Category: Ambion.news

  • ԱՄՆ-ը կոչ է արել քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով

    Միացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով

    Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի կասկածելի դեպքի մասին լուրերի առնչությամբ, որի հետևանքով 1 մարդ է մահացել։

  • Լուկաշենկոն շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Ձեր բեղմնավոր և ստեղծագործ աշխատանքը Հայրենիքին պատասխանատու և նվիրված ծառայության մարմնացում է։ Ձեր բնածին հայրենասիրությունը, ռազմավարական տեսլականը և նպատակասլացությունը նպաստում են ազգային շահերի հետևողական պաշտպանությանը, քաղաքացիական միասնության պահպանմանը և ՌԴ անվերապահ հավատարմությանն ինքնիշխան զարգացման ուղուն», – ասվում է ուղերձում։

  • Հորմուզի նեղուցով այժմ ավելի շատ նավթ է տեղափոխվում, քան մինչև ԱՄՆ-Իրան պատերազմը. Թրամփ

    Հորմուզի նեղուցով այժմ ավելի շատ նավթ է տեղափոխվում, քան մինչև ԱՄՆ-Իրան պատերազմը. Թրամփ

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով այժմ ավելի շատ նավթ է տեղափոխվում, քան մինչև ԱՄՆ-Իրան պատերազմը․ գրում է ՏԱՍՍ-ը։

     

    «Հորմուզի նեղուց. միայն վերջին մի քանի օրերի ընթացքում այդ վայրով տեղափոխվել են հսկայական ծավալներ, միլիոնավոր բարել նավթ։ Մենք այժմ տեղափոխում ենք այնպիսի ծավալներով, որոնք երբեմն նույնիսկ գերազանցում են նախապատերազմյան մակարդակը»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թրամփը։

     

    Հոկտեմբերի 1-ին լրագրողների հարցերին պատասխանելով՝ Թրամփը վստահություն էր հայտնել, որ ԱՄՆ-ն «լիակատար վերահսկողություն» է հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ։

     

    «Վերջին 2 օրում նեղուցով անցել է ավելի շատ նավթ, քան պատմության մեջ երբևէ»,- հավելել էր նա։

     

    Սեպտեմբերի 27-ին նա ասել էր, որ նախորդ 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով տեղափոխվել է «ռեկորդային ծավալի նավթ»՝ ավելին, քան տեղափոխվում էր պատերազմից առաջ։

     

  • Աբրահամյան․ Փաշինյանի խոսքից բխում է, որ բանակում ծառայություն ու կարգապահություն չկա

    ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է, որ եթե, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, մարտական դիրքերում զգոնություն չի պահպանվում և զինվորն հերթապահություն տանելու դրդապատճառ չունի, ապա դա նշանակում է՝ բանակում չկա ծառայություն ու կարգապահություն, իսկ կանոնադրությունն ու օրենքները չեն գործում։

    Նա նշում է, որ սա Փաշինյանի երկրորդ նման անդրադարձն է և «սարսափելի իրականության» բացահայտում, որը զրոյացնում է պետական քարոզչությունը։ Աբրահամյանը հիշեցնում է նաև ներկայացված պատճառաբանությունը՝ նախկինում լարվածություն, այժմ «խաղաղություն», ինչպես նաև «փողոցի լեզվով» հարցերի լուծման մասին պնդումը։

  • Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Թբիլիսի՝ Հայաստանի մշակույթի օրերին մասնակցելու

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերին՝ նվիրված ՀՀ անկախության 35֊ամյակին․ հայտնում են նախարարությունից։

     

    «Պատվիրակության կազմում է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

     

    Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր։ Մասնավորապես՝ տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, ինչպես նաև կբացվի հայ մեծանուն արվեստագետ Երվանդ Քոչարի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

     

    Աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ և այցելություններ՝ ուղղված հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդմանը և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը»,- ասված է հայտարարության մեջ։

     

  • «Մենք բոլորս մի նավի մեջ ենք․ ներքին համերաշխությունը ազգային անվտանգության հարց է»

    Վստահ եմ, որ Շաքի գյուղի դեպքը բոլոր նորմալ մարդկանց մտահոգել է, անտարբեր չի թողել ոչ մեկին՝ անկախ նրանից, թե ով ում է ձայն տվել կամ ընդհանրապես քվեարկել է, թե՝ ոչ։ Կան հարցեր, որոնք քաղաքական նախասիրությունների հետ կապ չունեն։

     

    Աշխարհում և մեր տարածաշրջանում գոյություն ունեցող լարվածությունը և անկայունությունն ապացուցում են, որ մեր պետությանը սպառնացող վտանգներին հնարավոր է դիմակայել միայն հանրային համերաշխության ճանապարհով։

     

    Մարդիկ կարող են ունենալ տարբեր մոտեցումներ, տարբեր տեսակետներ, կարևոր հարցերի շուրջ լրիվ հակառակ պատկերացումներ, բայց դա երբեք չպետք է դառնա ներքին թշնամանքի ու պառակտման պատճառ։ Մի փոքր գյուղում կատարվածը լրջորեն մտածելու տեղիք է տալիս։ Դա գյուղի խնդիրը չէ, դա մեր ամբողջ պետության խնդիրն է։ Չկա առանձին Սյունիքի խնդիր, չկա Տավուշի խնդիր, Երևանի խնդիր։ Մենք բոլորս մի նավի մեջ ենք, ու այդ նավի անվտանգությունն ընդհանուր է։

     

    Մենք բոլորս հասկանում ենք, որ մեր տարածաշրջանը և Հայաստանը գտնվում են բարդ փուլում, և մենք ստիպված ենք լինելու առաջիկայում բարդ որոշումներ կայացնել։ Երկրի ներսում ստեղծված մթնոլորտը մեծապես ազդելու է որոշումների որակի և դրանց հետևանքների վրա։

     

    Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ։ Պետք է լինեն տարբեր կարծիքներ, տարբեր պատկերացումներ։ Ներքին համերաշխությունը միասնական նավի զգացումն է՝ միասնական հեռանկարի, միասնական ապագայի, միասնական ներկայի, միասնական ռիսկերի ընկալումը։ Միասին լուծումներ գտնելու ազգային պոտենցիալն է։ Ե՞րբ մենք դա վերջապես ամբողջությամբ կգիտակցենք, և արդյոք արդեն շատ չե՞նք ուշանում, սա է հարցը։

     

    Կենտրոն ՔԿՀ

    07.10.26թ.

  • Արթուր Դանիելյանին առաջադրված մեղադրանքը լրացվեց – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ադեկվատ» միաբանության հիմնադիր, քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Այդ մասին փաստաբան Տիգրան Աթանեսյանն է հայտնել․

    «Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց:

    ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (խուլիգանություն) ավելացվեցին մի քանի դրվագ ( բոլորը՝ ՖԲ գրառումներ), ինչպես նաև ավելացվեց 490 հոդվածի 2-րդ մասը` ՖԲ գրառմամբ ԱԱԾ-ին արատավորելու համար:

    Արթուր Դանիելյանը տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայր, նիստի ժամը և դատավորը առայժմ հայտնի չեն»,- նշել է փաստաբանը:

    Հիշեցնենք՝ քաղաքական ակտիվիստին այսօր են ձերբակալել, նրան մեղսագրում էին «խուլիգանություն»՝ Ֆեյսբուք սոցցանցում արված գրառումների համար։

  • Կապանի օդակայանում մեկնարկել է ուղևորային համալիրի շինարարությունը. պատմության այս օրը

    2017 Կապանի օդակայանում մեկնարկել է ուղևորային համալիրի շինարարությունը։

    1919 Ալեքսանդր Խատիսյանը դիմել է Մամեդ Յուսուֆ Ջաֆարովին խաղաղության գագաթնաժողով կազմակերպելու համար։ 2016 ԱԺ-ը փակ գաղտնի քվեարկությամբ ԿԸՀ նախագահ է ընտրել Տիգրան Մուկուչյանին, 2019 Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, 2020 Արտակ Բեգլարյանը հայտնել է 70 հազար մարդու տեղաշարժի մասին։

    Նշվում են Ճարտարապետության համաշխարհային օրն ու Հայաստանի Գրադարանավարի օրը։ 1949 ստեղծվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը, 2001 ԱՄՆ-ը պատերազմ է սկսել Աֆղանստանում, 2023 ՀԱՄԱՍ–ի կողմից սկսվել է լայնամաշտաբ ներխուժումը Իսրայել։

  • American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով

    CNN-ի հաղորդմամբ, Մադրիդից դեպի Տեխասի Դալաս թռչող American Airlines-ի Boeing 777-ը չպլանավորված վայրէջք է կատարել Նյու Յորքի Ջոն Ֆ. Քենեդիի անվան օդանավակայանում՝ ինքնաթիռի գրեթե բոլոր զուգարանների խափանման պատճառով։

    Հաղորդագրության մեջ նշվում է, որ Boeing 777-ի բոլոր զուգարանները, բացառությամբ երկուսի, դադարել էին աշխատել։ CNN-ը, հղում անելով ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը, հայտնում է, որ անձնակազմը օդային երթևեկության կառավարմանը տեղեկացրել էր, թե «գործող զուգարանների քանակը բավարար չէ»։

    Օդանավում եղել է 287 մարդ, և թռիչքը սովորաբար տևում է տասը ժամից ավելի։ Ութ զուգարաններից միայն երկուսն էին գործում։ Ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել և Նյու Յորքում ավելի քան երեք ժամ կանգառից հետո շարունակել է թռիչքը դեպի Դալաս, հայտնել է հեռուստաալիքը՝ հղում անելով FlightAware թռիչքների հետևման ծառայությանը։

  • Կյանքից հեռացավ Բենոն Սևանը՝ ՄԱԿ-ում ամենաբարձր պաշտոնը զբաղեցրած հայը

    Կյանքից հեռացավ Բենոն Սևանը: Նա Միավորված Ազգերի Կազմակերպությունում ամենաբարձր պաշտոնը զբաղեցրած հայն էր: Լինելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, նա ֆորմալ համարվում էր Երկիր մոլորակի երկրորդ դեմքը: Հրաշալի մարդ, փորձառու դիվանագետ ու հայրենասեր հայորդի: Աստված նրա հոգին լուսավորի: