Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը առաջարկել է քննարկել Թրամփի երթուղու (TRIPP) ինտեգրումը Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (TITR, Միջին միջանցք) մեջ՝ Կենտրոնական Ասիա-Ադրբեջան (C5+1) համագործակցության ձևաչափի շրջանակներում։
«Ես կարծում եմ, որ Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP տրանսպորտային նախաձեռնության հետ կարող է քննարկվել փորձագիտական մակարդակով, ինչը կընդլայնի առկա ներուժը և կծառայի մեր բոլոր երկրների երկարաժամկետ շահերին», – ասել է Տոկաևը Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի պետությունների ղեկավարների VIII խորհրդակցական հանդիպման ժամանակ։
Նա ընդգծել է, որ Ղազախստանը հատուկ նշանակություն է տալիս Տրանսկասպյան երթուղու զարգացմանը, քանի որ վերջին տարիների դինամիկան ցույց է տալիս դրա աճող պահանջարկը։
Նա հավելել է, որ Համաշխարհային բանկի գնահատականների համաձայն, եթե բոլոր ենթակառուցվածքային նախագծերն իրականացվեն, Կասպից ծովով բեռնափոխադրումները կարող են քառապատկվել մինչև 2040 թվականը։
Leave a Reply