթի, հասարակական կյանքի, զբոսաշրջության և տնտեսության ոլորտներում։

    Արսլանը նշել է, որ իրենք ողջունում են սահմանային անցակետի բացման գործընթացը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ավարտից հետո և աջակցություն են հայտնել Թուրքիայի արտաքին քաղաքականությանը։ Արսլանն ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ավարտից հետո մենք ողջունում ենք սահմանային անցակետի բացումը: Մենք հավանություն ենք տալիս մեր Արտաքին գործերի նախարարության կողմից վարվող քաղաքականությանը: Մենք գնահատում ենք դա: Ակնհայտ է, որ սահմանային անցակետի բացումը մոտ ապագայում ավելի մեծ նշանակություն կստանա առևտրի, զբոսաշրջության, մշակութային և հասարակական կյանքի ոլորտներում»:

     

  • Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ-ի սահմանափակումները. էկոնոմիկայի նախարարի տեղակալ | Էկոնոմիկա

     Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը հայտարարել է, որ Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները և ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակում գործող մեխանիզմների միջոցով դրանք կվերացվեն:

    Տիգրան Գասպարյանն ասել է, որ կարևոր է ոչ միայն Ռուսաստանի հետ մեր շփումները, այլ ԵԱՏՄ-ի շրջանակում մեր հնարավորությունները, որովհետև կան կոնկրետ մեխանիզմներ, որը կարելի է կիրառել, որպեսզի այդպիսի խոչընդոտները վերանան:

    «Մենք ակտիվորեն օգտագործում ենք այդ հնարավորությունը: Կոնկրետ մեխանիզմներ են, մենք բողոքել ենք և հույս ունենք, որ և վստահ ենք, որ պետք է մեխանիզմները գործեն, որպեսզի խոչընդոտները հանվեն», – նշել է Գասպարյանը:

    Փոխնախարարը նշել է նաև, որ Հայաստանի տնտեսության ապագայի և կայունության տեսանկյունից պետք է ստեղծել, բացել նոր շուկաներ:

  • Արարատ Միրզոյանն այցելել է «Bovo GAS» բիոգազի արտադրման գործարան | Հայաստան

    ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Bovo GAS» բիոգազի արտադրման գործարան։

     

    Նախարար Միրզոյանը շրջել է գործարանի արտադրական հատվածներով և ծանոթացել բիոգազի արտադրության գործընթացին և տեխնոլոգիաներին:

    Ընկերության հիմնադիր-սեփականատեր, Լատվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանը նախարար Միրզոյանին ներկայացրել է ընկերության գործունեությունը և ընդհանուր արտադրական շղթան, այդ թվում՝ բալթյան երկրներում էներգետիկ համակարգի զարգացման հարցում ունեցած ներդրումը, իրականացված և ընթացիկ ծրագրերը։

     

    Ընդգծվել է, որ «Bovo GAS»-ը Լատվիայում 2024թ. մարտից գործարկված՝ բարձրորակ բիոմեթանի ստացման եզակի գործարան է, մաքրում է բիոգազը և ստացված բիոմեթանն անմիջապես ներարկում Լատվիայի բնական գազի ցանց։

     

    Նշվել է, որ նախագիծը գյուղատնտեսական թափոնները վերականգնվող էներգիայի վերածելու լավագույն օրինակներից է՝ արտադրական շղթայում բիոգազին զուգահեռ ներառելով հավկիթից մինչև բարձրորակ պարարտանյութի արտադրություն:

     Շրջայցի ընթացքում քննարկվել են փորձի փոխանակման և Հայաստանում բիոգազի արտադրության հեռանկարներին վերաբերող հարցեր։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են։

  • Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետն ու մի շարք դպրոցների տնօրեններ ձերբակալվել են | Հասարակություն

     Կաշառք տալու և ստանալու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն ու նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ։ Այս մասին «1լուրեր»-ին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

    Ըստ իրավապահ մարմնի տվյալների՝ վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար:

    Քրեական վարույթի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է։

  • Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք | Հասարակություն

    Սյունիքի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Գորիս համայնքի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության կամ անհատույց օգտագործման տրամադրելու փաստաթղթերի իրավաչափությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

    Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են հետևյալ ապօրինությունները․

    • 184 հա վարձակալված հողատարածքի վերադարձ․ 2007 թվականին 25 տարի ժամկետով ՍՊ ընկերությանը վարձակալությամբ հատկացված 132 մլն 780 հազար դրամ կադաստրային արժեքով գյուղատնտեսական հողատարածքը (124 հա վարելահող, 60 հա արոտավայր) դատախազի միջնորդագրով դադարեցվել է Կադաստրի կոմիտեում և վերադարձվել համայնքին։

    • 38.5 հա զավթված հողամասի ազատում․ Պարզվել է նաև, որ նույն ՍՊ ընկերությունը զավթել էր 22 մլն 909 հազար դրամ կադաստրային արժեքով 38.5 հա մակերեսով վարելահող, որը ևս ձեռնարկված միջոցներով վերադարձվել է Գորիս համայնքի տիրապետմանը։

    Ընդհանուր առմամբ՝ դատախազական ներգործության միջոցով Գորիս համայնքին է վերադարձվել ավելի քան 155 մլն դրամ կադաստրային արժեքով շուրջ 222.5 հեկտար հողատարածք։

  • Գևորգ Մանթաշյանը Դուբայում ներկայացրել է Արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման Հայաստանի տեսլականը | Հայաստան

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակության կազմում, սեպտեմբերի 7-9-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում մասնակցում է 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովին (AIM Congress 2026)։ Այս մասին հայտնում է նախարարության պաշտոնական աղբյուրը։

    Սեպտեմբերի 7-ին «Ապագայի տնտեսություններ» հարթակի շրջանակում անցկացված պանելային քննարկմանը Գևորգ Մանթաշյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի տեսլականը արհեստական բանականության (ԱԲ) ենթակառուցվածքների, գերհամակարգչային հաշվարկների և տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ։

    Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է․

    • ԱԲ ենթակառուցվածքներին․ Բարձր արտադրողականությամբ հաշվարկային (HPC) կարողությունների զարգացման փորձին և «ԱԲ գործարանների պարտեզ» կոնցեպտին։

    • Տաղանդների զարգացմանը․ «ԱԲ վիրտուալ ինստիտուտի» նախաձեռնությանը։

    • Անվտանգությանն ու կառավարմանը․ Կիբեռանվտանգության և պատասխանատու ԱԲ կառավարման ծրագրերին։

    Մանթաշյանն ընդգծել է միջազգային համագործակցության և պետություն-մասնավոր հատված գործընկերության կարևորությունը՝ նշելով, որ դրանք առանցքային են համաշխարհային ԱԲ արժեշղթաներում Հայաստանի դիրքերի ամրապնդման համար։

  • Հրապարակվել է ՄԻՊ գործունեության 2026 թվականի առաջին կիսամյակի տեղեկատվական զեկույցը | Հասարակություն

    Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության 2026 թվականի առաջին կիսամյակի տեղեկատվական զեկույցը, որն ամփոփում է հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքները, քաղաքացիների բարձրացրած խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցները։

    Ըստ զեկույցի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էական աճ է գրանցվել ՄԻՊ գործունեության հիմնական ցուցանիշներում․

    • Դրական լուծում ստացած բողոքներ․ 2026 թ․ առաջին կիսամյակում դրական լուծում է ստացել 1047 դիմում-բողոք (2025 թ․ նույն ժամանակահատվածի 665-ի համեմատ)։

    • Դիմումների ընդհանուր քանակ․ Պաշտպանին հասցեագրվել է 13 467 գրավոր և բանավոր դիմում-բողոք (2025 թ․՝ 10 279)։

    • Թեժ գիծ․ Ստացվել և սպասարկվել է 9754 հեռախոսազանգ՝ 3389-ով ավելի, քան նախորդ տարի։

    • Այցեր և նախագծեր․ Իրականացվել է 127 մշտադիտարկման և փաստահավաք այց, իսկ ներկայացված 181 իրավական ակտի նախագծերից 121-ի վերաբերյալ ներկայացվել է 273 նկատառում։

    Ստացված դիմում-բողոքների զգալի մասը վերաբերել է առողջության պահպանմանը (594), ոստիկանության գործունեությանը (606), զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքներին (557), սոցիալական ապահովությանը (445), քրեակատարողական հիմնարկներին (417) և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին (313)։

    ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ դիմումների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել բացահայտելու ոչ միայն անհատական, այլև համակարգային խնդիրներ։ Զեկույցն ամբողջությամբ հասանելի է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում։

  • Ադրբեջանը , Թուրքիան և Պարսից ծոցի երկրները օգնում են ԱՄՆ-ին «պատժել» Իրանին.իրանական ԶԼՄ-ներ | Քաղաքականություն

    Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Ադրբեջանում հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահի վերջին հայտարարությունները վկայում են Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում լարվածություն ստեղծելուն ուղղված ԱՄՆ ագրեսիվ և ագահ ռեժիմի , ինչպես նաև օկուպացիոն սիոնիստների նենգ ծրագրերի և ջանքերի մասին։

    ISNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ջեյ Դի Վենսի վերջին հայտարարություններին ի պատասխան, որ որոշ երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, օգնում են Միացյալ Նահանգներին Իրանի դեմ գործողություններում, Բաքվում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրջիլուն ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունները որակել է որպես «ԱՄՆ ագրեսիվ և ագահ ռեժիմի, ինչպես նաև օկուպացիոն սիոնիստների նենգ ծրագրերի և ջանքերի նշան, որոնք ուղղված են Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում լարվածություն ստեղծելուն»։

    Նա հայտարարել է. «Անկասկած, տարածաշրջանի երկրները թույլ չեն տա նման վայրագություններ, և սա նրանց զգոնության և հեռատեսության նշան է»։

     ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վերջերս հայտարարել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիան և Պարսից ծոցի երկրները օգնում են ԱՄՆ-ին «պատժել» Իրանին՝ ի պատասխան առևտրային նավերի վրա հարձակումների։

    Վենսը նաև նշել է. «Շատ երկրներ դա հրապարակավ չեն ասում, բայց կուլիսներում նրանք քայլեր են ձեռնարկում, որպեսզի օգնեն մեզ պատժել Իրանին առևտրային նավերի վրա հարձակումների համար»,- գրում է իրանական լրատվամիջոցը։