Category: Ambion.news

  • «Դու միշտ իմ Դուդուն կմնաս, իսկ ես՝ միշտ քո Գոջին…»Արուսյակ Մկրտչյան – ԱՄԲԻՈՆ NEWS

    Փոքր ժամանակ քո անունը ճիշտ ասել չէի կարողանում. Իմ մանկական գլխով քեզ «Դուդու» անվանեցի, ու այդ անունը մնաց։ Այնքան մնաց, որ ամբողջ ընտանիքն էլ քեզ «Դուդու» էր ասում, երբ խոսքը քո մասին էր. Երևի մտածում էիր, որ երբ մեծանամ, կդադարեմ քեզ այդպես կոչել, բայց այդպես էլ չեղավ

    Շատ աղջիկներ, որ առանց իրենց հայրիկի են մեծացել, ամբողջ կյանքում հայրական սիրո պակաս են զգում. Բայց ես երբեք էդ ցավը չեմ զգացել, որովհետև դու միշտ կողքիս էիր. Մինչև քո վերջին շունչը ինձ պահեցիր, պաշտպանեցիր, սիրեցիր. Դու վերցրիր մի պատասխանատվություն, որ քոնը չէր, բայց պատվով տարար մինչև վերջ. Ես մեծացա քեզ իմ հայրիկի պես սիրելով. Դու իմ կյանքի ամենակարևոր մարդկանցից մեկն էիր Շատ էի ուզում, որ մի օր տեսնես, թե ոնց եմ բժիշկ դառնում, կամ իմ հարսանիքի օրը ձեռքիցս բռնած ինձ տանես դեպի խորան

    Դու բացառիկ մարդ էիր՝ խելացի, արդար ու անսահման հավատարիմ Քո ամբողջ կյանքը լի էր արժանապատիվ գործերով ու ձեռքբերումներով Բոլորը սիրում ու հարգում էին քեզ, որովհետև մինչև վերջ հավատարիմ մնացիր քո արժեքներին ու սկզբունքներին. Դու պատվով ծառայեցիր օրենքին և միշտ ազնիվ մնացիր Քո ընտանիքը, ընկերներն ու գործընկերները միշտ կհիշեն քեզ մեծ սիրով ու հարգանքով Քո բացակայությունը մի դատարկություն է թողել, որը ոչ ոք երբեք չի կարող լրացնել
    Դու միշտ իմ Դուդուն կմնաս, իսկ ես միշտ քո Գոջին կմնամ.

    Թող Աստված լուսավորի քո հոգին ու խաղաղություն տա քեզ. Դու արժանի ես հավերժ խաղաղության.

  • Աշոցքում մեծ շուքով նշվեց համայնքի օրը՝ «Մեկ ընտանիք, մեկ բերդ» խորագրով

    Աշոցք համայնքում նախօրեին հանդիասավորությամբ նշվել է համայնքի օրը, որը կրել է «Մեկ ընտանիք, մեկ բերդ» խորագիրը։

    Միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր, համայնքի բնակիչներ։

    ✅️Տոնական միջոցառումների մեկնարկից առաջ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հյուրերի, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ Աշոցքի պուրակում հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար հերոսացած քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշատախտակի մոտ։

     

    🤝Տոնական օրվա առթիվ Շիրակի մարզպետը շնորհավորել է Աշոցքի բնակիչներին, նշել, որ օրը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ արժևորելու Աշոցքի ավանդույթներն ու այն մարդկանց, ովքեր իրենց աշխատասիրությամբ, նվիրումով և հայրենասիրությամբ կերտում են Աշոցքի ներկան ու ապագան։

    💬 «Ուրախալի է, որ տոնակատարությունն անցկացվում է «Մեկ ընտանիք, մեկ բերդ» խորագրի ներքո։ Այս խորագիրը խորհրդանշում է մեր միասնականությունը, ընտանեկան արժեքների ամրությունը, ազգային ինքնության պահպանման կարևորությունը և այն ուժը, որը մենք ստանում ենք համախմբված լինելու շնորհիվ։ Վստահ եմ, որ այսօր Աշոցքի հյուրընկալ հարկի տակ միավորվելու են ավանդույթները, մշակույթը, ազգային արժեքներն ու ընտանեկան ջերմությունը՝ ստեղծելով իսկական տոնական մթնոլորտ։

    Վերջին տարիներին ակնհայտորեն զգացվում է հոգատար և հետևողական վերաբերմունք համայնքի խնդիրների նկատմամբ։ Քայլ առ քայլ, Կառավարության հետ համագործակցությամբ, իրականացվում են կարևոր ծրագրեր, նորոգվում և կառուցվում են ճանապարհներ, զարգանում են ենթակառուցվածքները, կյանքի են կոչվում նախաձեռնություններ, որոնք միտված են համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավմանը։ Սա շարունակական աշխատանքի արդյունք է, որն արդեն տալիս է տեսանելի պտուղները և վստահություն ներշնչում վաղվա օրվա նկատմամբ։

    Համոզված եմ, որ միասնական աշխատանքի, փոխվստահության և նվիրվածության շնորհիվ համայնքը շարունակելու է զարգանալ և հաղթահարել առկա մարտահրավերները։

    Սիրելի՛ աշոցքցիներ,

    Թող այս տոնը լինի համախմբման, նոր հաջողությունների և նոր ձեռքբերումների սկիզբ։ Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, խաղաղություն, բարեկեցություն, անսպառ ուժ ու լավատեսություն, իսկ Աշոցք համայնքին՝ կայուն զարգացում, նոր հաջողություններ և խաղաղ ապագա։

    Շնորհավոր տոնդ Աշոցք»։

     

    🎨🍞🍯Ներկաները շրջել են համայնքի 25 բնակավայրերը ներկայացնող տաղավարներով, ծանոթացել ժողովրդական արվեստի, ազգային խոհանոցի ամենահետաքրքիր ավանդույթներին, ներկայացված ցուցահանդեսին։

    🎶🎤«Մեկ ընտանիք, մեկ բերդ» խորագրով տոնակատարությունը եզրափակվել է մեծ համերգային ծրագրով, որին հանդես են եկել հանրահայտ կատարողներ։

  • Մահացել է սենատոր Լինդսի Գրեհեմը

    Մահացել է սենատոր Լինդսի Գրեհեմը
  • Թուրքիան և Եգիպտոսը ԼԳԲՏ+ ուղևորներով ամերիկյան զբոսանավի մուտքը արգելել են

    Թուրքիան և Եգիպտոսը ԼԳԲՏ+ ուղևորներով ամերիկյան զբոսանավի մուտքը արգելել են
  • ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին – ԱՄԲԻՈՆ NEWS

    ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ նավերից մեկը անտեսել է Հորմուզի նեղուցում նավարկության հրահանգները և կանգնեցվել է նախազգուշական կրակոցներով։

    Դեպքից հետո ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է :

  • ՋՈՒՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿՈՏՐՎՈՒՄ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Մարդը հաճախ մտածում է, որ հաջողության հասնելու համար պետք է պայքարել բոլորի դեմ։

    Պետք է ապացուցել, հաղթել, գերազանցել։

    Ջուրը ոչինչ չի ապացուցում։ Բայց նայեք ժայռերին։

    Դարերի ընթացքում նրանց ձևը փոխել է ոչ թե մուրճը, այլ ջուրը։ Ոչ թե հարվածը, այլ համբերությունը։

    Սա դաոսական իմաստության մեծ գաղտնիքներից մեկն է.

    Մեղմությունը հաճախ ավելի ուժեղ է, քան կոշտությունը։

    Ոչ այն պատճառով, որ կոշտությունը վատ է։

    Այլ որովհետև այն, ինչ ճկուն չէ, վաղ թե ուշ կկոտրվի։

    Ջուրը երբեք չի կոտրվում։

    Նա միշտ գտնում է նոր ճանապարհ։

  • Վերջին հրաժեշտը՝ Սաշիկ Ստեփանի Գրիգորյանին – ԱՄԲԻՈՆ NEWS

    Սիրելի հարազատներ, ընկերներ և գործընկերներ,
    Այսօր ծանր կորստի ցավով հրաժեշտ ենք տալիս Սաշիկ Ստեփանի Գրիգորյանին՝ արժանապատիվ մարդու, նվիրված իրավաբանի, պատասխանատու ծառայողի և ընտանիքի սիրելի հորն ու բարեկամին։

  • Արման Ծառուկյանը Թբիլիսիում կայացած RAF Georgia-ի դեմ խաղում 11-0 հաշվով հաղթեց Կուատ Խամիտովին

    Հուլիսի 11-ին Թբիլիսիում կայացած «RAF Georgia» (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը տպավորիչ և ջախջախիչ հաղթանակ է տարել Ղազախստանը ներկայացնող Կուատ Խամիտովի նկատմամբ։

    Գոտեմարտն ավարտվել է ժամկետից շուտ՝ երրորդ մրցափուլում։ Ծառուկյանն ի սկզբանե վերահսկել է ընթացքն ու բացարձակ գերիշխել գորգի վրա՝ մրցակցին թույլ չտալով վաստակել և ոչ մի միավոր։ Մրցավարները գրանցել են տեխնիկական առավելություն՝ 11-0 հաշվով։

  • Դավիթ Խուդաթյան․ Մեղրու լեռնանցքի ճանապարհը վերաասֆալտապատվել է շինարարի հաշվին

    Հայաստանի ամենագեղեցիկ ճանապարհներից մեկը` Մեղրու լեռնանցքով անցնող ճանապարհը, երաշխիքային ժամկետի մեջ կրկնակի ասֆալտապատվել է շինարարի միջոցների հաշվին։ Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և հրապարակել տեսանյութ։

  • Վարորդական իրավունքի վկայական չունեցող 18-ամյա զինծառայողը վթարի է ենթարկվել Արմավիրի մարզում

    Հուլիսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ալաշկերտ- Հայկավան ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Սեդրակ Գ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին. հայտնում է Shamshyan.com-ը։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

     

    Գ․ Շամշյանի տեղեկություններով, վարորդը, ով չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, որպես ժամկետային