Category: Ambion.news

  • «Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկում է «Ներառական սոցիալական սրճատուն» ծրագիրը՝ խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ու ներառումը

    Հուլիսի 7-ին «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը և «Ներառական սոցիալական սրճատուն» ծրագրի ղեկավար Զարուհի Հարությունյանը երկու կարևոր և արդյունավետ հանդիպում են ունեցել՝ ուղղված ծրագրի հաջող մեկնարկին ու հետագա զարգացմանը:

     

    Առաջին հանդիպումը կայացել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի թիմի և կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանի հետ: Քննարկվել են «Ներառական սոցիալական սրճատուն» ծրագրի շահառուների կարողությունների գնահատման հստակ մեխանիզմներն ու գործիքները:

     

    Օրվա երկրորդ հանդիպումը հիմնադրամի ներկայացուցիչները ունեցել են «FLY DESIGN & CONSTRUCTION» ընկերության ղեկավար թիմի և դիզայներների հետ, որոնք ներկայացրել են սրճատան բրենդային ինքնության մշակման իրենց առաջնային տարբերակը` դիտարկելով սրճատան անվանման, ընդհանուր գաղափարախոսության, շուկայում բրենդի դիրքավորման և գունային համակարգի իրենց առաջարկները:

     

    Նախաձեռնության հիմնական գաղափարը հասարակության և հաշմանդամություն ունեցող անձանց միջև կամուրջ ստեղծելն է՝ ապահովելով նրանց լիարժեք ներգրավվածությունն ու ինտեգրումը հասարակական կյանքում։

     

    Սրճատանը աշխատելու և կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն կունենան հատուկ կարիքներով և ֆիզիկական առանձնահատկություն ունեցող մարդիկ, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները։

  • Գագիկ Ծառուկյանի դուստր Էմմա Ծառուկյանը գրառում է կատարել․ – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Այսօր ես չեմ ուզում խոսել մեղադրանքների մասին։

    Ես ուզում եմ խոսել Հորս գործերի մասին։

    Ես ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը։

    Տեսել եմ, թե ինչպես է ամեն օր ստեղծում, կառուցում, օգնում, հավատ ներշնչում մարդկանց։

    Ես տեսել եմ այն հազարավոր երեխաներին, որոնց համար սպորտը դարձավ կյանք։

    Ես տեսել եմ այն ընտանիքներին, որոնց դուռը բացվել է նրա օգնությամբ։

    Ես տեսել եմ այն մարդկանց, ովքեր երեկ շնորհակալություն էին հայտնում, իսկ այսօր լռում են։

    Ես տեսել եմ այն մարդկանց, ովքեր կյանքի կռիվ էին տալիս հիվանդանոցներում, գումար չունենալու պատճառով և ՀԱՅՐՍ Է օգնել։

    Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել։

    Այն ապրում է մարզադահլիճներում, հաղթանակների պատվո հարթակներում, կառուցված շենքերում, մարդկանց աղոթքներում, եկեղեցիներում։

    Այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել։

    Մարդուն կարելի է զրկել ազատությունից։

    Կարելի է փորձել վերցնել պաշտոնը, հնարավորությունները։

    Բայց ոչ ոք չի կարող խլել նրա ստեղծածն ու ԱՆՈՒՆԸ։

    Ոչ ոք չի կարող քանդել այն բարությունը, որը տարիներ շարունակ դարձել է հազարավոր մարդկանց կյանքի մի մասը։

    Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է։

    Ես նրա աղջիկն եմ։ Եվ որքան ծանր են այս օրերը, այնքան ավելի հպարտ եմ այդ անունով։

    Որովհետև ես գիտեմ՝ մեծությունը երբեք չի չափվում այն օրերով, երբ բոլորը ծափահարում են քեզ։

    Մեծությունը չափվում է այն օրերով, երբ ամեն ինչ փորձում են խլել քեզնից, բայց նույնիսկ այդ ժամանակ մարդիկ շարունակում են ապրել քո ստեղծածի շնորհիվ ու միևնույնն է դա չի խանգարում նրան օգնել ու կառուցել։

    Ժամանակը կանցնի, կանցնեն նաև այս օրերը։

    Եվ ես միշտ գլուխս բարձր եմ ասելու.

    Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ»։

  • Կենսաչափական նոր քարտերի արժեքը 5850 դրամ կլինի

    Կենսաչափական նոր քարտերի արժեքը 5850 դրամ կլինի Ըստ ԶԼՄ-ների՝ Նելլի Դավթյանն ասել է նաև,
  • Վերոնիկա Զոնաբենդը նախաձեռնել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցը Բաքու՝ հայ գերիներին տեսակցելու նպատակով

    Վերոնիկա Զոնաբենդը նախաձեռնել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցը Բաքու՝ հայ գերիներին տեսակցելու նպատակով
    Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշված է. «Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին այցելելու նպատակով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում հրապարակային նամակներ եմ հղել միջազգային և պետական այն կառույցներին, որոնց մասնակցությունից կարող է կախված լինել այցի կազմակերպումն ու պատվիրակության անդամների անվտանգությունը։
    Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է. հանդիպել Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմենի հետ, տեսակցել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին, նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի այլ անձնական իրեր։ Հենց այդ պատճառով կարևոր եմ համարում հանդես գալ բաց և հրապարակային՝ պաշտոնական ու դիվանագիտական ուղիների միջոցով»։

  • Կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ, ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր. ՄԻՊ-ը՝ Գագիկ Ծառուկյանի մասին

    Կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ, ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր. ՄԻՊ-ը՝ Գագիկ Ծառուկյանի մասին
    Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալմանը։ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է տեղեկություն առ այն, որ 2026 թվականի հուլիսի 6-ին ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ավելի ուշ, հրապարակվել է տեղեկություն առ այն, որ վերջինիս նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը:
    Նույն օրը Պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացվել են նաև ահազանգեր առ այն, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և իրեն պատականող այլ տարածքներում իրականացվում են խուզարկություններ, սակայն վարութային գործողության վայր ներկայացած փաստաբաններին չի թույլատրվում մուտք գործել և մասնակցել համապատասխան գործողությանը: ՄԻՊ հաստատության արագ արձագանքման արդյունքում մի շարք բարձրացված հարցեր ստացել են լուծում: Մյուս ահազանգերի վերաբերյալ հարցի ուսումնասիրությունը

  • ԿԳՄՍ նախարարությունն ու Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է սոցիալական գործընկերության փոխըմբռնման հուշագիր։

     

    📄 Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը։ Արարողությանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, վարչության անդամներ և ԵՆԿ ՀԿ ներկայացուցիչներ։

     

    🎯 Հուշագրի նպատակը սոցիալական գործընկերության խթանումն է՝ երիտասարդության ոլորտում համատեղ նախաձեռնությունների, ծրագրերի և միջոցառումների իրականացմամբ՝ նպաստելով երիտասարդների ներուժի բացահայտմանը, կարողությունների զարգացմանը, որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրավմանը։

     

    🤝 Շնորհակալություն հայտնելով գործընկերներին շարունակական համագործակցության և համատեղ աշխատանքի համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ սոցիալական գործընկերության հուշագիրն առաջմղման մոտիվացիա է թե՛ նախարարության, թե՛ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համար։

     

    💬 «Ուրախ եմ, որ սոցիալական գործընկերությունը հաստատվում է նաև ստորագրված հուշագրով. միասին կշարունակենք համատեղ աշխատանքը՝ ի նպաստ մեր երկրի ու երիտասարդների զորեղացման»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով կազմակերպության ակտիվ գործունեությունը երիտասարդական միջավայրերի ձևավորմանն ուղղությամբ։

     

    💬 ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն իր հերթին ընդգծեց, որ ստորագրված հուշագիրը պարզապես փաստաթուղթ չէ, այլ ընդհանուր տեսլականի և պատասխանատվության հաստատում։ Նա վստահություն հայտնեց, որ համագործակցությունը կվերածվի Հայաստանի երիտասարդների համար չափելի արդյունքների, նոր հնարավորությունների և երկարաժամկետ արժեք ստեղծող նախաձեռնությունների, և շնորհակալություն հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ու նախարարության գործընկերներին՝ վստահության և համատեղ աշխատանքի համար։

     

    #yicarmenia #yicngo #ԿԳՄՍՆ #ԵրիտասարդներիԶորեղացում #ՍոցիալականԳործընկերություն

  • Մի կանգառն ինչ է՝ 3 ամիս է չեք կարողանում վերանորոգել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Դեռ ապրիլի 17-ին մեր գրությանն ի պատասխան, համայնքապետարանից հայտնել էին, որ կվերանորոգեն Անանիա Շիրակացի համալսարանից դեպի երկաթգծի կայարան ընկած հատվածի կանգառը, ամիսներ են անցել, սակայն ոչինչ արված չէ:

    Մեկ տարի առաջ միասնական ընդդիմությունը հաղթեց Գյումրիում, հաղթեց, որ քաղաքը մատնի անտարբերության: Այդ «հաղթանակի» պտուղները ամեն օր ձեր աչքի առաջ են, սիրելի գյումրեցիներ:

  • ՆԳ նախարարին կից հասարակական խորհուրդը քննարկել է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի առաջընթացը

    Վիզաների ազատականացման գործընթացը՝ որակական բարեփոխումների կարևոր մաս․ տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

     

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 7-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։

     

    Քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում արձանագրված առաջընթացն ու Գործողությունների ծրագրով նախատեսված հենանիշերի կատարման ընթացքը։

     

    Մանրամասները՝ https://mia.gov.am/2026/07/08/mia-103/

  • ԿԸՀ-ն քննարկում է պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանին քրեական հետապնդման ենթարկելու և ազատությունից զրկելու միջնորդությունները

    ԿԸՀ-ն քննարկում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու միջնորդությունները

    Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ներկայացուցիչը հայտարարել է, որ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով դատախազի կողմից ներկայացվել է երկու միջնորդություն։ Դրանք վերաբերում են 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարենի Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալուն։ Քանի որ թեկնածուներն օրենքով օժտված են անձեռնմխելիությամբ, իրավական գործընթացը պահանջում է ԿԸՀ պաշտոնական թույլտվությունը։

  • Լոռու մարզում բեռնատար է կողաշրջվել․ վարորդը չի տուժել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի մուտքի մոտ բեռնատար մեքենա է կողաշրջվել: Բարեբախտաբար, վարորդն անվնաս դուրս է եկել մեքենայից:

    © Սարո Բաղդասարյան