Թուրքիայի և Հայաստանի միջև բացվելիք Ալիջանի սահմանային անցակետում աշխատանքները շարունակվում են։ Շինարարական տեխնիկան լայնացնում է ճանապարհի 7 կիլոմետրանոց հատվածը, մշակվում է նաև կայանատեղիի և բեռնատարների կայանման նախագիծ։ Իգդիրի առևտրաարդյունաբերական պալատի (ITSO) տնօրենների խորհրդի նախագահ Քամիլ Արսլանը նշել է. «Սահմանային անցակետի բացումը կնպաստի տարածաշրջանի առևտրի, մշակույթի, հասարակական կյանքի, զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը»։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ճանապարհային ծառայությունները օդանավակայանի հանգույցում տեղադրել են Ալիջանի սահմանային անցակետի ուղղությունը ցույց տվող նոր նշաններ։ Հանգույցում աշխատանքների ավարտից հետո տեղադրվել են նաև տարբեր երթուղիների ուղղորդող նշաններ։ Իգդիրի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քամիլ Արսլանը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացումը դրական մթնոլորտ է ստեղծել քաղաքի և տարածաշրջանի համար՝ հավելելով, որ այս անցակետի բացումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը առևտրի, մշակույթի, հասարակական կյանքի, զբոսաշրջության և տնտեսության ոլորտներում։
Արսլանը նշել է, որ իրենք ողջունում են սահմանային անցակետի բացման գործընթացը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ավարտից հետո և աջակցություն են հայտնել Թուրքիայի արտաքին քաղաքականությանը։ Արսլանն ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ավարտից հետո մենք ողջունում ենք սահմանային անցակետի բացումը: Մենք հավանություն ենք տալիս մեր Արտաքին գործերի նախարարության կողմից վարվող քաղաքականությանը: Մենք գնահատում ենք դա: Ակնհայտ է, որ սահմանային անցակետի բացումը մոտ ապագայում ավելի մեծ նշանակություն կստանա առևտրի, զբոսաշրջության, մշակութային և հասարակական կյանքի ոլորտներում»:
Leave a Reply