Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Չեչնիայի միջև հարաբերությունների ընթացքն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։
Ալիևն ընդգծել է, որ ադրբեջանցի և չեչեն ժողովուրդներին կապում է դարավոր պատմությունը, և այսօր կողմերը ցուցաբերում են համերաշխություն ու բարեկամություն։ Նա նաև մատնանշել է Չեչնիայի ձեռքբերումները կայունության, անվտանգության ապահովման և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում՝ հավելելով, որ Քադիրովին միշտ ուրախ են տեսնել Ադրբեջանում։
Ռամզան Քադիրովն իր հերթին նշել է, որ կողմերին միավորում են բազմաթիվ պատմական և բարեկամական կապեր։ Չեչնիայի ղեկավարը ցավակցություն է հայտնել 2024 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի կործանման կապակցությամբ՝ այն անվանելով ընդհանուր վիշտ, ինչպես նաև շնորհավորել է Ադրբեջանին Ղարաբաղյան հարցի լուծման առնչությամբ։
Leave a Reply