Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է Bluemart առևտրային խոշոր ցանցի ղեկավարության հետ | Էկոնոմիկա

Written by

in

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է Bluemart առևտրային խոշոր ցանցի ղեկավարության հետ։

Այդ մասին Գևորգ Պապոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Նա գրել է, որ Bluemart-ը Մերձավոր Արևելքում ստեղծված առաջատար հիպերմարկետների և սուպերմարկետների ցանց է, որն առաջարկում է բարձրորակ ապրանքներ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Bluemart-ը նաև զարգացնում է առցանց վաճառքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ցանցի հետ համագործակցության, ինչպես նաև առևտրային ցանցի հիպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածության հնարավորությունները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts