Category: Ambion.news

  • Վարդան Վարդանյանն ազատվել է ՆԳ նախարարի խորհրդականի պաշտոնից․ տեղեկություններ

    Ambion.news-ի տեղեկություններով՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վարդան Վարդանյանն ազատվել է ՀՀ ներքին գործերի նախարարի խորհրդականի պաշտոնից։

    Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարին Վարդան Վարդանյանն ազատվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի և ոստիկանության պետի տեղակալի պաշտոններից, ապա նշանակվել ՆԳ նախարարի խորհրդական։

    Թե ինչ հիմքով է Վարդան Վարդանյանն ազատվել խորհրդականի պաշտոնից, այս պահին պաշտոնական հաստատված տեղեկություն չունենք։

    «Ամբիոն Նյուզը» կհետևի զարգացումներին և կներկայացնի նոր տեղեկություններ։

  • Վթարային անջատումներ Գավառում, Մասիսում և մի քանի գյուղերում – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հոկտեմբերի 8-ին ժամը 17:15-ից մինչև հոկտեմբերի 9-ը 18:00-ն կդադարեցվի Գավառ քաղաքի Ազատություն փողոցի ջրամատակարարումը։

    Նույն պատճառով ս.թ հոկտեմբերի 9-ին ժամը 09:00-23:00-ն կդադարեցվի Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Արեվաբույր, Ջրահովիտ գյուղերի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է ներողամտություն և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

  • Հայաստանն ու Ադրբեջանն առաջադրել են Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի․ Ալիև

    Նախագահ Դոնալդ Թրամփը պատմական դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջխաղացման գործում Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում, որը նա հյուրընկալել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին։ Այս մասին գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը X սոցիալական հարթակում։

     

    «Խաղաղության գործընթացում նրա կարևոր ներդրման համար, իմ նախաձեռնությամբ, Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ առաջադրել են նախագահ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ նախագահ Թրամփի պատմական ջանքերը՝ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն ապահովելու համար, պատշաճ կերպով կգնահատվեն այս տարի Նոբելյան խաղաղության մրցանակի վերաբերյալ որոշում կայացնելիս», – գրել է Ալիևը։

     

     

  • ՆԳՆ-ն հերքում է «Ժողովուրդ»-ի հրապարակումը․ «Ծնողական ժամից» օգտվելու արգելք չկա

    ՆԳՆ-ի խոսնակ Նարեկ Սարգսյանը գրառում է արել.«ժողովուրդը» մի հոդված է գրել, թե իբր ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից, ինչը, բնականաբար, սուտ է:   Ծավալուն հոդվածում նշվում է, որ արգելքը «ՆԳՆ աշխատակիցների դժգոհության պատճառ է, աշխատակիցներին փոխանցվել է, որ նրանք չպետք է օգտվեն այդ հնարավորությունից» և վերջում գրել են, թե արդեն քանի աշխատակից է օգտվում […]
  • >․ ընդդիմադիր գործիչը պահանջում է ԱԺ-ում քննության առնել Ծիծեռնակաբերդում արձանագրված ենթադրյալ հանցագործությունների շղթան

    Սա մեկ օրում ԴԱՀԿ֊ից ու տարբեր դատարաններից իմ հասցեով ուղարկված նամակներն են, որոնք գեղարվեստականացրել եմ հովհարի տեսքով` ԴԱՀԿ֊ի թանգարանի մշտական ցուցադրությունը հարստացնելու համար։

     

    Հիշեցման կարգով նշեմ, որ իմ դեմ դատական հայցադիմումներ էին ներկայացրել Արարատ Միրզոյանը, Վլադիմիր Վարդանյանը, Արայիկ Հարությունյանը, Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարությունը, Հարություն Մարությանը և Սուրեն Մանուկյանը։

     

    Հանրային իմ ելույթներում և գրառումներում վերոնշյալ անձանց անհերքելի փաստերի հիման վրա մեղադրել եմ Հայոց ցեղասպանության թանգարանում արժեքավոր գրքերի գողության, փողերի լվացման, խոշոր չափի գումարների հափշտակման և ուղեկցող ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման, աշխատավարձի յուրացման ու անօրինական շրջանառության, ավազակային ներխուժումների ու պետական գույքին վնաս հասցնելու, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին անվերականգնելի վնաս հասցնելու, ինչպես նաև ՀՀ֊ում “Արևմտյան Ադրբեջան” քարոզչական խոսույթը տարածելուն նպաստող գործողություններ իրականացնելու մեջ։

     

    Գործերը վարույթ ընդունած դատավորներին գրավոր դիմում եմ ներկայացրել, պահանջելով առանձին տեսագրությամբ գնահատական տալ Ն. Փաշինյանի “վնգստացող դատավորներ” ձևակերպմանը, ինչպես նաև հավաստիացնել, որ իրենք չեն հանդիսանում Նիկոլ Փաշինյանի “ասածը կատարող դատավորները”։ Դատավորներից ոչ մեկը չի արձագանքել իմ նամակին` անիմաստ դարձնելով իմ մասնակցությունը դատական նիստերին։

     

    Ս. թ. օգոստոսի 4֊ին, Նիկոլի ընտրարշավի ժամանակ փիառվելու նպատակով աստղաբաշխական գնով ու անհայտ ծագումով դռան փեղկ գնելու համար պետական միջոցների վատնման հիմքով քրեական գործ հարուցելու նախնական տեքստ հրապարակեցի։ Դրան հաջորդեցին Նիկոլի կողմից ստորացված ու բարոյապես լլկված դատավորների կողմից դատավճիռներ կայացնելու գործընթացը։ Բոլոր վճիռներն իմ դեմ եմ, իհարկե։ Այս պահին արգելափակել են իմ բանկային հաշիվները։

     

    2 օր առաջ հաղորդում եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազի, ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի, ՊԵԿ նախագահի հասցեներով` քրեական գործ հարուցելու, հետաքննություն սկսելու, ինչպես նաև պետական միջոցների հետագա վատնումը կանխարգելելու նպատակով Նիկոլ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի և Ժաննա Անդրասյանի գույքի վրա կալանք դնելու համար։

     

    Ծիծեռնակաբերդում տարբեր տարիներին գրանցված քրեական բնույթի հանցագործությունների կապակցությամբ որևէ բացահայտում ու պետությանը հասցված վնասի հատուցում չի եղել։ Գրանցված է միայն պետական ծանրագույն հանցագործությունները կոծկելու և լեգիտիմացնելու բազմակի փորձեր` ՀՀ արդարադատության համակարգի բոլոր օղակների կողմից։

     

    Ես մնում եմ այն կարծիքին, որ գրքերի գողության փաստով 2007 թվականի հուլիսին իմ նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի շրջանակում տեղի է ունեցել նույն թվականի նոյեմբերին Արարատ Միրզոյանի, հնարավոր է նաև Վլադիմիր Վարդանյանի հավաքագրումը` դրանց հետագայում կեղտոտ գործարքների մեջ ներգրավելու համար։

     

    Անմեղության կանխավարկածը հարգելով, այդուհանդերձ պնդում եմ, որ այս վարկածը կարող է հերքվել կամ հաստատվել 2007ին իմ նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերոնշյալ անձանց ցուցմունքները հանրայնացնելու պարագայում։

     

    Նախորդ գումարման ԱԺ ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավորներին առաջարկել էի առանձին հանձնաժողով կազմել ու հատուկ նիստ գումարել` Ծիծեռնակաբերդում գրանցված հանցագործությունների այս շղթային անդրադառնալու համար։ Դիմումս մնաց անպատասխան։

     

    Այժմ կրկին դիմում եմ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին` նույն առաջարկով, հաշվի առնելով նաև Արայիկ Հարությունյանի ներկայությունը ԱԺ նիստերին որպես ՔՊ պատգամավոր։

  • Մայքլ Ջեքսոնի անձնական իրերը Աբու Դաբիում կհանվեն աճուրդի – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի անձնական իրերը, այդ թվում՝ Thriller տեսահոլովակում նրա կրած կարմիր բաճկոնը, դեկտեմբերին Աբու Դաբիում կհանվեն աճուրդի․ հաղորդվում է Julien’s Auctions աճուրդի տան կայքում։

     

    «Աճուրդում կներկայացվի ավելի քան 100 բացառիկ նմուշ, այդ թվում՝ խորհրդանշական սև-կարմիր կաշվե բաճկոնը, որը Մայքլ Ջեքսոնը կրել է 1983 թվականին իր Thriller հիթի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ»,- ասված է հայտարարության մեջ։

     

    Աճուրդի կայքում բաճկոնի նախնական արժեքը գնահատվել է 200-400 հազար դոլար։

     

    Վաճառքի կհանվեն նաև նույն տեսահոլովակում երգչի կրած կոշիկները, ձեռնոցները և այլ անձնական իրեր։

     

     

  • Օսիպովը կանխատեսում է հայկական «բրենդիի» սահմանափակ հեռանկարներ ԵՄ շուկայում

    Հայաստանի «բրենդիով» ԵՄ շուկա մուտքի հնարավորությունները շատ փոքր են, ura.news-ին ասել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի համապատասխան ամբիոնի վարիչ Վլադիմիր Օսիպովը՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը։ Նրա խոսքով՝ եվրոպական ինտեգրման պատճառով երկիրը ստիպված կլինի «կոնյակ»-ից անցնել «բրենդիի»՝ ներսում 2032-ից, արտահանման շուկաներում՝ մինչև 2043-ը։

    Օսիպովը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը դա անում է Ֆրանսիային հաճոյանալու համար, ինչը կթուլացնի մրցակցային դիրքերը, քանի որ «բրենդիի» պահանջարկը ցածր է։ Խիստ հագեցած ԵՄ շուկայում հաջողությունը քիչ հավանական է, իսկ հետևանքները, ըստ նրա, կարող են լինել սնանկացումներ և աշխատատեղերի կորուստ։

  • Միջուկային պարադոքսը․ Ատոմակայան Թուրքիայի համար, փորձարկում Հայաստանի համար

    Սեպտեմբերի 29-ին Երևանում «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը առաջարկեց առնվազն 1000 ՄՎտ
  • Դատախազությունը հայց է ներկայացրել ընդդեմ Գուրգեն Արսենյանի և նրան պատկանող ընկերության

    Տավուշի մարզի դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանում պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9 մանկապարտեզի շենքի աճուրդը և գույքը վերադարձնել համայնքին․ գրում է «Հետք»-ը։

    Դատախազությունը սեպտեմբերի 22-ին հայց է ներկայացրել ընդդեմ Դիլիջան համայնքի, «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ-ի և Գուրգեն Արսենյանի՝ պահանջելով անվավեր ճանաչել Դիլիջան քաղաքի Գայի 37 հասցեում գտնվող նախկին թիվ 9 մանկապարտեզի մասնաշենքի աճուրդը, կիրառել դրա անվավերության հետևանքները, և գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից։

  • Հոկտեմբերի 10-ին Երևանում սպասվում է շքեղ հրավառություն

    Հոկտեմբերի 10-ին՝ 22:45-ին, սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց։ Երևանի քաղաքապետարան