Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել

Written by

in

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը վերակենդանացումից տեղափոխվել է հիվանդասենյակ, սակայն շարունակում է ցավել ու պարբերաբար ընդունում է ցավազրկողներ, հայտնել է նրա ամուսինը Ambion.news-ին։ Նրա խոսքով՝ վիճակը դեռ պահանջում է բժշկական հսկողություն, վնասվածքներ կան թե՛ ոտքին, թե՛ ձեռքին։

«Վերջին օրերին Անիին վիրահատել են. կատարվել է մատի անդամահատում, ինչպես նաև ոտքի կրճատում», ասել է նա՝ հավելելով, որ առաջիկա վիրահատությունների մասին խոսելը դեռ վաղ է։ Ընտանիքը այս փուլում չի ցանկանում կրկին վերհիշել դեպքի մանրամասները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *