Category: Ambion.news

  • «Նասիբյան Կլինիկան» կընդլայնի իր հնարավորությունները՝ նորագույն սարքավորումներով և առաջատար մասնագետներով

    Նորարարությունները՝ ի նպաստ Ձեր առողջության. «Նասիբյան Կլինիկան» շարունակում է ընդլայնել հնարավորությունները

     

    Բժշկությունը մշտական զարգացում պահանջող ոլորտ է, և պացիենտներին լավագույն ու անվտանգ բուժօգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է քայլել ժամանակին համընթաց։

     

    Հոկտեմբերի 2-ից 4-ը Երևանում կայացած «MedMeet 2026» միջազգային առողջապահական միջոցառմանը մասնակցել է նաև «Նասիբյան Կլինիկայի» հիմնադիր-տնօրեն Արթուր Նասիբյանը:

     

    Մեր կլինիկան մշտապես հետևում է բժշկական աշխարհի նորարարություններին՝ նպատակ ունենալով Գյումրիում ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան վիրաբուժական և ամբուլատոր սպասարկում: Ուրախ ենք տեղեկացնել, որ միջոցառման շրջանակներում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ:

     

    Շուտով մեր կլինիկան կհամալրվի նորագույն բժշկական տեխնիկայով ու սարքավորումներով, ինչպես նաև մեր թիմին կմիանան նոր, առաջատար մասնագետներ:

     

    Մեզ համար նորարարությունը ինքնանպատակ չէ. այն ուղղված է բացառապես մեր պացիենտների հարմարավետությանն ու անվտանգությանը: Սարքավորումների արդիականացումն ու պրոֆեսիոնալ թիմի ընդլայնումը Ձեզ համար նշանակում են.

    🔹 Ավելի ճշգրիտ և վստահելի ախտորոշում,

    🔹 Նվազագույն միջամտությամբ խնայող վիրահատություններ,

    🔹 Առանց ավելորդ ցավի և սթրեսի արագ ապաքինում:

     

    Մենք շարունակում ենք կատարելագործվել, որպեսզի Դուք և Ձեր հարազատները հանգիստ և վստահ լինեք Ձեր առողջության հարցում:

     

    📍 ք. Գյումրի, Սարուխանյան 1/4

    📞 հեռ. +374 060-807-807, 091-807-887

    📧 info@nasibyanclinic.am

    🌐 https://nasibyanclinic.am

    «Նասիբյան Կլինիկա»` վստահելի որակ, հուսալի արդյունք:

     

    #ՆասիբյանԿլինիկա #MedMeet2026 #Բժշկություն #Նորարարություն #Գյումրի #Առողջություն #Վիրաբուժություն #NasibyanClinic #Gyumri #Healthca

  • Մեկնարկեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը․ նոր տնտեսական հնարավորություններ Հայաստանի և հարակից համայնքների համար

    Այսօր մեկնարկեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը: Այն կարող էր մեկնարկել շատ ավելի վաղ, ինչը կփոխեր Հայաստանի թե´ տնտեսական, թե´ անվտանգային միջավայրը: Բայց ունենք այն, ինչ ունենք, ու շատ կարևոր է, որ այն գոնե այսօր շահագործվեց:

     

    Ամուլսարը նոր ստանդարտներ, նոր նշաձող է սահմանել հանքավայրերի շահագործման բնագավառում, և պետք է ձգտենք նրան, որ մյուս հանքավայրերը ևս հասնեն գոնե Ամուլսարի ստանդարտներին:

     

    Ամուլսարի շահագործումը կփոխի Հայաստանի տնտեսական վիճակը, նաև նոր թափ կհաղորդի Սյունիքի ու Վայոց Ձորի զարգացմանը` առավելապես շրջակա համայքների: Բացի այն, որ Հայաստանը 12,5 տոկոս շահաբաժին ունի հանքավայրից, նաև ազդակիր 3 համայնքները տարեկան 7-9 մլն դոլար կստանան Լիդիանից:

     

    Առանձնակի կարևոր է, որ Ամուլսարը միայն հանքավայր չէ: Այն նաև վերամշակում է իրականացնելու ու արտահանելու է ոչ թե հումք, այլ վերամշակված արտադրանք, ինչը նոր աշխատատեղեր և նոր արժեք է ստեղծելու:

     

    Դե ինչ, շնորհավորենք և բարի ընթացք ու անփորձանք աշխատանք մաղթենք:

  • Արթուր Դանիելյանի հետ՝ տասը տարի, պայքար ու մեկ կոչ․ ՉՎԱԽԵ՛Ք – ԱՄԲԻՈՆ NEWS

    Artur Danielyanի հետ ծանոթացել եմ 2017 թվականին ու մինչև 2018ի հեղաշրջում մեր շփումը հեռակա-ֆեյսբուքա-քոմմենթային էր:

     

    Մինչադեկվադային էտապից մի դրվագ եմ հիշում, երբ Դանիելյանը նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին էր անողոք քննադատում, ես էլ դե BlogNewsի գլխավոր խմբագիրն էի այդ ժամանակ, մեկ էլ մի օր ինձ զանգում է ԿԿի մամլո քարտուղար Արարատյանը: Բարև-բարիլույս, ես վարչապետի մամլո քարտուղարն եմ, զանգել եմ, որ ասեմ, որ Դանիելյան Արթուրի գրառումները բոլորը հանեք ու էլ իրանից բան չդնեք, որովհետև ինքը ԿԿին Սինգապուրիչ ա ասել… Իմ պատասպանն այնքան հուզիչ էր, որ հետո հոլդինգիղեկավարության մակարդակով էին փշիփշի անում Կարապետյանին: Արթուրի գրառումներն, իհարկե չհեռացվեցին, հետագայում էլ նորերը վերահրապարակվեցին:

     

    Դրանից հետո 2018ն էր, երբ արդեն կյանքը ստիպեց մեզ մտերմանալ:

     

    Հետո 2019ն էր, երբ մենք ստեղծեցինք Ադեկվադ միաբանությունը և բազմաթիվ նախագծեր ու պորյեմտներ. նոր «Որջ» փաբը, Սուտ Նիկոլ, Սուտ Նիկոլ 2, Չորրորդ Սենյակ, Սպանել Պողոսին, Ռևի մեր տունը… Միասին քշեցինք հազարավոր կիլոմետրեր Հայաստանով ու Արցախով, մի քանի տասնյակ քաղաքական ակցիաներ, դրանց թվին հավասար քաղաքական ձերբակալություններ: Հագեցած տարի էր:

     

    Հետո 2020ն էր, երբ մենք ստեղծեցինք ջոկատը և միասին գնացինք պատերազմ, միասին էլ վեւադարձանք:

     

    Հետո 2021ն էր, երբ ներքաղական ցնցումներն ու տեկտոնական շարժերը էլ ավելի մտերիմ սարքեցին մեզ, մենք ուժ գտանք անցնելու մեր Վիետնամական ու պոստտրավմատիկ սինդրոմների վրայով ու էլի նոր պրոյեկտներինմեջ ներդրեցինք մեր պոտենցիալը. Սպանել Պողոսին 2, ջերմոց, մարզասրահ:

     

    Հետո 2022-2024 փուլն էր, երբ մենք կամավոր հրաժարվեցին ցանկացած տեսակի հանրային-հրապարակային ակտիվությունից և ամբողջովին տվեցինք մեզ Ադեկվադի ենթակառուցվածքային կայցմանն ու ինստիտալիզացմանը:

     

    Հետո 2025 թիվն էր, երբ Գյումրվա ընտրությունների օրակարգով մենք վերադարձանք հրապարակային դաշտ՝ ավելի հասուն,ավելի կայացած ու ավելի հեռատես:

     

    Հիմա 2026ն է ու հասել ենք հերթական փուլին, որին ևս պատրաստ էինք ու որը ևս հաղթահարելու ենք: Էս փուլն էլ իր դժվարություններն ու տհաճ կողմերն ունի, որոնց նեծ մասը հիմա Դանիելյանն է քաշում, բայց ոչ մի մեծ ու դրական արդյունք չի լինում առանց մաքառումների ու հալածանքների: Ինչպես ասվում է՝ սկզբում քեզ անտեսում են, հետո ծաղրում են, հետո պայքարում են քո դեմ, հետո դու հաղթում ես:

     

    Ես Դանիելյանին արդեն շուրջ 10 տարի գիտեմ, վստահեցնում եմ, որ իր ասածը երբեք բռավադա ու կենաց չի: Նստելուց առաջ վերջին կոչը մեկն էր՝ չվախենալ: Մի՛ վախեցեք ու մեկ էլ տեսար 2027ը լինի հենց էն տարին, երբ բոլորս կհաղթենք էս խավարը:

     

    #չվախեք

  • Ալիևը փոխել է Վրաստանի հետ սահմանազատման հանձնաժողովի կազմը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 10-ին ստորագրել է կարգադրություն՝ հաստատելով Վրաստանի հետ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման ադրբեջանական հանձնաժողովի նոր կազմը։

     

    Հանձնաժողովը կգլխավորի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը, իսկ նրա տեղակալը կլինի Պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալը։

     

    Կազմում ընդգրկվել են նաև պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, Պետական անվտանգության ծառայության, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ և Վրաստանին սահմանակից յոթ շրջանների ղեկավարները։

     

    Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է հանձնաժողովի նոր կազմի մասին պաշտոնապես տեղեկացնել վրացական կողմին։

     

    Կարգադրության մեջ սահմանազատման բանակցությունների վերսկսման կամ նոր հանդիպման մասին տեղեկություն չկա։

     

     

  • ՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների մասնագիտական պատրաստության կատարելագործումը

    ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության պատվիրակությունների հետ։

     

    ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են պետական սահմանի պահպանության, սահմանապահների մասնագիտական պատրաստվածության բարձրացման և միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական համակարգի ստեղծման հարցեր։

     

    Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ ԱԱԾ-ին սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործման և դասախոսական կազմի վերապատրաստման հարցերում։ Կարևորվել է նաև DCAF-ի հետ համագործակցությունը սահմանապահ զորքերի և օպերատիվ-հետախուզական անձնակազմի մասնագիտական կրթության ոլորտում։

     

    Բացի այդ, 2026 թվականի սեպտեմբերին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և գիտաուսումնական կենտրոնի ներկայացուցիչները ուսումնական այցով եղել են Ֆինլանդիայում։ Նրանք ծանոթացել են երկրի սահմանապահների պատրաստման համակարգին, սահմանային վերահսկողության ընթացակարգերին, այցելել Սահմանային և ափամերձ պահպանության ակադեմիա, պետական սահմանի հատվածներ և Հելսինկիի միջազգային օդանավակայան։

     

     

  • Լևոն Բաղդասարյան․ «Վարդան Ղուկասյանը կանգուն է․ պայքարը շարունակվում է մինչև նրա ազատությունը»

    Սիրելի՛ հայրենակիցներ,
    Ձեր հարցի մեջ միայն նորություն իմանալու ցանկություն չկա։ Կա ցավ, սպասում և մի մարդու ճակատագրի հանդեպ պատասխանատվություն։
    Շուրջ երկու տարի՝ առանց քրեական մեղադրանքի, ներգաղթային կալանքի տակ։ Երկու տարի՝ մարդու կյանքից։ Դրսում նրան սպասում է ոչ միայն հարյուր հազարավոր հանրությունը, այլ նաև’ հիվանդ մայրը, իսկ ինքը՝ բանտի պատերի ներսում, շարունակում է պայքարել անկոտրում կամքով ու այս փորձությունից դուրս է գալու ավելի հզորացած։
    Հարցնում եք՝ ե՞րբ ազատ կլինի։
    Վարդան Ղուկասյանի վերջնական դատական ակտը,որով դատարանը որոշել էր նրան արտաքսել ԱՄՆ ից ,վերադաս դատական ատյանը չեղարկել է, նոր դատական լսումներ են լինելու գալ ամսից։
    Վարդան Ղուկասյանի գործը վաղուց դարձել է երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև քննարկման թեմա։ Շուտով հանրությունը կլսի նաև միջազգային իրավապաշտպանների ու քաղաքական գործիչների ձայնը և կտեսնի նրանց քայլերը։Արձանագրված փաստ է.
    Երկու տարի նրան առանց մեղադրանքի պահեցին ճաղերի հետևում, բայց չկարողացան ծնկի բերել։ Վարդանը կանգուն է։ ,հանրության ստվար զանգված’ նրա կողքին։ Այս պայքարը գնալու է մինչև այն օրը, երբ նա բանտի դուռը կհատի բացառապես ազատ մարդու քայլով՝ գլուխը բարձր, կամքն անկոտրում ։Ինձ էլ մաղթեք ,որպեսզի այս գործը ևս Աստծով հասցվի իր տրամաբանական ավարտին։

    Փաստաբան՝ Լևոն Բաղդասարյան

  • Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն – ԱՄԲԻՈՆ NEWS

    Արհեստական բանականությունը մեկ գյուտի արդյունք չէ․ այն մաթեմատիկայի, ֆիզիկայի, փիլիսոփայության, կենսաբանության և համակարգչային գիտությունների տասնամյակների զարգացման արդյունք է։

    Ներկայացնում ենք դրա պատմության կարևոր հանգրվանները՝ Ալան Թյուրինգի տեսական աշխատանքներից ու արհեստական նեյրոնի մոդելից մինչև Ջոն Մաքքարթիի՝ 1956 թվականին առաջարկած եզրույթը, նեյրոնային ցանցերի զարգացումն ու ժամանակակից ԱԲ-ի առաջընթացը։

  • ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է․ վարորդական վկայականները տրամադրվում են բացառապես օրենքով սահմանված կարգով

    Սոցիալական հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ ու տեսանյութեր վարորդական վկայականների «միջնորդավորված» կամ «պարզեցված» տրամադրման վերաբերյալ, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

    Ըստ հաղորդագրության՝ այդ առաջարկները խարդախություն են, և նման դեպքերով կան նախաձեռնված քրեական վարույթներ։ Քաղաքացիներին հորդորվում է չվստահել կեղծ խոստումներին. վարորդական վկայական ստացվում է միայն օրենքով սահմանված կարգով՝ հաջողությամբ հանձնելով տեսական և գործնական քննությունները։

  • Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ին – ԱՄԲԻՈՆ NEWS

    Rate.am-ի տվյալներով հոկտեմբերի 10-ի դրությամբ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 360.5 դրամ է, վաճառքը՝ 363.5 դրամ։

    Եվրոյի առքի արժեքը 402.5 դրամ է, վաճառքի դեպքում՝ 410 դրամ։

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքը 4.19 դրամ է, վաճառքինը՝ 4.33 դրամ։

  • Այսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց – ԱՄԲԻՈՆ NEWS

    Թարգմանչաց սրբազան վարդապետների շնորհիվ հայոց լեզուն դարձավ հավատքի, իմաստության և լույսի ճանապարհ։
    Թող Սուրբ Թարգմանիչների բարեխոսությամբ մեր սրտերում միշտ վառ մնա Աստծո Խոսքի լույսը, իսկ հայոց գիրը շարունակի ապրել ու լուսավորել սերունդների ճանապարհը։

    Թարգմանիչ սրբերի ժառանգությունը ոչ միայն մեր գրերի ու գրականության պատմությունն է, այլև մեր հավատքի ու ինքնության կենդանի վկայությունը։
    Փառք Աստծուն՝ հայոց լեզվի, գրի և հավատքի այն մեծ ժառանգության համար, որ մեզ ավանդեցին Սուրբ Թարգմանիչները։

    Արագածոտնի թեմ