Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 18-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, «Ավիատրանս» ՓԲ ընկերության, «Ֆոքսֆորդ» ՓԲ ընկերության՝ 2001-ի օգոստոսի 9-ի մասնավորեցման պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջներով։ Պահանջվել է նաև պարտավորեցնել «Ֆոքսֆորդ» ՓԲ ընկերությանը ազատել Երևան, Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ապօրինի տիրապետումից։
Հիմք է նշվել, որ գրավադրված պետական գույքի մասնավորեցումը կատարվել է ուղղակի վաճառքով՝ ոչ թե հրապարակային սակարկություններով, հակառակ այն ժամանակ գործող կարգին։ 2026-ի սեպտեմբերի 30-ի որոշմամբ հայցը ընդունվել է վարույթ, իսկ նույն օրը արգելվել է «Ֆոքսֆորդ» ՓԲ-ին կատարել որևէ գործողություն, որը կփոխի գույքի փաստական կամ իրավական վիճակը, այդ թվում՝ օտարել կամ գրավադրել այն։
Leave a Reply