Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում՝ Դավիթ Բեկի փողոցում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Վահե Դ․-ի վարած «Mercedes»-ը, Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Տիգրան Ղ․-ի վարած «Changan»-ը, Արցախի Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մկրտիչ Ք․-ի վարած բեռնատար «Գազելը» և Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Դավիթ Ա․-ի վարած մեկ այլ «Changan»։
Բախման հետևանքով «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, բոլորը եղել են սթափ։
Դեպքի փաստով պարեկային ծառայությունում կազմվում են անհրաժեշտ փաստաթղթեր։
դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Leave a Reply