Category: Ambion.news
-
🔺Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը
Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը:Արթուրին Աստանայում կփոխարինի Հայկ Խլոյանը:
Հիշեցնենք՝ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կկայանա Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը:
-
Վրաստանում ձերբակալվել է փետրվարյան սպանության գործով հետախուզվող 37-ամյա ՀՀ քաղաքացին
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների ամիսներ տևած՝ ամենօրյա, համատեղ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից սպանության, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա Մ. Մ.-ն:Նա մեղադրվում է 2026 թվականի փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու համար:
Երկու երկրների իրավապահների համագործակցության արդյունքում հետախուզվողի էքստրադիցիան կիրականացվի սահմանված կարգով։
Հիշեցնենք, որ նշված դեպքով մյուս հետախուզվողներին ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել էին հուլիսին:
ENG
🇦🇲🇬🇪 As a result of months-long, daily, joint and extensive operational-investigative measures carried out by the Ministries of Internal Affairs of Armenia and Georgia, 37-year-old M. M., who was wanted by Armenian law enforcement authorities on charges of murder, hooliganism, and illegal acquisition and possession of firearms and ammunition, has been identified and arrested in Georgia.
He is accused of committing a firearm-related murder in Yerevan’s Ajapnyak administrative district in February 2026.
As a result of cooperation between the law enforcement authorities of the two countries, the extradition of the wanted individual will be carried out in accordance with the established procedure.
It should be recalled that, in connection with the same case, the other wanted individuals were identified by officers of the Criminal Police Service of the Ministry of Internal Affairs in July.
-
ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը և պահանջում է նրա անհապաղ ազատ արձակումը։Միավորումը հայտարարում է, որ Ֆեյսբուքյան գրառումների բովանդակությունը խուլիգանություն որակելը հիմնազուրկ է, իսկ դրա համար կալանքը որպես խափանման միջոց կիրառելը ակնհայտորեն վկայում է քաղաքական պատվերով իրականացվող ընտրովի «արդարադատության» մասին։ Նրանց խոսքով՝ հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանը և բազմաթիվ ՔՊ-ական գործիչներ կամ աջակիցներ վաղուց պետք է կալանավայրերում լինեին իրենց օգտագործած բառամթերքի համար։
-
Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Ռոսիա» կինոթատրոնի նախկին շենքը. պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ
Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 29-ին, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, ՍՊ ընկերության, ՓԲ ընկերության՝ պահանջելով, ի թիվս այլնի, բռնագանձում տարածել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող (նախկին հասցե՝ Մ. Խորենացի 43, «Այրարատ» կինոթատրոն) անշարժ գույքի վրա:Գլխավոր դատախազության պահանջի հիմքում դրված է այն հանգամանքը, որ մինչև 2017 թվականի հունվարի 14-ը Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականաշնորհմանն ուղղված մասնավորեցման գործարքով սահմանված՝ 1.550.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումներ չեն կատարվել:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, նույն օրվա մեկ այլ որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց. ՍՊ ընկերությանն արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության:
-
Գյումրիում ուժեղ տոն է լինելու․ Ռուբեն Մխիթարյանը՝ սպասվող միջոցառման մասին
Գյումրին պատրաստվում է հերթական մեծ ու տոնական օրվան։Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը հայտնել է, որ Գյումրիում առաջիկայում ուժեղ ու հիշարժան տոն է լինելու։
Գյումրեցիներին սպասվում է տոնական մթնոլորտ, երաժշտություն, ուրախություն և քաղաքի համար առանձնահատուկ օր։
Գյումրիում տոն է լինելու։ Սպասենք լավ նորությունների ու միասին տոնենք։
-
Բացահայտեք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը – ԱՄԲԻՈՆ NEWS
Գյումրու սրտում գտնվող Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանը այն վայրն է, որտեղ գրողի կյանքն ու ստեղծագործական աշխարհը դառնում են կենդանի պատմություն։Այստեղ կարող եք տեսնել Իսահակյանի անձնական իրերը, կահավորանքը և գրական ժառանգությանը վերաբերող ցուցանմուշներ, զգալ այն միջավայրը, որտեղ պահպանվել են մեծ բանաստեղծի կյանքի հիշողությունները։
Եկե՛ք բացահայտելու Իսահակյանի աշխարհը, զգալու Գյումրու մշակութային շունչը և մի պահ վերադառնալու գրողի ժամանակաշրջան։
Գյումրի, Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարան
Սիրով սպասում ենք ձեզ։
-
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 08:00-ի սահմաններում «Mercedes Sprinter» միկրոավտոբուսը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ում, «Սևանի գաղութի» մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 8 հոգու, որոնց առաջինը օգնել են քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խմբերը, տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։
-
Դատախազությունը պահանջում է Երևանի Աբովյան 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքն ազատել ընկերության ապօրինի տիրապետումից
Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 18-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, «Ավիատրանս» ՓԲ ընկերության, «Ֆոքսֆորդ» ՓԲ ընկերության՝ 2001-ի օգոստոսի 9-ի մասնավորեցման պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջներով։ Պահանջվել է նաև պարտավորեցնել «Ֆոքսֆորդ» ՓԲ ընկերությանը ազատել Երևան, Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ապօրինի տիրապետումից։Հիմք է նշվել, որ գրավադրված պետական գույքի մասնավորեցումը կատարվել է ուղղակի վաճառքով՝ ոչ թե հրապարակային սակարկություններով, հակառակ այն ժամանակ գործող կարգին։ 2026-ի սեպտեմբերի 30-ի որոշմամբ հայցը ընդունվել է վարույթ, իսկ նույն օրը արգելվել է «Ֆոքսֆորդ» ՓԲ-ին կատարել որևէ գործողություն, որը կփոխի գույքի փաստական կամ իրավական վիճակը, այդ թվում՝ օտարել կամ գրավադրել այն։
-
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը վերակենդանացումից տեղափոխվել է հիվանդասենյակ, սակայն շարունակում է ցավել ու պարբերաբար ընդունում է ցավազրկողներ, հայտնել է նրա ամուսինը Ambion.news-ին։ Նրա խոսքով՝ վիճակը դեռ պահանջում է բժշկական հսկողություն, վնասվածքներ կան թե՛ ոտքին, թե՛ ձեռքին։«Վերջին օրերին Անիին վիրահատել են. կատարվել է մատի անդամահատում, ինչպես նաև ոտքի կրճատում», ասել է նա՝ հավելելով, որ առաջիկա վիրահատությունների մասին խոսելը դեռ վաղ է։ Ընտանիքը այս փուլում չի ցանկանում կրկին վերհիշել դեպքի մանրամասները։