Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի

Written by

in






Անուղղակի երկխոսությունն Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև շարունակվում է, կողմերը փոխանակվում են գրավոր ուղերձներով։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Բանակցային գործընթացը շարունակվում է, կողմերը միջնորդների միջոցով ուղերձներ են փոխանակում», – ասել է նա։

Արաղչին հավելել է, որ Թեհրանը ներկայացրել է իր առաջարկը՝ այսպես կոչված յոթնօրյա պլանը, իրանական ներկայացուցիչները լսել են ամերիկյան կողմի կարծիքն այս կապակցությամբ։

«Ներկայում մենք ուսումնասիրում ենք ԱՄՆ-ի դիրքորոշումը, և, կարծում եմ, մենք պատասխան կտանք առաջիկա մի քանի օրվա ընթացքում», – ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը։






Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *