Category: Ambion.news

  • Երևանում մեկնարկել է արվեստի «ծիրանային» փառատոնը – ԱՄԲԻՈՆ NEWS

    23-րդ տարին անընդմեջ Հայաստանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը։

     

    Թեև փառատոնի սկիզբը դեռ երեկ՝ հուլիսի 12-ին, բայց հանդիսավոր բացումն այսօր էր։ Ստուգատեսը բացվել է Թամարա Ստեփանյանի հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Արտոյի երկիրը» դրամայով։

     

    Փառատոնի շրջանակներում ի թիվս բազմաթիվ հյուրերի՝ Երևանում է ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանը, որը դեռ այս տարվա մարտին առաջադրվել էր «Օսկար» մրցանակի՝ «Մեղսավորները» ֆիլմի համար։ Պատվավոր հյուրերից է նաև ֆրանսահայ

     

    Փառատոնը կտևի մինչև հուլիսի 19-ը:

     

     

  • Արաբկիրում Փաշինյանի հետ վիճաբանած բժշկուհին ազատվել է աշխատանքից․ դուստրը հայտարարություն է տարածել

    Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած Արմինե Սողոյանին ազատել են աշխատանքից

    Բոլորդ հարցնում էիք՝ ի՞նչ եղավ մայրիկիս աշխատանքի հարցը Փաշինյանի հետ «ջերմ» հանդիպումից հետո, ասեմ.

    Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա անբասիր աշխատանքից հետո որոշվեց մայրիկիս աշխատանքից ազատել ՀԱՍՏԻՔԻ ԿՐՃԱՏՄԱՆ հիմքով։

    Այսինքն՝ այսուհետ պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար։

    Մի ամբողջ վարչական շրջանի հազարավոր կանայք, ներառյալ՝ ապագա մայրիկները, կմնան առանց բաժնի բազմափորձ ղեկավարի վերահսկողության։
    Իհարկե այս ամենի պաշտոնական պարզաբանումը՝ թե բա գումար չունենք, ավելի ծիծաղելի է դառնում, երբ համեմատում ես խրախճանքների վրա համայնքի միլիարդավոր դրամներով ծախսերի հետ։

    Ինչևէ, դրանց հետո կանդրադառնամ։

    Արմինե Սողոյանի դուստր, փաստաբան
    Տաթևիկ Սողոյան

  • Լիլիթ Մակունցին սպասվում է նոր պաշտոն․ ըստ տեղեկությունների՝ նա կգլխավորի վարչապետի աշխատակազմը

    Ambion.news տեղեկություններով՝ Լիլիթ Մակունցը կնշանակվի Վարչապետի աշխատակազմի ղեկավար.

     

    Հայաստանի կառավարական կաբինետում առաջիկայում սպասվում են նոր կադրային փոփոխություններ։ Ըստ մեդիադաշտում և քաղաքական կուլիսներում ակտիվորեն շրջանառվող տեղեկությունների՝ ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան և վարչապետի ներկայիս գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը կնշանակվի Վարչապետի աշխատակազմի ղեկավար։

  • Գագիկ Ծառուկյանին ավելի ցավեցնելու համար կառգրավեն նաև նրա ձիերը․ փաստաբան

    Հնարավոր է առգրավեն նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող ձիերը։ Այս մասին Ambion.news-ին հայտնեց գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էրիկ Խաչատրյանը։

    Փաստաբանը նշեց, որ դեռ հստակ տեղեկություն չունեն, թե երբ կարող են կրկին փորձել առգրավել կենդանիներին․ «Երկու-երեք օր առաջ եկել էին ձիերն առգրավելու, սակայն արձանագրել էին, որ դա տվյալ պահին հնարավոր չէ իրականացնել։ Ձիերն ընտանի կենդանիներ են, ոչ թե վայրի, և ընտանի կենդանիներ պահելն օրենքով թույլատրելի է»,– ասաց Խաչատրյանը։

    Նրա խոսքով՝ ունեն տեղեկություն, որ առգրավման փորձը կրկնվելու է։

    «Մենք նման տեղեկություն ունենք։ Կարծում եմ՝ դա արվում է նաև Գագիկ Ծառուկյանին ավելի ցավեցնելու համար»,– նշեց փաստաբանը։

  • Ես հեռանում եմ, որ դառնամ, հազար փակված դռներ բանամ. Դավիթ Խաժակյանը հեռանում է «Լուսավոր Հայաստանից»

    21 տարեկանում հեշտ չէր որոշել դառնալ կուսակցական և զբաղվել քաղաքականությամբ: Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ:

    Այս տարիներն ինձ համար եղել են քաղաքական հասունացման և զարգացման կարևոր շրջան։ Հումորի էր վերածվել այն, որ ամեն հաջորդ ընտրությանը իմ տարիքը չէր բավականացնում թեկնածու առաջադրվել: Բարեբախտաբար այդ «խոչընդոտները» ևս հաղթահարվեցին:

    Փորձել եմ լինել թիմային խաղացող՝ հպարտանալով մեր համատեղ ձեռքբերումներով և պատասխանատվություն կրել ձախողումների համար։

    Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ այս ճանապարհը միասին անցել ենք՝ գործընկերներիս, նախկին և ներկա թիմակիցներիս, ինչպես նաև կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, ում վստահել եմ, ումից սովորել և ում հետ միասին ծառայել եմ մեր պետությանն ու ժողովրդին։

    Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը իմ ընտրությունն էր, իսկ այժմ նաև Լուսավոր Հայաստան կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված՝ թողնելով ջերմեռանդ երիտասարդական ջանքս և ինձ հետ վերցնելով մեծ փորձառություն, ջերմ հիշողություններ և բազմաթիվ լավ ընկերներ:

    «Ես հեռանում եմ, որ դառնամ, հազար փակված դռներ բանամ։ Հիմա գնամ, բարով մնաք…» – Մեսչյանական այս խոսքերով ավարտում եմ հաղորդագրությունս՝ անցած ճանապարհը վերարժևորելով և շարժվելով առաջ՝ Նոր Շնչով:

  • Ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հուլիսի 12-ին Սևանա լճի հանրային լողափերում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից տարբեր հեռավորությունների վրա շրջված ջրային մոտոցիկլետներ։

  • Օլիմպավանում կրկին քննչական գործողություններ են իրականացվել

    Օլիմպավանում այսօր ևս իրականացվել են քննչական գործողություններ․ լրատվամիջոցներին հայտնել է համալիրի տնօրենը
  • Անկարայի ռազմատեխնիկական փակուղին – ԱՄԲԻՈՆ NEWS

    Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրները վաճառելու համար (հավանաբար՝ Կատարին կամ Արաբական Միացյալ Էմիրություններին), որպեսզի ազատվի ԱՄՆ-ի CAATSA պատժամիջոցներից և վերադառնա հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրին։ Այս ռիսկային քայլը կարող է թուրքական ղեկավարության համար ավարտվել ազդեցության կարևոր լծակների կորստով՝ առանց դրա դիմաց որևէ իրական երաշխիք ստանալու։

     

    Ամերիկյան կործանիչներ ձեռք բերելու ցանկության հետևում թաքնված է ավելի խորքային ռազմավարական հաշվարկ, որն անմիջականորեն առնչվում է Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռության հետ:

     

    Հասկանալու համար, թե ինչու է Անկարան այսօր շտապում հրաժարվել 2,5 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ՀՕՊ համակարգից, որի համար պատրաստ էր լուրջ հակամարտության գնալ իր դաշնակիցների հետ՝ անհրաժեշտ է գնահատել, թե որքան մեծ վնաս հասցրեց այդ գործարքը։

     

    2019թ., երբ Թուրքիան ստացավ Ս-400 համալիրների առաջին խմբաքանակը, Վաշինգտոնի պատասխանը ամենևին էլ խորհրդանշական չէր։ Թուրքիան պաշտոնապես դուրս մնաց հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից, որի մասնակիցն էր 2002 թ-ից՝ միաժամանակ լինելով թե՛ գնորդ, և թե՛ արդյունաբերական գործընկեր։

     

    Թուրքիայի կողմից արդեն վճարված վեց հատ F-35 ինքնաթիռները, (ընդհանուր արժեքը՝ 1,4 միլիարդ դոլար), չփոխանցվեցին Անկարային։

     

    2020թ դեկտեմբերին Դոնալդ Թրամփի վարչակազմը CAATSA օրենքի շրջանակներում պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի պաշտպանական գնումների պետական գործակալության (SSTEK) նկատմամբ՝ փաստացի փակելով նրա մուտքը ամերիկյան ռազմական տեխնոլոգիաներին և ռազմատեխնիկական համագործակցությանը։

     

    Թուրքիայի ռազմաօդային ուժերը, որոնք մինչ վերջերս համարվում էին ՆԱՏՕ-ի ուժեղներից մեկը՝ շարունակում են շահագործել աստիճանաբար հնացող F-16 կործանիչների տարբերակները, մինչդեռ տարածաշրջանային մրցակիցներն արագորեն արդիականացնում են իրենց ավիացիան։

     

    Հունաստանը՝ Թուրքիայի պատմական հակառակորդը և միաժամանակ ՆԱՏՕ-ի դաշնակիցը, արդեն միացել է F-35 ծրագրին։

     

    Թուրքիայի հետ սրված հարաբերություններով Իսրայելը շահագործում է աշխարհում ամենակատարելագործված F-35 պարկերից մեկը՝ ինքնաթիռները համալրելով սեփական կառավարման համակարգերով, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և մարտական կիրառման հնարավորություններով, որոնք չունի որևէ այլ օպերատոր։

     

    Թուրքական ԶՈւ համար սա պարզապես վերացական ռազմավարական խնդիր չէ։ Սա տարածաշրջանում օդային գերազանցության իրական կորուստ է այն պայմաններում, երբ ուժերի հավասարակշռությունը արագ փոխվում է։

     

    Ամերիկյան Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքի (NDAA) համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը չի կարող Թուրքիային փոխանցել F-35 ինքնաթիռներ, քանի դեռ Կոնգրեսին չի ապացուցել, որ Անկարան այլևս չի տիրապետում S-400 համակարգերին։

     

    Այս պահանջը կատարելու տարբերակը, համակարգը Թուրքիայի տարածքից ֆիզիկապես դուրս բերելն է՝ վաճառելով կամ փոխանցելով այն երրորդ պետության։

     

    Սակայն, վաճառքը ևս լի է բազմաթից խնդիրներով: Ս-400-ը երբեք պարզապես զենիթահրթիռային համալիր չի եղել։ Երբ 2017թ. Անկարան Մոսկվայի հետ ստորագրեց 2,5 միլիարդ դոլարի պայմանագիր, այն ստացավ մի բան, որով Կրեմլը հազվադեպ է կիսվում (տեխնոլոգիաների լայնածավալ փոխանցում)։

     

    Թուրքական կողմը ստացավ հասանելիություն համակարգի սկզբնական ծրագրային կոդերին, արտադրական տեխնոլոգիաներին և համալիրի ինտեգրման վերաբերյալ տեխնիկական տվյալներին։ Համագործակցության այս մակարդակը զգալիորեն ավելի խորն էր, քան S-400-ի այլ գնորդների՝ այդ թվում Հնդկաստանի և Չինաստանի դեպքում։

     

    Եթե Թուրքիան վաճառի համակարգը, իր այդ առավելությունը ևս կկորցնի վերջնականապես։

     

    Բացի այդ՝ S-400-ը Անկարայի համար միաժամանակյա ազդեցության լծակ էր թե՛ Վաշինգտոնի, թե՛ Մոսկվայի վրա։

    Ռուսական համակարգերի առկայությունը Թուրքիայի տարածքում ստիպում էր Ռուսաստանին հաշվի նստել Անկարայի շահերի հետ։ Ու հենց այդ համակարգերի պատճառով էլ ԱՄՆ-ն չէր կարող պարզապես թելադրել իր պայմանները և ստիպված էր բանակցել Թուրքիայի հետ։

     

    S-400 ՀՕՊ համակարգերի և F-35 ինքնաթիռների միջև ընտրության հարցում, Թուրքիան հայտնվում է ՌԴ-ԱՄՆ (ՆԱՏՕ) միջև հարաբերությունների փակուղային իրավիճակում:

  • ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

    Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։

  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով – ԱՄԲԻՈՆ NEWS

    Երևանում հուլիսի 13-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ի առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 13-18-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։

    Հանրապետության տարածքում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսիս 15-16-ին առավելապես կեսօրից հետո և 17-18-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

    Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

    Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 13-17-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

    Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-18-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։