Category: Hayelia.am

  • Փաշինյանի «Վարչաֆեստի» մասսովկան թաղապետարանների աշխատակիցներն են ապահովել





     «Հրապարակ օրաթերթը» գրում է․ Սևանի ափին անցկացվող «Վարչաֆեստ 2026»-ը, որը ներկայացվում է որպես երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոն, այս օրերին ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվ ներկայությամբ։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ մուտքը փառատոնի տարածք ազատ է, սակայն տարածքում սննունդի, ջրի ու գիշերակացի համար այցելուները պարտավոր են վճարել։

    Միջոցառման հյուրերի հետ կապված ուշագրավ տեղեկություններ են մեզ հասել։ Մասնավորապես մեր աղբյուրի փոխանցմամբ Երևանի վարչական շրջանների մի շարք աշխատակիցների շաբաթ օրը հրահանգվել է մեկնել Սևանի ափ և մասնակցել «Վարչաֆեստին»։

    Ավելին՝ ըստ մեր աղբյուրի՝ վարչական շրջանների աշխատակիցները հավաքվել են և սեփական ավտոմեքենաներով շարժվել դեպի Սևան՝ իրենց հետ վերցնելով նաև այն գործընկերներին, որոնք մեքենա չունեն։ Ընդ որում տարբեր վարչական շրջաններից մեքենաները շարժվել են խմբերով՝ ձևավորելով ավտոշարասյուներ։ Մենք փորձեցինք կապ հաստատել վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի հետ, սակայն պայմանավորված ոչ աշխատանքային օրով մեր զանգերն անպատասխան մնացին։

     




    դիտվել է 528 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

  • Սալոմե Զուրաբիշվիլին քաղաքացիներին «վճռորոշ աշնան» կոչ է արել





    Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Facebook-ի ուղիղ եթերում, պատասխանելով քաղաքացիների հարցերին, կոչ է արել լիակատար համախմբման՝ ընդգծելով, որ առաջիկա ամիսները վճռորոշ են լինելու։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

     «Ժամանակը սպառվում է, մեր վճռականության ժամանակը մոտենում է, սեպտեմբերը և հոկտեմբերը վճռորոշ են լինելու։ Բողոքի ակցիաները ամեն ձևով ցույց տվեցին ոչ թե հոգնածության նշաններ, այլ դիմացկունության հսկայական նշաններ։ Եվ ցույց տվեցին նաև, որ կառավարությունը, ճնշումները, օրենքները, տուգանքները՝ այս ամենը ոչինչ չկարողացան անել, որ այս բողոքը մարի։

    Այն, որ այս բողոքը երբեմն շատ մասշտաբային է, իսկ երբեմն՝ ավելի համեստ, դա հասկանալի է, դա մարդկային երևույթ է։ Բայց այն, որ այս բողոքը շարունակվում է, և ոչինչ դա չի կանգնեցնի, սա է այսօր մեր իրական հենարանը, և իշխանությունն էլ դա գիտի։ Պետք է միասին լուծենք այս հարցը, և հասարակության այս միավորումն է, առաջին հերթին, որը կստիպի քաղաքական դաշտին, որ նա էլ միավորվի, որովհետև այլ ելք այսօր չկա։

    Ես գիտեմ մի բան, որ ժամանակը սպառվում է, որ մեր վճռականության ժամանակը գալիս է, որ այս սեպտեմբեր-հոկտեմբերը վճռորոշ են լինելու շատ տեսանկյուններից, որ չպետք է հանդուրժենք այս ամենը, պետք է հասկանանք, որ սա վերջն է։ Այլևս հարմարվողականություն և զիջումներ չեն կարող լինել, և սա իրականում հասարակության մարտահրավերն է»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։




    դիտվել է 381 անգամ

  • Էլի դեսպաններ հետ կկանչվեն





    Օրերս լուր տարածվեց, որ հետ են կանչում Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին: Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրներն ասում են, որ Արսենյանը միակը չի լինելու, մոտ ժամանակներում էլի դեսպաններ են հետ կանչվելու: Նիկոլ Փաշինյանը փորձում է թարմացնել կառավարման օղակների երկրորդ էշելոնը` հույս ունենալով, որ փոխնախարարների փոփոխությամբ պետական չաշխատող ապարատը կսկսի աշխատել: Եվ կարծում է, որ դեսպանների փոփոխությունը ՀՀ արտաքին քաղաքականության կաթվածահար մեխանիզմը կգործարկի:

    Հետ կանչվող դեսպանների մեջ, մեր տեղեկություններով, երեք և ավելի տարի պաշտոնավարած դիվանագետներ են, նաև նրանք, որոնց նվիրվածության հետ կապված կասկածներ կան և որոնց կասկածում են, որ թեկուզ լռում են, բայց ներքուստ չեն կիսում Հայաստանի վերջին տարիների պարտվողական ու անարժանապատիվ արտաքին քաղաքականությունը:

    Այս փոփոխությունները հավանաբար մասամբ նաև պայմանավորված են ԱԳՆ-ի անվան և մեր արտաքին քաղաքական կոնցեպցիայի փոփոխությամբ, որի առաջնահերթություններից է դառնում առևտուրը, ի տարբերություն անցյալի վարած քաղաքականության, երբ առաջնահերթություն էր Արցախի և ցեղասպանության ճանաչումը:

      «Հրապարակ օրաթերթ»




    դիտվել է 552 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

  • «Տիգրանաշենից «Քյարքի» և հակառակը: «Հերոսության» մեխանիկան





    Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Տիգրանաշենից «Քյարքի» և հակառակը:«Հերոսության»
    մեխանիկան.
    Սկզբից նրանք հրահրում են պատերազմ, հետո հայտարարում, որ «հերոսաբար» փրկել են 25-30-35.000 զինվորի կյանք:

    Հետո տարիներով թողնում գերիներին պատանդ, որպեսզի ըստ քաղաքական նպատակահարմարության «հերոսաբար» ամեն տարի մի քանի հոգու վերադարձնեն:
    Հետո հայտարարում են, որ թոշակառուին 10.000 դրամը պետք չի ու ընտրություններից առաջ «հերոսաբար» բարձրացնում են բոլորի թոշակը
    հենց էդքանով:

    Հիմա էլ Տիգրանաշենը Քյարքիի վերածելու ուռացրած թեման է լինելու: Հայտարարում է, որ դա մեր տարածքը չէ, որպեսզի հետագայում «հերոսաբար» ներկայացնի, որ կարողացել է այն «հերոսաբար» փոխանակել Արծվաշենի հետ: Ուղղակի մի ԿԱՐԵՒՈՐ բան: Տիգրանաշենի մակերեսը փոքր է Արծվաշենից 5 անգամ»:




    դիտվել է 305 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

  • Օգոստոսի 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու





    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սուխումիի, Յուբեկա փողոցների, Համբարձումյան փողոցի թիվ 1, 3, 7, 9ա, Շինարարների փողոցի 27/1, 27/2 բազմաբնակարան շենքերի, Արևաշող բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մեծավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծ պողոտայով, Ա.Խանջյան, Հանրապետության, Փ.Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Էջմիածին հին խճուղու թիվ 86-ից մինչև 106, Նորագյուղ թաղամասի թիվ 102-ից մինչև 148, թիվ 260-ից 265, թիվ 276–282, 302, 296 հասցեների, Ամերիկյան փողոցի 6/3, 6/4, 106 հասցեների, հարակից առանձնատների և այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 26-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ադամյան, Հյուսիսային փողոցների, Նարեկացու փողոցի թիվ 3ա, 3բ, 4ա, 4բ, 4վ, Թևոսյան փողոցի թիվ 13ա, 13բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Քաղցրաշեն բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վարդաբլուր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խորենացու, Սևակի, Չարենցի, 3-րդ և 5-րդ փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 25ա բազմաբնակարան շենքի, Շիրակացու 1-ին փակուղու և հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների, Շիրակի խճուղու թիվ 56, 58, 60, 66 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի Մասիս կայարան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Փյունիկ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան, Երիտասարդական, Արևելյան, Րաֆֆու, Կամոյի, Մուրացանի, Չարենցի, Պռոշյան, Խանջյան, Տերյան, Իսահակյան, Գ.Նժդեհի, Մ.Գորկու, Միլիոնի, Մայակովսկու, Խորենացու, Անտառային, Զ.Անդրանիկի, Սպարապետի, Ս.Նշանի, Սայաթ-Նովայի, Թելմանի, Աբովյան, Գետափնյա, Թումանյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սարահարթ, Գոգարան, Շենավան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 24-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աճառյան, Կասյան, Կնունյանց, Ձեռժինսկու, Ճավճավաձեյի, Մաշտոցի, Մարտի 8-ի, Մելքոնյան, Սունդուկյան, Ստեփանյան փողոցների, Ներսիսյան թիվ 1, 2 բազմաբնակարան շենքերի, Ներսիսյան կոոպերատիվ թիվ 6 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։


  • Տիգրանաշենի վտանգավոր օրակարգը. սահմանազատումը կարող է վերածվել միակողմանի զիջման. Սուրենյանց





    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.

    «Տիգրանաշենի վտանգավոր օրակարգը. սահմանազատումը կարող է վերածվել միակողմանի զիջման։

    Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը կրկին օրակարգ է բերել անկլավների հարցը։ Ըստ նրա՝ Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Տիգրանաշենը (Քյարքի) և Տավուշի մարզի անկլավները՝ Բարխուդարլուն ու Յուխարի Ասկիպարան՝ Ադրբեջանի։ Փաշինյանը նաև հիշեցրել է Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մասին՝ ընդգծելով, որ տարածքային վեճերը ռազմական ճանապարհով լուծել հնարավոր չէ։

    Փաշինյանի երեկվա հայտարարությունը, սակայն, նորություն չէ։ Անկլավների վերաբերյալ նման մոտեցում նա արտահայտել էր նաև նախընտրական շրջանում։ Հետևաբար, գործ ունենք ոչ թե իրավիճակային հայտարարության կամ քաղաքական իմպրովիզացիայի, այլ հետևողականորեն առաջ մղվող քաղաքական գծի հետ։

    Ավելին՝ հայ-ադրբեջանական կարգավորման ներկա տրամաբանության պայմաններում անկլավների հարցի հայտնվելն օրակարգում միանգամայն կանխատեսելի էր։

    Խնդիրն այլ է՝ ի՞նչ սկզբունքով է լուծվելու այդ հարցը։

    Եթե Հայաստանը պատրաստվում է հրաժարվել Տիգրանաշենի և Տավուշի մարզի անկլավների նկատմամբ փաստացի վերահսկողությունից, ապա բնական հարց է առաջանում՝ ի՞նչ է տեղի ունենալու նույն պահին Արծվաշենի հետ։ Կա՞ համաձայնություն, որ այդ գործընթացները պետք է իրականացվեն միաժամանակ։ Կա՞ն հստակ և փոխադարձ պարտավորություններ։ Եվ, վերջապես, ո՞վ ու ինչպե՞ս է երաշխավորելու դրանց կատարումը։

     

    Այս հարցերի հրապարակային պատասխաններն առայժմ չկան։

    Հենց այստեղ է միակողմանի զիջման հիմնական վտանգը։ Տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողության հանձնումը կոնկրետ և, ըստ էության, անշրջելի գործողություն է։ Մինչդեռ Արծվաշենի վերադարձի քաղաքական ակնկալիքը, եթե այն ամրագրված չէ համարժեք, միաժամանակյա և երաշխավորված մեխանիզմով, բոլորովին այլ հարթության հարց է։ Պետական քաղաքականությունը չի կարող կառուցվել «մենք մեր քայլը կանենք, հետո կտեսնենք՝ Ադրբեջանն ինչ կանի» սկզբունքով։

    Խնդիրն ունի նաև ռազմավարական չափում։

    Տիգրանաշենը գտնվում է Հայաստան–Իրան կարևորագույն ճանապարհային ուղղության վրա։ Այդ տարածքի նկատմամբ վերահսկողության փոփոխությունն անմիջականորեն առնչվելու է Հայաստանի հարավային հաղորդակցություններին, բեռնափոխադրումներին և, ընդհանրապես, Իրանի հետ կապի անվտանգությանը։ Տավուշի մարզի անկլավների պարագայում ևս հարցը միայն մի քանի բնակավայրերի կամ հողակտորների մասին չէ։ Դրանց աշխարհագրական դիրքն անմիջականորեն կապված է Հայաստանի հյուսիսարևելյան ճանապարհների, սահմանամերձ բնակավայրերի և անվտանգային ենթակառուցվածքների հետ։

    Արծվաշենը Հայաստանի տարածք է, և դրա վերադարձը, բնականաբար, բխում է մեր պետության օրինական շահերից։ Սակայն սա դեռ չի նշանակում, որ կարելի է մեխանիկորեն ռազմավարական հավասարության նշան դնել Արծվաշենի և Հայաստանի վերահսկողության տակ գտնվող անկլավային տարածքների միջև։ Պետությունները տարածքային հարցերում առաջնորդվում են ոչ միայն քարտեզի վրա քառակուսի կիլոմետրերի հաշվարկով, այլև ճանապարհների, հաղորդակցությունների, սահմանամերձ բնակավայրերի անվտանգության և հնարավոր ռազմավարական հետևանքների գնահատմամբ։

    Առավել խնդրահարույց է այն քաղաքական համատեքստը, որում ծավալվում է այս քննարկումը։ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքների որոշ հատվածներ։ Եվ այստեղ առաջանում է թերևս ամենակարևոր քաղաքական հարցը․ ինչո՞ւ է Փաշինյանը պատրաստ քննարկելու Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների հանձնումը, եթե զուգահեռաբար, նույն օրակարգում և նույն հստակությամբ չի դրվում Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման հարցը ։

    Հենց այստեղ պետք է գործի փոխադարձության սկզբունքը։

    Չի կարող սահմանազատման մի հատվածում գործել քարտեզի անվերապահ տրամաբանությունը, իսկ մյուս հատվածում՝ Հայաստանի տարածքների վերադարձը մնալ ապագայի անորոշության մշուշում։

    Եթե հիմքում տարածքային ամբողջականության սկզբունքն է, ապա այն պետք է հավասարապես և միաժամանակ գործի երկու պետությունների դեպքում։ Հակառակ պարագայում սահմանազատումը Հայաստանի համար կարող է վերածվել ոչ թե հավասարակշռված գործընթացի, այլ հերթական միակողմանի զիջումների շղթայի։

    Առանձին ուշադրության է արժանի նաև պաշտոնական բառապաշարը։ Փաշինյանը Տիգրանաշենը հիշատակում է ադրբեջանական՝ «Քյարքի» անվամբ։

    Տարածքային վեճերում տերմինաբանությունը սկզբունքային նշանակություն ունի։ Երբ պետության ղեկավարը սեփական երկրի վերահսկողության տակ գտնվող տարածքի մասին խոսելիս օգտագործում է հակառակ կողմի տեղանվանական բառապաշարը, դա առնվազն հանրային և քաղաքական ընկալումների աստիճանական փոփոխության խնդիր է առաջացնում։

    Ի՞նչ կարելի է անել այս իրավիճակում։

    Առաջին տարբերակը՝ ներկայիս ստատուս-քվոյի պահպանումն է․ Արծվաշենը փաստացի մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Տիգրանաշենն ու Տավուշի մարզի անկլավները՝ Հայաստանի։ Սա, իհարկե, վերջնական իրավական լուծում չէ, սակայն առնվազն թույլ է տալիս չստեղծել ճանապարհային, հաղորդակցային և անվտանգային նոր ռիսկեր։

    Երկրորդ տարբերակը՝ անկլավների հարցի լուծումը հետաձգելն է՝ այն կապելով իրական և ինստիտուցիոնալ խաղաղության ձևավորման հետ։ Երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները հասնեն այնպիսի մակարդակի, որ սահմանը լինի անվտանգ, հաղորդակցությունները՝ երաշխավորված, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը կախված չլինի քաղաքական կոնյունկտուրայից, հնարավոր կլինի վերադառնալ նաև այս բարդ խնդրին։

    Այսօր նման միջավայր ակնհայտորեն գոյություն չունի։

    Ուստի հարցն այն չէ՝ պե՞տք է սահմանազատել հայ-ադրբեջանական սահմանը։

    Անշուշտ, պետք է։

    Հարցն այն է, թե ինչ պայմաններում, ինչ սկզբունքներով և ինչ երաշխիքներով է իրականացվում այդ գործընթացը։

    Եթե Հայաստանը հանձնում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, մինչդեռ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքների վերադարձը չի իրականացվում նույն պահին և չի ամրագրվում նույնքան հստակ ու պարտադիր մեխանիզմներով, ապա նման գործընթացը դժվար է անվանել հավասարակշռված սահմանազատում։

    Խաղաղությունը չի կարող կառուցվել մի կողմի կոնկրետ ու անշրջելի զիջումների և մյուս կողմի ապագա հնարավոր քայլերի վրա։

    Սահմանազատումը կարող է խաղաղության գործիք դառնալ միայն այն դեպքում, երբ գործում են երեք պարզ սկզբունք՝ փոխադարձություն, գործողությունների միաժամանակյա իրականացում և անվտանգության հստակ երաշխիքներ։

    Հակառակ դեպքում վտանգ կա, որ անկլավների խնդիրը լուծելու փոխարեն՝ հայ-ադրբեջանական հակամարտության նոր ռիսկերը պարզապես կտեղափոխվեն Հայաստանի ներս՝ էսկալացիայի նոր վտանգով»։


  • Սպասում են վերանշանակումների





    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության վերջնական կազմը պետք է ձևավորվի մինչև սեպտեմբերի 3-ը։ Իշխանական կաբինետում այս օրերին սպասում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ում կվերանշանակի, իսկ ում հետ կբաժանվի աշխատանքային ճանապարհներից։

    Ինչպես հայտնի է, օգոստոսի 2-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել վարչապետի պաշտոնից, իսկ նույն օրը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նրան կրկին նշանակել էր վարչապետ։ Դրան նախորդել էին խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում Ազգային ժողովում մեծամասնություն էր ձևավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարության ծրագրի՝ օգոստոսի 24-ին Ազգային ժողովում ներկայացվելուց հետո արդեն պետք է հստակեցվի նաև գործադիրի ամբողջական կազմի հարցը։ Նախարարների հիմնական մասի նշանակման հարցը, ըստ մեր տեղեկությունների, արդեն լուծված է, սակայն փոխնախարարների և պետական համակարգի մի շարք այլ պաշտոնյաների մասով դեռևս վերջնական որոշումներ չկան։

    Ավելին՝ իշխանական շրջանակներում քննարկվում է պետական կառավարման համակարգում նոր կադրերի ներգրավման հարցը։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է պետական համակարգում ավելացնել երիտասարդ, արտերկրում կրթություն ստացած և միջազգային փորձ ունեցող մասնագետների թիվը։ Մեր տեղեկություններով՝ այս ուղղությամբ վարչապետին բազմաթիվ դիմումներ և առաջարկներ են ներկայացվել, ինչն էլ դարձել է նոր կադրերի ընտրության գործընթացի երկարացման պատճառներից մեկը։

    Այս պահին մի շարք նախարարություններում աշխատակիցները սպասում են իրենց հետագա ճակատագրի հստակեցմանը։ Մասնավորապես, փոխնախարարների մասով վարչապետը պետք է որոշի՝ ովքեր են վերանշանակվելու, իսկ ովքեր՝ ազատվելու զբաղեցրած պաշտոններից։

    Փաստացի, առաջիկա օրերին իշխանական համակարգում սպասվում է կադրային որոշումների նոր փուլ։ Մինչև սեպտեմբերի 3-ը պետք է վերջնականապես պարզ դառնա, թե ինչ կազմով է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը շարունակելու աշխատանքը և որքանով է նոր կադրերի ներգրավման նրա հայտարարած քաղաքականությունն արտացոլվելու գործադիր իշխանության կազմում»։




    դիտվել է 130 անգամ

  • Իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» 2 հանձնաժողովների նախագահների ընտրությունը





    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունը որոշել է փոխել «Ուժեղ Հայաստանի» կողմից առաջադրված ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցում որդեգրած մարտավարությունը։

    Մեր տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում որոշում կա անհրաժեշտության դեպքում ապահովել այնքան ձայն, որքան անհրաժեշտ է, որպեսզի «Ուժեղ Հայաստանի» կողմից առաջադրված երկու թեկնածուներ ընտրվեն, և խորհրդարանը կարողանա առաջ շարժվել օրակարգով։

    Սա հատկապես ուշագրավ է այն ֆոնին, որ ընդամենը մեկ օր առաջ ՔՊ-ն կոշտ դիրքորոշում էր որդեգրել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների նկատմամբ։ Օգոստոսի 20-ին ընդդիմադիր խմբակցության կողմից առաջադրված երեք թեկնածուները՝ Հայկ Ֆարմանյանը, Դավիթ Ղազինյանը և Արեգա Հովսեփյանը, չընտրվեցին։ Ֆարմանյանի թեկնածությանը կողմ էր 40, դեմ՝ 61 պատգամավոր, իսկ մյուս երկու թեկնածուները ևս չհավաքեցին անհրաժեշտ ձայները։

    Սակայն արդեն երեկ իրավիճակը կտրուկ փոխվեց։ «Ուժեղ Հայաստանը» երկու պաշտոնների համար նոր թեկնածուներ առաջադրեց, և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիանա Մանուկյանի թեկնածությունն ընտրվեց՝ 57 կողմ, 39 դեմ ձայնով։

    Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սա միայն առաջին քայլն է։ ՔՊ-ում այժմ քննարկվում է ևս երկու հանձնաժողովների նախագահի ընտրության հարցը, և որոշումն այն է, որ առնվազն երկու թեկնածուների դեպքում անհրաժեշտ ձայները պետք է ապահովվեն, որպեսզի խորհրդարանը վերջապես ավարտի հանձնաժողովների ձևավորման գործընթացը։

    Ու այստեղ իշխանության համար ժամանակային գործոնը պատահական չէ։

    Օգոստոսի 24-ին Ազգային ժողովում պետք է մեկնարկի կառավարության ծրագրի քննարկումը։ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանն արդեն հայտարարել է, որ երկուշաբթի խորհրդարանը կքննարկի կառավարության գործունեության ծրագիրը, իսկ դրա քննարկումն ավարտելուց հետո կվերադառնա մինչ այդ կիսատ մնացած օրակարգային հարցերին։

    Այսինքն՝ իշխանությունը փաստացի կանգնած է երկու գործընթացների միջև․ մի կողմից՝ նոր կառավարության ծրագրի ներկայացումն ու խորհրդարանում դրա շուրջ քաղաքական մեծամասնության կողմից անհրաժեշտ գործընթացների ապահովումը, մյուս կողմից՝ նոր ձևավորված ԱԺ-ի մշտական հանձնաժողովների վերջնական համալրումը։

    Այս համատեքստում է, ըստ մեր աղբյուրների, ՔՊ-ն որոշել «Ուժեղ Հայաստանի» հետ երկրորդ անգամ չմտնել նույն կոշտ դիմակայության մեջ։

    Ավելին՝ կառավարության ծրագրի ներկայացման նախաշեմին խորհրդարանում ընդդիմադիր հանձնաժողովների ղեկավարների հարցը չլուծված թողնելը իշխանության համար կարող է քաղաքականապես ավելի խնդրահարույց դառնալ։ Եթե իշխանությունն արդեն իսկ պատրաստվում է առաջ տանել կառավարության գործունեության ծրագիրը, ապա խորհրդարանի աշխատանքը պետք է հնարավորինս ամբողջական լինի։

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այդ պատճառով էլ ՔՊ-ում այժմ հաշվարկում են ոչ թե՝ «քվեարկե՞լ ընդդիմության թեկնածուի օգտին, թե՞ ոչ», այլ՝ քանի ձայն է անհրաժեշտ ապահովել, որպեսզի թեկնածուն անցնի։

    Հաջորդ փորձությունը լինելու է առաջիկա օրերին, երբ խորհրդարանը միաժամանակ պետք է ավարտի հանձնաժողովների ձևավորումն ու անցնի կառավարության նոր ծրագրի քննարկմանը»։



    դիտվել է 261 անգամ

  • Փոխվարչապետի օգնականը 52 մլն դրամ եկամուտ է հայտարարագրել․ ինչ ճանապարհ է անցել նա․ «Ժողովուրդ»





    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչ ունեցվածք ունի փոխվարչապետի օգնականը, որքան գումար է ստացել 2025 թվականին և ինչ ծավալի վարկային պարտավորություններ ունի․ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական Արսեն Թարզյանի կենսագրությունն ու ունեցվածքը։

    Արսեն Թարզյանը ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Երևանում։ 2008-2012 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում՝ ստանալով ֆիզիկայի բակալավրի աստիճան և ուսուցչի որակավորում։

    2015-2017 թվականներին ուսումը շարունակել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետում՝ ստանալով աշխատանքի տնտեսագիտության մագիստրոսի որակավորում։

    Նրա աշխատանքային գործունեությունը պետական համակարգում սկսվել է 2017 թվականին։ 2017-2019 թվականներին աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում՝ որպես ԵՏՄ օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի տնտեսագետ։ Այնուհետև՝ 2019-2020 թվականներին, նույն բաժնում եղել է մաքսային տեսուչ, 2020-2021 թվականներին՝ ավագ մաքսային տեսուչ, իսկ 2021-2024 թվականներին՝ գլխավոր մաքսային տեսուչ։

    Ինչ ունեցվածք ունի Արսեն Թարզյանը

    2025 թվականի հայտարարագրից պարզ է դառնում, որ տարվա ընթացքում Թարզյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 52 մլն 31 հազար 88 դրամ։ Դրանից 12 մլն 141 հազար 88 դրամը աշխատանքի վարձատրությունն է, որը ստացել է վարչապետի աշխատակազմից։

    Մնացած եկամուտները հիմնականում ստացված վարկերն են։ Մասնավորապես, նա տարբեր վարկային գործարքներով «Ամերիաբանկից» ստացել է 34 մլն 750 հազար դրամ, «Հայէկոնոմբանկից»՝ 3 մլն 90 հազար դրամ, իսկ «ԱյԴի Բանկից»՝ 1 մլն 400 հազար դրամ։

    2025 թվականի վերջի դրությամբ Թարզյանի վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 31 մլն 688 հազար 476 դրամ։

    Նրա գույքի ցանկում առկա է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող բնակարանի 1/6 բաժինը։ Բնակարանը ձեռք է բերվել 2008 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժառանգությամբ։

    Հայտարարագրում նաև նշված է, որ նա տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տան։

    Թարզյանը հայտարարագրել է նաև 2008 թվականի արտադրության BMW ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2022 թվականի հոկտեմբերի 29-ին՝ գնման եղանակով։

    Բանկային հաշվի մնացորդը 2025 թվականի սկզբի 527 հազար 728 դրամից տարեվերջին հասել է 2 մլն 175 հազար դրամի։

    Կանխիկ միջոցների մասով էլ փոփոխություն է եղել․ տարվա սկզբում դրամով կանխիկ գումար չի ունեցել, իսկ տարեվերջին հայտարարագրել է 500 հազար դրամ։

    Դոլարային կանխիկ միջոցները 1600 դոլարից հասել են 2100 դոլարի։

    Արսեն Թարզյանը 2025 թվականին վարկերի մարմանն ուղղել է 36 մլն 988 հազար 843 դրամ»։



    դիտվել է 211 անգամ

  • Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցն ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի. «Հրապարակ»





    «Հրապարակ» թերթը գրում է. «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը դեռեւս 2022 թվականին հայց էր ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի:

    Ներկայացված հայցով պահանջում էր պարտավորեցնել՝ հրապարակայնորեն հերքել Հակոբյանի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտչական արտահայտությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ հատուցել զրպարտությամբ եւ վիրավորանքով պատճառված ոչ նյութական վնասը։

    Հակոբյանը մասնավորապես վիրավորվել էր Քոչարյանի «մատադոր» բառից: Տեղեկացանք, որ չորս տարվա քննությունից հետո առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ մերժել է Հակոբյանի հայցը, իսկ դատաքննությունը տարիներով ձգվել է պատասխանող կողմի՝ Անդրանիկ Քոչարյանի կողմից դատավորներին պարբերաբար բացարկ հայտնելու հետեւանքով:




    դիտվել է 96 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը