ԱՄՆ Թենեսի նահանգում մահապատժի անհաջող իրականացումից հետո Քրիստա Փայքը ուշքի է եկել և սկսել խոսել։ Նրա փաստաբանի՝ Ռենդի Սփայվիի խոսքով՝ գիտակցության գալուց հետո Փայքը «զայրացած և շփոթված» էր և առաջին հերթին հարցրել է՝ «Որտե՞ղ եմ ես»։
50-ամյա Փայքը, որը, ենթադրաբար, առաջին մարդն է, ով ողջ է մնացել մահապատժի ընթացքում մահաբեր ներարկում ստանալուց հետո, ուշքի է եկել այն ժամանակ, երբ բժիշկները պատրաստվում էին նրան անջատել կենսապահովման սարքից։ Դա տեղի է ունեցել մահապատժի խցում նրան պատգարակի վրա կապելուց վեց օր անց։
«Սակայն երեքշաբթի, ի զարմանս բոլորի, Քրիստան ուշքի եկավ և սկսեց խոսել»,- Associated Press-ի փոխանցմամբ, ասել է փաստաբանը։Փաստաբանի խոսքով՝ Փայքը որոշ չափով տեղյակ է իր հետ տեղի ունեցածի մասին, սակայն նրա առողջական վիճակի և վերականգնման հեռանկարների վերաբերյալ դեռ բազմաթիվ հարցեր կան։ Անորոշ է նաև՝ արդյոք Թենեսի նահանգը կրկին կփորձի իրականացնել նրա մահապատիժը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Փայքի փաստաբանները հայտարարել են, որ նա արդեն բավականաչափ տառապել է և նահանգապետին խնդրել են մահապատժի դատավճիռը փոխարինել այլ պատժաչափով։
Դատավորը չորեքշաբթի կարգադրել է նահանգային իշխանություններին պահպանել մահապատժի անհաջող փորձի հետ կապված ապացույցները, քանի որ Փայքի փաստաբանները փորձում են պարզել տեղի ունեցածի մանրամասները։
Փայքը դատապարտվել էր մահապատժի 1995 թվականին։ Այն ժամանակ լինելով 18 տարեկան՝ նա իր 17-ամյա ընկերոջ հետ համակուրսեցուն անտառում խոշտանգել և սպանել էր: Նրան դատապարտել են մահապատժի, ընկերոջը՝ ցմահ ազատազրկման:
դիտվել է 86 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Leave a Reply