«
Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը նոյեմբերի 4-ին արտակարգ վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում՝ շարժիչի հետ կապված տեխնիկական խնդրի պատճառով։ Այս մասին, հղում անելով ավիաընկերության մամուլի ծառայությանը, հայտնում է «Коммерсантъ» պարբերականը։
Կալինինգրադից Եկատերինբուրգ ուղևորվող U6 -404 չվերթի օդանավում եղել է 152 ուղևոր։ Ավիաընկերության տեղեկացմամբ՝ արտակարգ վայրէջքն անցել է բնականոն պայմաններում։
«Իզվեստիա»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ տեխնիկական խնդիրը վերացնելուց հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը դեպի Եկատերինբուրգ։
Leave a Reply