Ծառուկյանը նշել է, որ այլ սպասումներ չուներ, և ընդգծել է, որ ազատությունն իր համար առաջին հերթին ընտանիքի, ընկերների ու թիմակիցների հետ շփումն է, շինհրապարակներում աշխատելն ու երկրում նոր ծրագրեր կյանքի կոչելը։ «Սողոմոն Իմաստունի մատանուն գրված էր․ «Սա էլ կանցնի»։ Իհարկե կանցնի»,- գրել է նա՝ հավելելով, որ անազատության մեջ գտնվելու օրերը կորսված չի համարում և շնորհակալություն է հայտնում իրեն աջակցող քաղաքական, հասարակական գործիչներին ու քաղաքացիներին։
Category: ArmPulse
-
Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել «Կենտրոն» ՔԿՀ-ից՝ կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ | Քաղաքականություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով դատարանի որոշմանը, որով նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ -
Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով | Հայաստան
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ին և 6-ին, 8-ին և 10-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։
Սեպտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ը կնվազի 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 5-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
-
Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա | Քաղաքականություն
ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշների ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ Ամերիկյան պատվիրակությանը դիմավորել է ՌԴ նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա են մեկնում՝ ներկայացնելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ամերիկյան կողմի առաջարկը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին տեղեկացրել է, որ Մոսկվայում բանակցություններն ավարտելուց հետո ԱՄՆ բանագնացները կայցելեն Կիև։
-
WSJ. ԱՄՆ-ն «չիպային դիվանագիտություն» է կիրառել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն արագացնելու համար | Քաղաքականություն
Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը Հայաստանի կառավարության կարևորագույն խոստումն է, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա իրականացման համար ունի ժողովրդի հստակ մանդատը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին The Wall Street Journal-ին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում ԱՄՆ-ի տնտեսական ու տեխնոլոգիական առաջարկների դերի մասին պարբերականի հրապարակումը։ Նա ընդգծել է, որ նախորդ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը, այդ թվում՝ կիսահաղորդիչների և արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ հուշագիրը, խաղաղության արդյունքում Հայաստանի համար ստեղծված առանցքային հնարավորություններ են։
WSJ-ի տեղեկություններով՝ ամերիկացի բանակցողները Nvidia ընկերության առաջատար չիպերին Հայաստանի հասանելիությունն ընդլայնելու խոստումն օգտագործել են որպես տնտեսական խթան՝ խաղաղության նախնական համաձայնության ձեռքբերմանն աջակցելու համար։ Պարբերականն այս մոտեցումը որակել է որպես ԱՄՆ վարչակազմի «չիպային դիվանագիտության» վառ օրինակ։ Խոսքը Հրազդանում կառուցվող Firebird ԱԲ տվյալների կենտրոնի համար Nvidia-ի առաջատար չիպերի արտահանման թույլտվությունների մասին է։ Նախագծի ընդհանուր արժեքը կարող է գերազանցել 5 միլիարդ դոլարը, իսկ կենտրոնը նախատեսվում է համալրել Nvidia-ի Grace Blackwell և Vera Rubin տեսակի շուրջ 70 հազար սերվերներով։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի թիմի ծրագրերով նախատեսվել է խաղաղության գործընթացի շրջանակում խորացնել երկկողմ տնտեսական հարաբերությունները։ Հայ-ադրբեջանական նախնական համաձայնությունից հետո ամերիկյան կողմը համաձայնել է սկզբնական 6 հազարի փոխարեն թույլատրել Nvidia-ի տասնյակ հազարավոր GB300 պրոցեսորների մատակարարումը։ Վարչապետ Փաշինյանը Firebird-ի բացման ժամանակ այն անվանել էր խոշոր ձեռքբերում՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերակատարությունը տեխնոլոգիաների և առևտրի ոլորտում համագործակցության ընդլայնման գործում։
-
Օգոստոսի 23-29-ը Հայաստանի մի շարք քաղաքներում արձանագրվել է մթնոլորտային օդում փոշու պարունակության գերազանցում | Հայաստան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակության դիտարկման արդյունքները։ Ըստ հրապարակված տվյալների՝ մի շարք բնակավայրերում արձանագրվել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում։
Մասնավորապես, Վանաձոր քաղաքում փոշու պարունակությունը թույլատրելի նորման գերազանցել է Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ օգոստոսի 23-ին, 27-ին և 29-ին, մինչդեռ Հերացի և Վարդանանց փողոցների հարակից հատվածներում գերազանցումներ չեն արձանագրվել։ Ալավերդի քաղաքում խախտումներ են գրանցվել օգոստոսի 26-ից 27-ը՝ ինչպես Դեբեդի փողոցի հարակից տարածքում, այնպես էլ Սանահին սարահարթում։ Հրազդան քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակության գերազանցում է արձանագրվել օգոստոսի 25-ին և 26-ին։
-
Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ | Քաղաքականություն
ՀՀ նախագահի՝ Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յիրժի Բրոդսկիի հետ:
Երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացման համատեքստում ընդգծվել է բարձրագույն մակարդակով փոխայցելությունների կարևորությունը:
Զրուցակիցներն առանձնանշել են համագործակցության հեռանկարային ոլորտները՝ բարձր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, ջրային ռեսուրսների կառավարում, երկկողմ առևտուր, զբոսաշրջություն՝ պայմանավորվելով այս ուղղությամբ երկխոսությունը շարունակել միջկառավարական հանձնաժողովների ձևաչափով:
-
Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը | Քաղաքականություն
Սեպտեմբերի 5-ին Բալաջարի կայարանից Վրաստանի սահման է ուղարկվել 977 տոննա դիզելային վառելիքով բեռնված 16 վագոն, որը Վրաստանի տարածքով տարանցմամբ կտեղափոխվի Հայաստան։
Մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել շուրջ 16 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5 հազար տոննա «պրեմիում» և «ռեգուլար» տեսակի բենզին։
Բացի այդ, Վրաստանի և Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան կհասնի ապրանքների հերթական խմբաքանակը․ մասնավորապես, կառաքվի 355 տոննա ցորենով բեռնված 5 վագոն, 180 տոննա պարարտանյութով 3 վագոն և 138 տոննա փայտանյութով 2 վագոն։
-
Շիրակի մարզում այրվել է մոտ 1400 հակ անասնակեր և ծղոտ | Հասարակություն
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։46-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ազատան բնակավայրի մոտակայքում կուտակած անասնակերի հրդեհման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, իսկ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև մեկ տրակտոր և երկու ինքնաթափ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։53-ին, իսկ վերջնականապես մարվել սեպտեմբերի 5-ի գիշերը՝ ժամը 00։37-ին։ Պատահարի հետևանքով այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և շուրջ 400 հակ ծղոտ։
-
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպել է Փոլա Ուայթ-Քեյնի հետ | Քաղաքականություն
ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկարամյա հոգևոր հովիվ, Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար Փոլա Ուայթ-Քեյնի հետ։
Դեսպանը նշել է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հավատքի և հոգևոր արժեքների թեմաներին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ Նարեկ Մկրտչյանը գոհունակություն է հայտնել Սպիտակ տան հավատքի գրասենյակի և ՀՀ դեսպանության միջև ձևավորված արդյունավետ համագործակցության կապակցությամբ։
-
Փարիզում Հայաստանը կներկայանա «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026» միջոցառմանը | Հասարակություն
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հրավիրում է մասնակցելու «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026» (Village International de la Gastronomie 2026) միջոցառմանը՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Սեպտեմբերի 10-13-ը Փարիզի «Concorde» հրապարակում գործող հայկական տաղավարում խոհարար Լավրենտ Առաքելյանը (Laurent Lucie) տեղում կպատրաստի հայկական խոհանոցի ճանաչված ուտեստները, իսկ «NUR» (Laert Freeman) խանութը կներկայացնի հայկական սննդամթերքի և խմիչքների լայն ընտրանի։
Միջոցառման շրջանակում նախատեսված են նաև մշակութային ու խոհարարական հատուկ ծրագրեր․ սեպտեմբերի 12-ին տեղի կունենա Ֆրանսիա-Հայաստան խոհարարական հանդիպում, ինչպես նաև Կորին և Ռիշար Զարզավաջյանների՝ հայկական խոհանոցին նվիրված գրքի շնորհանդեսը։ Սեպտեմբերի 13-ին այցելուները հնարավորություն կունենան դիտելու «Երազ» համույթի հայկական պարային ներկայացումը։