Category: SyunyacErkir

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշր

    Երկրների ղեկավարները շրջայց են կատարել ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի շրջանակում բացված տաղավարներով, ծանոթացել երկրների ուտեստներին և մշակույթին:

    Փառատոնին առանձին տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը:

    Հաջորդիվ, ի պատիվ ԱՊՀ պետությունների, առաջնորդների տրվել է պաշտոնական ընդունելություն:

  • Դատարանը կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն մեղավոր է ճանաչել

    Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։

    Արմավիրի մարզի դատարանը՝ նախագահությամբ Գևորգ Մանուկյանի, մեղադրական վերդիկտ է կայացրել։

    Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյանները մեղադրվում են խմբի կազմում նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեջ:

    Լրացուցիչ դատալսումների օր է նշանակվել հոկտեմբերի 15-ը, որտեղ կքննարկվի նաև խափանման միջոցի հարցը։

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

    Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սարգիս ավագ քահանա Պետոյանի։

    Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերեց ուխտավոր հայորդիներին և գնահատանք հայտնեց Տեր Սարգիս քահանային՝ դեպի հայրենիք ուխտագնացություններ կազմակերպելու բարի ավանդույթը հետևողականորեն պահպանելու համար։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը կարևորեց Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նման այցելությունները, որոնք հնարավորություն են ընձեռում սփյուռքի հայորդիներին առավել մոտիկից ծանոթանալու հայրենական կյանքին ու առկա մարտահրավերներին, հայրենի սրբություններից ոգեշնչվելու և նորոգված հավատքով ու հայրենասիրական ոգով առավել զորացնելու համայնքային կյանքը և իրենց կարելի նպաստը բերելու հայրենիքի ու հայ ժողովրդի բարօրությանը։

    Վերջում Հայոց Հովվապետը պատասխանեց նաև ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Եկեղեցու կրթական ծրագրերին, հոգևրականների պատրաստությանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ընթացիկ գործունեությանը։

    Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See

  • Փաշինյանն ու Թուրքմենստանի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակ

    Թուրքմենբաշի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

    Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի այցը և կարևորել երկկողմ համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով: 

    Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ:

    Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ:

  • Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Գորիսում TRIPP-ի շրջանակներում քննարկել են էլեկտրահաղորդման

    Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում 2026 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կառույցների ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում՝ նվիրված TRIPP նախագծի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերին։

    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ ընդգծելով, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող տեխնիկական հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տվյալ ուղղության համապատասխան տեսակետների շուրջ:

    Հատուկ ուշադրություն է դարձվել համապատասխան կառույցների միջև համակարգմանն առնչվող հարցերին և աշխատանքների առաջմղման համար անհրաժեշտ հետագա քայլերին։

    Armenpress

  • Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա

    Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինված հակամարտության պլաններ չունի, Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Եթե գերմանական գլխավոր հետախույզը հրապարակայնորեն հնչեցնում է սեփական ֆանտազիաները, դա նշանակում է, որ Եվրոպան, իրոք, մեծ վտանգի մեջ է։ Ես ամեն դեպքում կկրկնեմ. Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում։ Ռուսաստանի նախագահը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը բազմիցս հայտարարել են Արևմտյան Եվրոպայի հետ Մոսկվայի զինված հակամարտության պլանների բացակայության մասին», – ասել է Զախարովան՝ մեկնաբանելով ԳԴՀ-ի արտաքին հետախուզության ղեկավարի արտահայտությունները։

    Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) ղեկավար Մարտին Եգերը հայտարարել էր Ռուսաստանի հետ հնարավոր զինված առճակատման մեջ Գերմանիայի ներգրավման ռիսկի մասին։

  • Պուտինը Թուրքմենստանում կզրուցի ԱՊՀ գագաթնաժողովի բոլոր մասնակիցների հետ․ Պեսկով

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կզրուցի ԱՊՀ գագաթնաժողովի բոլոր մասնակիցների հետ՝ Թուրքմենստանում անցկացվող մշակութային միջոցառումների շրջանակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարուղար Դմիտրի Պեսկովը։

    Հիշեցնենք, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 8-9-ը Թուրքմենստանում՝ «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում։ Գագաթնաժողովին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքը ինտեգրել TRIPP-ի հետ

    Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը առաջարկել է քննարկել Թրամփի երթուղու (TRIPP) ինտեգրումը Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (TITR, Միջին միջանցք) մեջ՝ Կենտրոնական Ասիա-Ադրբեջան (C5+1) համագործակցության ձևաչափի շրջանակներում։

    «Ես կարծում եմ, որ Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP տրանսպորտային նախաձեռնության հետ կարող է քննարկվել փորձագիտական ​​մակարդակով, ինչը կընդլայնի առկա ներուժը և կծառայի մեր բոլոր երկրների երկարաժամկետ շահերին», – ասել է Տոկաևը Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի պետությունների ղեկավարների VIII խորհրդակցական հանդիպման ժամանակ։

    Նա ընդգծել է, որ Ղազախստանը հատուկ նշանակություն է տալիս Տրանսկասպյան երթուղու զարգացմանը, քանի որ վերջին տարիների դինամիկան ցույց է տալիս դրա աճող պահանջարկը։

    Նա հավելել է, որ Համաշխարհային բանկի գնահատականների համաձայն, եթե բոլոր ենթակառուցվածքային նախագծերն իրականացվեն, Կասպից ծովով բեռնափոխադրումները կարող են քառապատկվել մինչև 2040 թվականը։

     

     

  • Ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումից. ՆԳ

    ՆԳՆ բարեփոխումների շրջանակում վարորդների համար ներդրվել են բոնուսային բաղադրիչներ, որոնք հնարավորություն են տալիս թվային լուծումների միջոցով օգտվել տույժերը նվազ վճարելու հնարավորությունից։

    ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ շարունակում է գործել տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների համար սահմանված տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու բոնուսային համակարգի բաղադրիչը։

    Բոնուսային այս բաղադրիչից օգտվելու հիմնական պայմանը roadpolice.am կայքում էլեկտրոնային ծանուցման համակարգն ակտիվացնելն է։ Դրանից հետո վարորդն էլեկտրոնային փոստով կստանա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը՝ արդեն 20 տոկոսով նվազեցված տուգանքի չափով։ Ի դեպ, համակարգը չի փոխարինում SMS ծանուցմանը։

    Համակարգում հոկտեմբերի 6-ի դրությամբ գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 163 320 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 1 205 784 որոշում։ Տուգանքի նվազեցման արդյունքում վճարված գումարը կազմել է շուրջ 4 մլրդ 113 մլն դրամ։

    «Հարգելի՛ քաղաքացիներ, օգտագործեք թվային լուծումները՝ տուգանքները նվազ վճարելու և ավելորդ միջնորդություններից խուսափելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

  • Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի

    Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

    «Մայիսին Կոնգրեսի հետազոտական ​​ծառայությունն ընդունել էր, որ Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 42 ռազմական օդանավ։ Այժմ՝ 81:

    Իրական զոհերի թիվը շատ ավելի բարձր է։

    Ապացո՞ւյցը։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը թույլ չի տալիս գործող սենատորին ստուգել այն բազաները, որոնք, ըստ իրենց պնդման, անվնաս են։

    Դուք կարող եք խաբել բոլոր մարդկանց որոշ ժամանակ»,- գրել է Արաղչին: