Category: Ambion.news

  • Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

    Հայաստանի շախմատային գեդերացիան հայտնում է՝  Մանվել Վարդանյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն:

    Մանվելը 18 հնարավորից վաստակեց 14 միավոր և կիսեց 1-4-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ տեղը:

    Շնորհավորում ենք Մանվելին արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ և մաղթում ենք նոր ձեռքբերումներ:

  • Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր։

     

    Ներկայացվել են վարչապետի՝ շինարարական աշխատանքների տարածք այցի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված քայլերը։

     

    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, մասնավորապես, անդրադարձել է իրականացված աշխատանքների որակի, նախագծի լրամշակման, տեխնիկական հսկողության հետ կապված հարցերին և առկա խնդիրներին։ Մտքեր են փոխանակվել դրանց լուծմանն ուղղված հետագա գործողությունների և քայլերի շուրջ։

     

    Վարչապետ Փաշինյանը կարևորել է նախագծի կյանքի կոչումը և փոխվարչապետ Խաչատրյանին հանձնարարել ծրագրի իրականացումը վերցնել անձնական խիստ վերահսկողության ներքո և պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

  • «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. զգուշացում

    Չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանալ ՀՀ-ում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզել քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։

     

    «Ցավոք, այս մեթոդի հետևանքով շարունակում են արձանագրվել նոր տուժած քաղաքացիներ։

     

    Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել ձեր դրամական միջոցները։ Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝

     

    մի՛ ներբեռնեք անծանոթ անձանց առաջարկած ծրագրեր,

    մի՛ տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ այլ անձնական տվյալներ,

    կասկածելի զանգ ստանալու դեպքում անմիջապես ընդհատեք խոսակցությունը և կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։

    Հիշե՛ք՝ ՀՀ-ում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր»։

     

     

  • Այսօր առավոտյան ժամը 9-ից «Սյունյաց երկրի» խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում կատարվել է խուզարկություն. գրում է syuniacyerkir.am-ը։

    Այսօր առավոտյան ժամը 9-ից «Սյունյաց երկրի» խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում կատարվել է խուզարկություն. գրում է syuniacyerkir.am-ը։

     

    «Նախնական տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է խմբագրի որդի Կարեն Լազարյանի՝ «Միասնության թևեր» կուսակցության հետ ունեցած առնչությունների հետ։

     

    Կարեն Լազարյանն այդ կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու էր։

     

    Կարեն Լազարյանի հանդեպ մեկուկես տարի առաջ մեկնարկած հետապնդումների սաստկացումը, կարելի է ասել, սպասված էր։

     

    Գլխավոր պատճառը «ՔՊ» կուսակցության ձախողումն էր Գորիսում՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում։

     

    Այդ կուսակցության ներկայացուցիչները խոստացել էին 65-70 տոկոսի հասնող վստահության քվե, որը, սակայն, իրականություն չէր դարձել։ Հիմա մեղավորներ են փնտրում։

     

    Օրեր առաջ էլ Գորիսի ոստիկանապետն էր հանձնարարություն ստացել՝ Կարեն Լազարյանի դեմ ինչ-ինչ գործեր հորինելու։

     

    Վերջինս էլ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ֆեյք տնօրեն Արմինե Կոլյանի հետ «հաղորդում» էր պատրաստել՝ իբր լուծարված Գորիսի պետական քոլեջում թույլ տրված ապօրինությունների մասին, որը ստիպել էին ստորագրել Հրո անունով համայնքային ոստիկանի՝ ինչ-ինչ խոստումների դիմաց։

     

    «Հաղորդմանը» նախորդել էր շանտաժի մեծ գրոհ՝ Կարեն Լազարյանի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով, որը հաջողություն չէր ունեցել։

     

    Ուստի և հորինված «հաղորդումն» էլ գոնե մեկ փաստ չէր պարունակել Կարեն Լազարյանի հակաօրինական գործունեության մասին։

     

    Ընդհակառակը, ի հայտ էին եկել քոլեջի գործող տնօրենի՝ պետական միջոցներից կատարված հափշտակության բազմաթիվ փաստեր, որոնք Գորիսի ոստիկանապետի կողմից պարտակվել են և իրավական ընթացք չեն ստացել։

     

    Թե ինչ կապ գոյություն ունի Գորիսի ոստիկանապետի և քոլեջի ֆեյք տնօրենի  միջև՝ կանդրադառնանք ավելի ուշ։

     

    «Հայտնաբերվել» է Կարեն Լազարյանի տիկնոջ պարտքերի ցուցակը՝ գորիսյան մեկ-երկու խանութի, որտեղից նա երեխաների համար ինչ-ինչ պարագաներ էր ձեռք բերել, բայց չէր հասցրել վճարել ու մնացել էր պարտք։

     

    «Հայտնաբերվել» են նաև Կարեն Լազարյանի՝ ԱԺ պատգամավորի թեկնածու լինելու վկայականը, ինչպես և «Միասնության թևեր» կուսակցության գովազդային բուկլետ։

     

    Ահա՝ ինչպիսի «մեծ» ավար-ապացույցներ են ձեռք բերել Կարեն Լազարյանի «հանցավոր» գործունեության վերաբերյալ»,- նշում է լրատվամիջոցը։

     

     

  • ՀՀ նոտարական պալատի ներկայացուցիչները մասնակցել են ԱՊՀ երկրների նոտարական էթիկային նվիրված վեբինարին

    ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը, նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների Բազային կազմակերպության հասարակական խորհրդի անդամ Գայանե Ազարյանը և ՀՀ նոտարական պալատի էթիկայի հանձնաժողովի նախագահ Իռեն Սարգսյանը մասնակցել են նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների Բազային կազմակերպության նախաձեռնած վեբինարին:

     

    🎥Վեբինարը նվիրված էր ԱՊՀ անդամ պետություններում նոտարական էթիկային առնչվող արդի խնդիրներին։ ԱՊՀ անդամ պետությունների ներկայացուցիչները վեբինարի ընթացքում ներկայացրել են իրենց երկրներում նոտարների մասնագիտական էթիկայի սկզբունքները, նոտարին ներկայացվող պահանջները, օրենսդրական կարգավորումները: Քննարկվել են նաև կարգապահական պատասխանատվության առաջացման հիմքերը, կարգապահական վարույթի կարգը և կիրառվող կարգապահական տույժերը։

     

    Վեբինարի ընթացքում նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների Բազային կազմակերպության հասարակական խորհրդի անդամ Գայանե Ազարյանը հանդես է եկել զեկույցով, որի շրջանակում ներկայացրել է Հայաստանում նոտարի կարգավիճակի ձեռքբերման և դադարեցման իրավական կարգավորումները, ինչպես նաև «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն ու ընթացակարգերը:

     

    ✔️Հայաստանի Հանրապետությունում նոտարական էթիկայի նորմերի առանձնահատկությունները միջազգային գործընկերներին ներկայացրել է ՀՀ նոտարական պալատի էթիկայի հանձնաժողովի նախագահ Իռեն Սարգսյանը։ Իր զեկույցի շրջանակում Իռեն Սարգսյանն անդրադարձել է նոտարական էթիկայի ոլորտում իրականացված վերջին փոփոխություններին, գործնականում հանդիպող խնդիրներին և դրանց կարգավորման առանձնահատկություններին:

  • Երեկ գայլի հարձակումից տուժած 72-ամյա Սուրեն Ծատրյանին կրկին կվիրահատեն Երևանում

    Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում երեկ գայլի հարձակման հետևանքով ծանր վնասվածքներ ստացած 72-ամյա Սուրեն Ծատրյանը շուրջ 7 ժամ տևած վիրահատությունից հետո այսօր կտեղափոխվի Երևան՝ հետագա բուժումն ու հերթական վիրահատությունն անցնելու նպատակով։

     

    Տուժածի դուստրը «Սյունիք Նյուզ»-ի հետ զրույցում հայտնել է, որ հոր դեմքը ամբողջությամբ վնասված է, ինչի պատճառով անհրաժեշտ է իրականացնել պլաստիկ վերականգնողական վիրահատություն։

     

    Հիշեցնենք, որ երեկ Քարահունջ գյուղում գայլի հարձակման հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել մի քանի բնակիչներ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա։

     

    Բարեբախտաբար, երեխայի վիճակը գնահատվում է լավ. անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց շուրջ երեք ժամ անց նա դուրս է գրվել հիվանդանոցից։

  • Անկախ անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին․ ՔԿՀ-ից գրել է Գագիկ Ծառուկյանը

    Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ուղերձ-նամակ է գրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ինչը ներկայացնում ենք ստորև․

     

    «Սիրելի՛ հայրենակիցներ,

     

    Ինձնից կախված ամեն ինչ արել եմ։ Մտել եմ պայքարի մեջ, չեմ քաշվել մի կողմ, չեմ ասել՝ կարևորը իմ բարեկեցությունն է։ Հավաքել եմ լավ թիմ, մշակել ենք շատ լավ ծրագիր, հայտարարել եմ, որ չունեմ անձնական որևէ հավակնություն, չեմ հավակնել ոչ մի պաշտոնի։

     

    Պատրաստվել էի լավ ծրագրային քարոզարշավի, որը տևեց, ցավոք, ընդամենը 4-5 օր։ Դրանից հետո՝ անձնական վիրավորանքներ, ընտանիքիս անդամների թիրախավորում, թիմակիցներիս ձերբակալություններ, քրեական գործեր և այլն։ Նույնիսկ այդ պայմաններում հայտարարել եմ, որ քաղաքական մրցակիցների և առավել ևս՝ նրանց ընտանիքների հանդեպ որևէ վիրավորանքը բացառում եմ։

     

    Բոլոր հարվածներով ու հարձակումներով հանդերձ՝ ԲՀԿ-ն հավաքեց բավարար ձայներ՝ ԱԺ մտնելու համար։ Բոլորիդ աչքի առաջ տեղի ունեցավ պարզ գողություն։ Գործող իշխանությունների կամայական որոշմամբ՝ մի ամբողջ խմբակցության թույլ չտվեցին լինել ԱԺ-ում։ Մեր տասնյակ հազարավոր ընտրողների իրավունքները ոտնահարվեցին, ձայները փոշիացվեցին։ Ամեն ինչ կատարվեց հայ ժողովրդի աչքի առաջ, աշխարհի աչքի առաջ։

     

    Շնորհակալ եմ բոլոր քաղաքական ուժերին, հանրային շրջանակներին, անհատներին, որոնք անկախ իրենց քաղաքական նախասիրություններից՝ իրենց ձայնը բարձրացրեցին անարդարության դեմ։ Սա շատ թանկ ու երբեք չմոռացվող պահվածք է։

     

    Իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ, սարքովի գործը այս ամենի շարունակությունն է։ Մի դատարկ, փուչիկ գործ։ Իմ խիղճը հանգիստ է։

     

    Ցավոք, Հայաստանը կանգնած է անխուսափելի մարտահրավերների առաջ։ Մեզ սպասում են բարդ ու ռիսկերով լեցուն ժամանակներ։ Դրանց դիմակայելու համար մեզ, առաջին հերթին, անհրաժեշտ է խոհեմություն։

     

    Մեզ նաև շատ անհրաժեշտ է, ինչպես ասել եմ ընտրություններից առաջ և ասում եմ հիմա՝ ներքին, հանրային համերաշխություն։ Սա ասում եմ ես, ում հանդեպ կատարվեց ամենամեծ անարդարությունը։

     

    ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը։

     

    Անկախ բոլոր անարդարություններից՝ ես շարունակելու եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին։

     

    Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. ում կարող եմ՝ օգտակար կլինեմ, ինչով կարող եմ՝ կօգնեմ իմ երկրին»։

     

     

  • Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայերեն լեզվով ուղերձ է հրապարակել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին՝ նահատակված Գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությանը  մասնակցելու համար։

    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայերեն լեզվով ուղերձ է հրապարակել

  • Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում՝ դատարան ներկայացնելու համար

    Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում՝ դատարան ներկայացնելու համար

  • Քննիչները Ծառուկյանի գործով խուզարկության ժամանակ անգամ անչափահաս երեխայի խնայած դրամներն են առգրավել

    Ambion.news-ի տեղեկություններով` երեկ Քննչական կոմիտեի քննիչները   խուզարկություն են իրականացրել նաև Գագիկ Ծառուկյանի թիմակիցներից մեկի տանը, որը «Մուլտի վելնես» սպորտային համալիրի տնօրենն է: Մենք տեղեկացանք, որ խուզարկության ժամանակ քննիչներն առգրավել են նաև տնօրենի անչափահաս երեխայի` 500 դրամանոց մետաղադրամներով տարան («касса»-ն):

    Խելացի քննիչները հավանաբար մտածել են` փողերի լվացման մեջ մեղադրվող Ծառուկյանն իր միլիարդները «Մուլտի վելնեսի» տնօրենի երեխայի հավաքած 500 դրամներով է «լվացել»: