Category: Ambion.news

  • Աննա Հակոբյանի «ռիլերից» հետո Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ

    Նիկոլ Փաշինյանը «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղա
  • Կիտրոնի համով, կիտրոնի տեսքով․ պատրաստենք ախորժելի տրյուֆելներ՝ առանց բարդության

    Բարի առավոտ։ Այսօր պատրաստելու ենք կիտրոն֊տրյուֆելներ։ Շատ համեղ են ստացվում, իսկ տեսք
  • Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում

    Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազ
  • «Էրեբունի» արգելոց-թանգարանում մեկ տարում իրականացվել են լայնածավալ բարեկարգման և վերանորոգման աշխատանքներ

    Վերջին մեկ տարվա ընթացքում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվե
  • «Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածնե՛ր ու բեռնավորվածնե՛ր, և ես հանգիստ կտամ ձեզ»։

    Ինձ մո՛տ եկեք, բոլոր հոգնածնե՛ր ու բեռնավորվածնե՛ր, և ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ
  • «Գառան մորթու տակ թաքնված գայլերի երկիր»․ իշխանության երկակի ստանդարտների մասին.Օհանյան

    Աբսուրդի երկիր է դառել Հայաստանս: Աբսուրդի, երկակի ստանդարտների, կեղծիքի, անամոթաբար ստ
  • 7 մլն դոլար գրավը մերժվեց․ ավելի քան 2 տարի կալանքի տակ գտնվող մեղադրյալի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով.Ալոյան

    Փաստաբան Նարեկ Ալոյան գրում է.Սպանության փորձի մեջ մեղադրվող և ավելի քան 2 տարի կալանքի տակ գտնվող վստահորդիս կալանավորման ժամկետը երկարաձգվեց ևս 3 ամսով, իսկ կալանավորումը տնային կալանք և 7 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք 2 միլիարդ 541 միլիոն ՀՀ դրամ գրավով փոխարինելու մասին իմ միջնորդությունը դատավոր Հակոբ Մանուկյանի կողմից մերժվեց։

     

    Մի շարք երկրներ 7 միլիոն ԱՄՆ դոլարով կարող են զարգացնել հսկայական ռազմաարդյունաբերական համալիրներ, իսկ Հայաստանում այդ գումարի դիմաց հնարավոր չէ վերահսկել ավելի քան 2 տարի կալանքի տակ գտնվող ընդամենը մեկ անձի տնային կալանքը…

     

    Հատուկ ընդգծեմ, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե անձին ազատ արձակելու, այլ ավելի քան 2 տարի ձգվող դատավարության հետագա ընթացքը նրա՝ տնային կալանքում գտնվելու պայմաններում շարունակելու մասին է։

     

    Պարտք ունեցող պետությունը կարող է և պարտավոր է օգտագործել իր բոլոր ռեսուրսները և փնտրել առաջադեմ մոտեցումներ` նոր պարտքերից խուսափելու և առկա պարտքերը մարելու համար։

     

    Մեր դեպքում մոտեցումները մնում են նույնը, իսկ պարտքն աճում է…

  • Ի՞նչ է նշանակում «եկել մեզի շնորհքով տեսել են, մենք բողոք չունինք»։ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանն իր «Infinity»-ով վրաերթի է ենթարկում 63-ամյա մարդու, պատճառում բազմաթիվ կոտրվածքներ, ու հանկարծ այդ ծանր վնասվածքներով մարդուն շուտափույթ «դուրս են գրում» հիվանդանոցից։ Իսկ երբ իմ գործընկեր Անահիտը գնում է տուժողի տուն՝ հասկանալու կատարվածը, բախվում է բացահայտ սպառնալիքների ու լռեցնելու փորձերի։

     

    Կարո՞ղ ա 90-ականներում ենք ապրում, որ «հարցեր լուծելով» ու մարդկանց վախեցնելով հանցագործություն կոծկեք։ Սա պարզապես ճանապարհատրանսպորտային պատահար չէ, սա պաշտոնական լկտիության, վախի մթնոլորտի և քրեական գործը «ջրելու» դասական ու գարշելի օրինակ է։

     

    Սա առաջին դեպքը չէ, երբ ՇՊՀ ռեկտորը հայտնվում է աղմկահարույց պատմությունների կենտրոնում․ որոշ ժամանակ առաջ էլ աշխատողի աղմկահարույց հեռացման սկանդալն էր, որին հաջորդեց բուհի ղեկավարությանը խայտառակող ձայնագրության տարածումը։

     

    2018-ից հետո սրընթաց կարիերա արած ու ամենաքաղաքականացվածը համարվող ռեկտորն այսօր էլ թաքնվում է «խիստ զբաղված լինելու» հետևում, մինչդեռ տեղի ունեցածի շուրջ բազմաթիվ անպատասխան հարցեր են օդում կախված մնում։

     

    Արամ Դավթյան

  • Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան

    Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում, մասնավորի աջակցությամբ, պաշտոնապես բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան՝ ամբողջացնելով Մատենադարանի այցելուների համար նախատեսված նոր ենթակառուցվածքները։

     

    Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր:

     

    Նախաձեռնության նպատակն է Մատենադարանի հարուստ ձեռագրական և մշակութային ժառանգությունը ներկայացնել նոր ձևաչափերով՝ այն հասանելի և ճանաչելի դարձնելով մշակութային ինքնատիպ արտադրանքի միջոցով։

     

    Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/203

  • 4 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի շուրջ քրեական վարույթ․ ձերբակալվել են Նատալյա Լափաուրին և Դավիթ Հակոբյանը

    Վանաձորում և Գյումրիում իրականացված շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի շրջանակում ձերբակալվել են ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին և նույն ծրագրի փորձագետ Դավիթ Հակոբյանը, հայտնում է «Ազատությունը»։

    Ըստ հրապարակման՝ Նատալյա Լափաուրին ծրագրի ղեկավարությունն իրականացրել է շուրջ չորս տարի, իսկ Դավիթ Հակոբյանը հանդես է եկել որպես ծրագրի փորձագետ։ Հակոբյանը ներկայում զբաղեցնում է Վանաձորի համայնքապետարանի գնումների բաժնի պետի պաշտոնը։ Այս հանգամանքը հաստատվում է նաև համայնքապետարանի պաշտոնական կայքում։

    Ծրագրի շրջանակում Վանաձորի և Գյումրու ուղղությամբ իրականացված աշխատանքների և դրանց ֆինանսական օգտագործման վերաբերյալ իրավապահների գործողությունները, ըստ հրապարակված տեղեկությունների, շարունակվում են։

    Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել անմեղության կանխավարկածը․ ձերբակալված անձինք համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։