«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական քմահաճույքների արդյունքում հարուցված քրեական գործերի շրջանակներում այս պահին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որը նախկինում հայտնի էր որպես ԱԱԾ «պադվալ», գտնվում են մի շարք հայտնի քաղաքական գործիչներ և նախկին բարձրաստիճան գործիչներ։
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ նրանք հիմնականում տարբեր խցերում են։ Մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոքր մենախցում է, առանձին խցում է գտնվում նաև ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, ինչպես նաև առանձին է պահվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առանձին է պահվում նաև Մայր Հայաստանի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, միակն է նշված անձանցից, որը նույն խցում է գտնվում մեկ այլ կալանավորված անձի հետ։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է օգոստոսի 27-ին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման՝ իրավաբանների պնդմամբ շինծու մեղադրանքներով։
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է օգոստոսի 26-ին՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն առնչվող սին մեղադրանքներով։
Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է սեպտեմբերի 2-ին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է հուլիսի 7-ին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքներով, իսկ հետագայում մեղադրանք է ավելացվել նաև հարկերից խուսափելու մասով»։
դիտվել է 86 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը օրերս բավական կոշտ բառապաշարով էր խոսում հավաքականի մասին՝ հայտարարելով. «Թող մաքրվեն, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պատերազմի»։ Սակայն այս հայտարարության ֆոնին ուշագրավ է հենց մարզչի քաղաքացիության հարցը։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մելիքյանը ՀՀ քաղաքացիություն չունի։
Մելիքյանն անձամբ է հրապարակային հարցազրույցում հայտնել, որ ունի Ուկրաինայի քաղաքացիություն և հանդես է եկել ուկրաինական անձնագրով։
Ստացվում է՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը «պատերազմ գնալու» բառապաշարով հայրենասիրության չափանիշներ է սահմանում ֆուտբոլիստների համար, մինչդեռ ինքն ունի այլ երկրի քաղաքացիություն։
Առանձին պարզաբանման կարիք ունի նաև նրա որդու կարգավիճակը։ Եթե նա ևս ՀՀ քաղաքացի չէ և այդ պատճառով չի ծառայել ու չի ծառայելու Հայաստանի զինված ուժերում, այդ հիմքով նրա վրա չի տարածվել կամ չի տարածվելու ՀՀ պարտադիր զինվորական ծառայության պահանջը։
Հայրենասիրության և «պատերազմ գնալու» մասին բարձրագոչ հայտարարությունները հատկապես պարտավորեցնող են, երբ դրանք հնչեցնում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։
«Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի շուրջ մեկնաբանություններ ստանալ Եղիշե Մելիքյանից, սակայն նա այդպես էլ չմեկնաբանեց իրեն առնչվող հարցերը»։
դիտվել է 53 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության որոշմամբ կուսակցությունից հեռացված Հայկ Սարգսյանը կուսակցության շարքերից հեռացել է բավական ծանր տրամադրությամբ՝ մինչև վերջին պահը համոզված լինելով, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա իրեն կուսակցությունից հեռացնելու քայլին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչության նիստի ընթացքում Հայկ Սարգսյանը հանդես է եկել ելույթով՝ փորձելով բացատրել իր վերջին հայտարարությունների պատճառներն ու հիմնավորումները։ Նա կրկին նշել է, որ նախկինում տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել, սակայն, իր պնդմամբ, դրանք չեն ընդունվել, և այդ հարցում առանձնահատուկ դեր է ունեցել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի միջամտությունը։
Սակայն, ըստ մեր աղբյուրների, Սարգսյանի ելույթը, ըստ էության, որևէ բան չի փոխել։ ՔՊ վարչության անդամները միասնական քվեարկությամբ որոշել են հեռացնել նրան կուսակցությունից՝ փաստացի խոսելու համար։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը դեռ վաղուց էր Հայկ Սարգսյանին հնարավորություն տվել հեռանալ, որոշակի դադար վերցնել և հետագայում, այլ դիրքորոշմամբ, վերադառնալ քաղաքական թիմ։ Սակայն, ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող վարկածի, Սարգսյանը ոչ միայն չի փոխել իր մոտեցումները, այլև տարբեր հարցազրույցներով ու հրապարակային հայտարարություններով շարունակել է քննադատել ՔՊ-ին և իշխանությանը։ Իսկ քննադատությունը օրվա իշխանության համար պատժելի արարք է։
Իշխանական մեր աղբյուրները հատկապես ընդգծում են այն հանգամանքը, որ Փաշինյանը դժգոհ է եղել Սարգսյանի այն հայտարարություններից, որոնք, իրենց բնորոշմամբ, վիրավորական են ընկալվել ոչ միայն քաղաքական առումով, այլև ՔՊ ղեկավարության հետ անձնական ու քավորսանիկական հարաբերություններ ունեցող Ղալումյան ընտանիքի համար։
Հենց սա է եղել այն կետը, որից հետո Փաշինյանը վերջնականապես որոշել է, որ Սարգսյանի վերադարձը ՔՊ շարքեր այլևս հնարավոր չէ։
Սարգսյանը, ըստ իշխանական աղբյուրների, մինչև վերջին պահը հույս է ունեցել, որ իրավիճակը չի հասնի կուսակցությունից հեռացմանը։ Սակայն ՔՊ վարչության նիստում տեղի ունեցած քվեարկությունը ցույց է տվել, որ Փաշինյանի որոշումն արդեն վերջնական էր։
Ստացվում է՝ Ալեն Սիմոնյանը հաղթեց Հայկ Սարգսյանին՝ վերջնականապես նրան դուրս թողնելով իշխանության շրջանակներից»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեղրիի կալանավորված համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը փորձում է «Նուբարաշենի» 57-րդ խցից իրեն համայնքապետ զգալ եւ ուսուցիչների տոնի առիթով հայտարարություն է տարածում, իսկ Մեղրիում նախընտրական քարոզարշավ է։
Օրեր առաջ ՔՊ շարքերն անցած ՔՊ-ի համայնքապետի թեկնածու, գործարար Սերգո Գալստյանը, կրկնօրինակելով Փաշինյանին, տնետուն քարոզարշավ է անում՝ նրա լոզունգներով․ այդ մեկը դու ես, խնդրում է մեղրեցիներին՝ մասնակցել ընտրություններին ու ընտրել իրեն։ Նրա հետ է նաեւ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որը հոկտեմբերի 1-ից արձակուրդ է վերցրել, որ քարոզարշավին ակտիվորեն մասնակցի։ Փոխարենը ՔՊ Մեղրու կառույցի հնաբնակներն ակտիվորեն ներգրավված չեն նախընտրական պրոցեսին:
Չնայած նրանք մասնակցում են քարոզարշավին, բայց՝ կիսատ-պռատ, քանի որ իրենց կառույցի ղեկավար Անդրեասյանն անազատության մեջ է։ Քարոզարշավի նպատակով արձակուրդ են վերցրել նաեւ Գեղարքունիքի, Տավուշի մարզպետները։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «Ford», «Opel Vectra» ու «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ աշխատող գազալցակայանի աշխատակիցները ու օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Այս դատարկ պատը Կոնսերվատորիայում է, այտեղ եղել է պատերազմում սպանված երաժիշտների նկարները, որոնք հանվել են։ Այս մասին գրել է երաժշտագետ Վարդան Հակոբյանը։
«Այս անկյունը վերականգնելը կոնսերվատորիայի ուսանողության ու դասախոսական կազմի պարտքն է, եթե այն չվերականգնվեց շուտով կփակվի նաև Կոնսերվատորիան։
Կոմիտասցիները չեն կարող վերածվել անլեզու և հնազանդ ստրուկների։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
«Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է 2023թ. հոկտեմբերի 7-ին, Գազայից սկիզբ առած պատերազմից առ այսօր, տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին որոշ տվյալներ։
Ըստ այդմ, վերջին երեք տարվա ընթացքում հարվածներ են հասցվել՝
• Գազայի հատվածում՝ մոտ 65000 թիրախի, • Լիբանանում և Սիրիայում՝ մոտ 28000 թիրախի, • Իրանում՝ մոտ 4500 թիրախի, • Եմենում՝ 80 թիրախի։
Միաժամանակ, նախորդ երեք տարիներին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ՝ • Գազայի հատվածից՝ 10200 հրթիռ, • Լիբանանից՝ 20000 հրթիռ, • Իրանից՝ 1200 հրթիռ, • Սիրիայից՝ 50 հրթիռ • Եմենից՝ 90 հրթիռ։ Պատերազմի ընթացքում Իսրայելի բանակը կորցրել է 970 զինծառայող»։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 9-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոլդովական, Այգեստան, Սպանդարյան, Թումանյան, Շամախյան, Բարեկամության փողոցների գազասպառողների հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կամարակի 1-ին, 2-րդ փողոցները իրենց նրբանցքներով, Ահարոնյան փողոցի թիվ 41–73, Պ.Սևակ փողոցի թիվ 40-ից 80 առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 8-ին ժամը 09:30-ից մինչև 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 1-ից 23 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, Նուբարաշենի Բ-1-ից 11, Գ-7-ից 10, Դ-3-ից 6 թաղամասերի առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Հաղպատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Տավուշ, Սարիգյուղ, Հաղթանակ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 8-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 9-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, ինչպես նաև Հացառատ և Արծվաքար թաղամասերի, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Կարմիրգյուղ, Ծաղկաշեն, Նորատուս, Այրիվան, Լճափ, Բերդկունք, Ծովազարդ բնակավայրերի գազասպառողների, Մարտունի քաղաքի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Ծովինար, Վարդենիկ, Արծվանիստ, Գեղհովիտ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս, Լեռնակերտ բնակավայրերի գազասպառողների, Վարդենիս քաղաքի, Խաչաղբյուր, Լուսակունք, Ծովակ, Կարճաղբյուր, Ակունք, Մեծ Մասրիկ, Լճավան, Մաքենիս, Շատջրեք, Սոտք, Վանեվան, Տորֆավան բնակավայրերի գազասպառողների, «Լև-Լեն», «Գավառ-Նաիրի», «Էս Քոմփանի», «Բագդար», «Վիպ Գազ», «Գրին Սոլյուշնս», «Այլենդ Ֆրուտ», «Գավառտրանս», «Արմ», «Հայկ և Նորիկ», «Նոր Բագրևանդ», «Մարտ Գազ», «Մակվիչ», «Գոգա-Սեդա» ՍՊԸ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ձեռնարկությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Արդվի բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00–12:00 Նոր Նորք 4-րդ զանգված՝ Գայի պողոտա 37, 39, 41, 43 շենքեր, Ա․ Հովհաննիսյան փողոց 4, 6, 6/1, 8, 8/1 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, Մոլդովական փողոց 32/3 առանձնատուն, «Էգա», «Էֆ Նեթ» ՍՊԸ-ներ, «Յուքոմ» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
12:30–13:30 Նոր Նորք 4-րդ զանգված՝ Գյուլիքևխյան նրբանցք 5, 56, 9, 11 շենքեր, Գայի պողոտա 45 շենք, «ԱՊ Գլոբալ» ՍՊԸ, թիվ 150 դպրոց, թիվ 106 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
14:00–15:00 Նոր Նորք 4-րդ զանգված՝ Գյուլիքևխյան փողոց 1, 3 շենքեր, Գյուլիքևխյան նրբանցք 1, 2, 3, 4 շենքեր, Գայի պողոտա 51, 53 շենքեր, «Ամռեկո», «Առյուծիկ Մարգարյան և ընկերներ», «Միքդավ», «Նարեկ-91» ՍՊԸ-ներ, «Յուքոմ» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–16:00 Մյասնիկյան պողոտա 38/5 հասցե,
Երևանի Էրեբունի վարչական շրջան՝
10:00–12:00 Ավանեսովի 1-ին փողոց 2 շենք, Ավանեսովի անցուղի 36 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Արեշի 35-րդ փողոց 125/3 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–15:00 Արցախի փողոց 1, 1Բ շենքեր, Արցախի փողոց 1/1 հասցե և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝
10:00–12:00 Արտաշիսյան փողոց 46, 48, 50, 50/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–14:00 Սիսիան քաղաք՝ Ակսել Բակունցի, Տիգրան Մեծի, Գյորգի Առուստամյան, Աղայան, Սայաթ-Նովայի փողոցներ, Գայի և Րաֆֆի փողոցներ մասնակի,
14:00–16:00 Աճանան գյուղ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևանի Կենտրոն վարչական շրջան՝
10:00–13:00 Նորագյուղ 51–354, 148–396, 166–396 առանձնատներ, Նորագյուղ 108 շենք (ՀՀ ԳԱԱ Գ. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի հիմնախնդիրների ինստիտուտ), Էջմիածնի հին խճուղի 40–107 առանձնատներ, Թաիրովի փողոց 1–20 առանձնատներ, «ՊԱՏ» ավտոտնտեսություն,
11:00–15:00 Բաշինջաղյան 1-ին նրբանցք, Կարապետյան, Ռոստոմյան փողոցներ մասնակի,
Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան
11:00–15:00 Րաֆֆու փողոց 73, 75, 77, 79, 81, 83, 85 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝
11:00–12:00 Նոր Նորք 3-րդ զանգված՝ Գյուրջյան փողոց 11/3, 11/4, 11/5Ա, 11/5Բ, 11/5Գ շենքեր, «Շինարար-94», «Մագաս» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
12:30–13:30 Նոր Նորք 3-րդ զանգված՝ Գյուրջյան փողոց 15/1, 17, 17/2, 17/3 շենքեր, «Վեոլիա Ջուր», «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Էրեբունի վարչական շրջան՝
10:00–12:00 Ավանեսովի 8/2 շենք, Ավանեսովի 1-ին փողոց, 1 շենք, Ավանեսովի 8/3 շենք, Նոր Արեշի 35-րդ փողոց, 127/2 շենք, Տիտոգրադյան փողոց 1/13 հասցե և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝
10:00–12:00 Արտաշիսյան փողոց 40/8, 42/6, 42/7, 44/4ա, 44/5, Բագրատունյաց պողոտա 4, 6, Բագրատունյաց պողոտայի 1-ին նրբանցք 3, 7, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–17:00 Աշնակ, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Վերին Սասնաշեն, Ներքին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ, Ներքին Բազմաբերդ, Մեծաձոր, Կաքավաձոր, Դիան, Օթևան, Ագարակավան և Պարտիզակ գյուղեր,
Արարատի մարզ՝
11:00–12:30 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Կիրովի, Շահումյան, Գործարանային, Բուդաղյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Շահումյան գյուղ մասնակի,
12:00–13:00 Արարատ քաղաք՝ Չարենցի, Իսահակյան, Սպանդարյան, Խանջյան, Կոմիտաս, Սերոբ Աղբյուրի, Շահումյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10:00–13:00 Հրազդան քաղաք՝ Միկրոշրջան թաղամաս 104–115, 134, 209–216, 239, 240 շենքեր, թիվ 11 մսուր-մանկապարտեզ, թիվ 10 ավագ դպրոց, «Կոնվերս բանկ» ընկերություն, «Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարան, «ՆԵՆՍ» սուպերմարկետ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:30–16:30 Հրազդան քաղաք՝ Վանատուր և Ջրառատ թաղամասեր մասնակի, «Խաչմերուկ գազ» գազալցակայան, «Նոր հաց» ՍՊԸ, «Ադամ» հանդիսությունների սրահ, Ծաղկաձոր քաղաք՝ Պահլավունյաց փողոց, «Կոսմոս» խաղատուն, «Ալյասկա» հյուրանոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Գեղարքունիքի մարզ՝
11:00–12:30 Մարտունի գյուղ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
13:00–14:30 Մարտունի գյուղ՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
15:00–16:30 Մարտունի գյուղ՝ 7-րդ, 8-րդ, 9-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–12:15 Վարդենիկ գյուղ, 4-րդ փողոցն ամբողջությամբ, 20-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
12:30–13:45 Վարդենիկ գյուղ՝ Կ․ Շահինյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
14:15–15:30 Վարդենիկ գյուղ՝ 12-րդ և 25-րդ փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
15:45–17:00 Վարդենիկ գյուղ՝ 7-րդ և 8-րդ փողոցներն ամբողջությամբ, Բանավան թաղամաս մասնակի և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:30–15:30 Հայավանք, Բերդկունք, Լճափ և Ծովազարդ գյուղերի բոլոր բնակիչ-բաժանորդներ, «ԱԼԻՔ» ՍՊԸ գազալցակայան, Լճափ գյուղին հարակից գազալցակայան, «Յուքոմ» ընկերության բջջային կայան, «Աքվատիք» ՍՊԸ, Ծովազարդ գյուղին հարակից «Պալունի Հայրապետյան» գազալցակայան և «Օնիկ Գասպարյան» ԱՁ,
11:30–16:30 Նորակերտ գյուղ, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Լոռու մարզ՝
11:00–13:00 Տաշիր քաղաք՝ 14-րդ թաղամաս, Գյուլագարակ գյուղ մասնակի,
11:00–14:00 Սպիտակ քաղաք՝ Տեր Սիմոնյան փողոց մասնակի, Վանաձորի խճուղին մասնակի, Արջահովիտ, Նոր Խաչակապ, Արջուտ գյուղեր, Սարահարթ և Սանահին գյուղեր մասնակի,
Տավուշի մարզ՝
11:30–14:30 Գոշ գյուղ մասնակի,
11:30–15:30 Հովք գյուղ, Գոշ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Շիրակի մարզ՝
11:00–15:00 Աշոցք համայնք՝ Արփենի գյուղ, 3-րդ փողոց,
Սյունիքի մարզ՝
10:00–14:00 Սիսիան քաղաք՝ Ա. Մանուկյան 3, Իսրայելյան 35, 39, 39ա, բ, գ, Նիկողայոս Ադոնցի 1, Սիսական 34, Գարեգին Նժդեհի 3, 4 շենքեր,
10:30–13:00 Գորիս քաղաք՝ Անկախության, Ավանգարդ, Արզումանյան, Արցախի խճուղի, Երվանդունիների, Համո Սահյան, Մաշտոցի, Սարյան, Սյունիքի փողոցներ, Մաշտոցի 151, 151/1, 151/2, 151/3 նրբանցքներ, Ակներ գյուղ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
«Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է:
Փաշինյանն արդեն երկրորդ անգամ է, ինչ, անդրադառնալով բանակում տեղի ունեցող միջադեպերին, ասում է, որ մարտական դիրքերում զգոնություն չի պահպանվում, իսկ զինվորը դիրքում պատշաճ կարգով հերթապահություն տանելու դրդապատճառ չունի:
Որպես պատճառաբանություն բերվում է այն հանգամանքը, որ նախկինում մշտական լարվածություն կար, և զինվորներն իրենց իսկ անվտանգության համար չէին քնում դիրքում, իսկ հիմա խաղաղություն է, և այդ սպառնալիքի զգացումը չկա:
Նախ Փաշինյանը պայթեցնում է իշխանության փչած այն փուչիկը, որ նախկինում էլ են զինվորները քնել, որով փորձ էր արվում բանակում տեղի ունեցող միջադեպերը լղոզել:
Երկրորդ, եթե բանակում, մարտական դիրքերում զգոնություն չկա, զինվորը դիրք պահելու մոտիվացիա չունի, իսկ ներսում հարցերը փողոցի լեզվով են լուծվում, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն, իսկ մարտական կանոնադրությունն ու օրենքները չեն գործում:
Ահա սա է իշխանության թիվ մեկ դեմքի գնահատականը բանակին և նրա իրական վիճակին»: