ՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների մասնագիտական պատրաստության կատարելագործումը

Written by

in

ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության պատվիրակությունների հետ։

 

ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են պետական սահմանի պահպանության, սահմանապահների մասնագիտական պատրաստվածության բարձրացման և միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական համակարգի ստեղծման հարցեր։

 

Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ ԱԱԾ-ին սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործման և դասախոսական կազմի վերապատրաստման հարցերում։ Կարևորվել է նաև DCAF-ի հետ համագործակցությունը սահմանապահ զորքերի և օպերատիվ-հետախուզական անձնակազմի մասնագիտական կրթության ոլորտում։

 

Բացի այդ, 2026 թվականի սեպտեմբերին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և գիտաուսումնական կենտրոնի ներկայացուցիչները ուսումնական այցով եղել են Ֆինլանդիայում։ Նրանք ծանոթացել են երկրի սահմանապահների պատրաստման համակարգին, սահմանային վերահսկողության ընթացակարգերին, այցելել Սահմանային և ափամերձ պահպանության ակադեմիա, պետական սահմանի հատվածներ և Հելսինկիի միջազգային օդանավակայան։

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *