Category: Ambion.news
-
Դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով
Դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ա -
ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ. Դարձի՛ր փոփոխության մասնիկը – ԱՄԲԻՈՆ NEWS
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Գյուղական զբոսաշրջություն» (Գաստրոբակ) ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցել Արագածոտնի մարզի Թալին համայնքի Գառնահովիտ բնակավայրում գործող «Սերվեն» հյուրատանը (հիմնադիր՝ Սիրանուշ Եղիազարյան)։Ներկայումս հյուրատուն տանող 300 մետր երկարությամբ ճանապարհահատվածը գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում, ինչը խոչընդոտում է զբոսաշրջիկների հոսքին և հարվածում է տեղական բիզնեսի զարգացմանը։
Ծրագրի շրջանակում նախաձեռնում ենք համայնքային կամավորական աշխատանք՝ հրավիրելով բոլոր պատրաստակամ կամավորներին` ճանապարհը խճաքարերով բարեկարգելու և հարթեցնելու նպատակով։
📌Մանրամասներ և ժամանակացույց.
📅 Հուլիսի 11, 10:30
📍 Հանդիպման վայր՝ Գառնահովիտի եկեղեցու հարակից տարածք
ℹ️ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 501 444
-
Ահազանգ Գառնիից․ «Քարերի սիմֆոնիայի» մոտ շահագործվող հղի ձին ծանր վիճակում է
Գառնի ,քարերի սիմֆոնիայի մոտ տարիներով բիզնեսի համար շահագործվող այս ձին շատ վատ վիճակում է։ Ահազանգ ենք ստացել, որ հղի է , բայց այդ շոգին էլ > օգտագործում է տուրիստներին ման տալու համար։Ահազանգող աղջիկը պատրաստ է ոստիկանությունում դիմում գրել, ո՞վ կմիանա։ Կամ ուրիշ ի՞նչ ռեալ լուծում կառաջարկեք(🚩անեծքները չեն օգնում, իրական քայլեր են պետք ձեռնարկել)
-
«Քաղաքական շոու, կալանք ու սպասվող մանդատային նոր մարտեր․ կարծիք՝ իշխանության քայլերի մասին»Սոֆյա Հովսեփյան
Ու գիտեք չէ՞, էս կինոն զուտ նրա համար էր, որ արխիվում պահեն, թե ինչպես 30 կերած խմած ազրահիլ, պարկեցնելով գետնին տարան մի մարդու, ով առհասարակ դիմադրություն ցույց չէր տալիս:Այսօր կուտեն-կխմեն իրենց սիրելի Քամանչայում, պետական միջոցնորից մի կլոր գումար կփոխանցեն իրենց ուտուշ- խմուշի համար, հետո մի երկու ամիս կպահեն կալանքի տակ Ծառուկյանին(հուսանք չեն «քնացնի»), իսկ մենք կտեղավորվենք բազմոցին և մանդատային նոր մարտերին կհետևենք: Հա մեկ էլ ժամանակ առ ժամանկ կկարդանք, որ այս կամ այն պատգամավորը գնացել է Ծառուկյանին տեսակցելու:
Կինոն կավարտվի, բոլորը նորից իրենց կարկտահարված արտի դարդը կլացեն կամ փդած պոմիդորի ու թոռոմած ծացիկների, իսկ իշխանությունը կապրի ոնց ապրում էր:
#Լենինիզմ