Category: Ambion.news

  • IBM-ի բաժնետոմսերն ընկնում են 25%-ով – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Արհեստական բանականությունն է ապագան, բայց ի՞նչ գնով»

    IBM-ի բաժնետոմսերը անկում են ապրում 25%-ով, քանի որ հաճախորդները իրենց ծախսերը տեղափոխում են դեպի արհեստական բանականություն: Ընկերության գործադիր տնօրեն Արվինդ Կրիշնան խոստովանում է, որ ընկերությունը «սայթաքեց», երբ հաճախորդներն արագորեն սկսեցին գնել սերվերներ և պահեստավորման սարքեր:

    Ինչու՞ է սա կարևոր: Արհեստական բանականության վրա կենտրոնացումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ անվտանգության համար, հատկապես երբ այն շահագործվում է առանց պատշաճ վերահսկողության:

  • Սնդիկի սյունն առաջիկա օրերին մի քանի նիշ կիջնի – ԱՄԲԻՈՆ NEWS

    Երևանում հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ տեղեկացնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

     

    «Հուլիսի 15-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։ Հանրապետության տարածքում հուլիսի 16-ին և 20-ին կեսօրից հետո, 17-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին`հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

     

    Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 15-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

     

    Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով»,- ասված է հաղորդագրությունում։

     

     

  • ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Erasmus+ ծրագրով մեկնարկել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ու Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանի եռամյա համագործակցությունը՝ թատրոնի, կինոյի, աուդիովիզուալ արվեստների և նոր մեդիաների միջազգային ակադեմիական ու ստեղծագործական կապերի զարգացման համար։

    Հուլիսի 6-ից Երևանում անցկացվում է առաջին համատեղ արվեստանոցը՝ 20 ուսանողով (10-ը Հայաստանից, 10-ը Ֆրանսիայից), որը վարում են Լորան Բերժենն ու Վենսան Դևիլը։ Ռեկտոր Սառա Նալբանդյանը դա համարում է բուհի միջազգայնացման ռազմավարության կարևոր քայլ։

    Երկրորդ փուլը նախատեսված է 2026-ի աշնանը Մոնպելիեում՝ ԵԹԿՊԻ դասախոսների վարմամբ, երբ ծրագրի 10 հայ մասնակիցները կմեկնեն շարունակելու համատեղ աշխատանքը։ Ծրագիրն համադրում է թատրոնն ու կինոն, տեսությունն ու պրակտիկան՝ ներառելով Քելի Ռայխարդտի ֆիլմերի վերլուծություն, վիդեոաշխատանքներ, փերֆորմատիվ ու վիդեոինստալացիոն նախագծեր և ստոպ-մոշն, դեկոմպոզիցիայի, նարատիվ ու դերասանական ֆրագմենտացիայի վարժություններ։

  • Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի

    Այսօր՝ հուլիսի 15-ին, Կոտայքի մարզում «Արգել» ՀԷԿ-ի տարածքում գտնվող շինություններից մեկում փլուզում է տեղի ունեցել։ Ժամը 14:20-ի սահմաններում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել տուժածների մասին։

    Շամշյան կայքի տեղեկություններով, քաղաքացիները փլատակների տակից դուրս են բերել 2 քաղաքացու, որոնց Չարենցավանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը օգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց։

    Ըստ նախնական տվյալների, վերանորոգման աշխատանքների ժամանակ փլուզվել է մոտ 100 քմ բետոնե ծածկ, ինչի հետևանքով երկու աշխատակից արգելափակվել էին փլատակների տակ։

  • Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքը 364.5 դրամ է, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ, եվրոյի առքի առավելագույն արժեքը 416 դրամ է, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքը 4.6 դրամ է, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.80 դրամ։

  • Ավտովթար Գյումրիում․ կա տուժած – ԱՄԲԻՈՆ NEWS

    Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Գերցենի–Լենինգրադյան խաչմերուկում։ Նախնական տեղեկություններով՝ բախվել են Opel Zafira և ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները։

    Ըստ նախնական տվյալների՝ ՎԱԶ-2107-ի վարորդը, առանց կանգ առնելու և ճանապարհի երթևեկության կանոններով նախատեսված առաջնահերթությունը զիջելու, մուտք է գործել երկրորդական փողոց, ինչի հետևանքով բախվել է Opel Zafira-ին։

    Վթարի հետևանքով Opel Zafira-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ գլխուղեղի ցնցում, և շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

     

  • Գագիկ Ծառուկյան․ Իմ դեմ հարուցված գործը կապ չունի ձեռնարկությունների հետ, դրանց կասեցումն ինձ ցավ պատճառելու նպատակ ունի

    Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի այդ հիմնարկների հետ, բոլորը գիտեն, որ ես շատ վաղուց դուրս եմ եկել այդ ձեռնարկությունների կառավարումից, ոչ մի կապ չունեմ դրանց ընթացիկ հարցերի հետ, չեմ միջամտել աշխատանքներին։ Այնուհանդերձ, բոլորին հասկանալի է նաև, որ այդ ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ բանականությունն ի վերջո կվերականգնվի, և ի վերջո չեն խոչընդոտի այդ ձեռնարկությունների աշխատանքներին։ Այս ձեռնարկություններն աշխատանքով են ապահովում հազարավոր մարդկանց, դրանց հետ առնչվում են տասնյակ հազարավոր այլ գործընկերներ, որոնց բիզնեսն այս ընթացքում նույնպես մեծապես տուժում է։ Այս ամենը իրոք շատ մեծ վնաս է հասցնում և´ աշխատող քաղաքացիներին, և´ մեր երկրին ընդհանրապես

    Գագիկ Ծառուկյան

  • Նավթի գներն աճել են – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հուլիսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում NYMEX-ում WTI (Light Sweet) նավթի գինն աճել է 0.53%-ով՝ հասնելով 80.02 դոլարի, իսկ Լոնդոնի ICE-ում Brent-ի գինն աճել է 1.35%-ով՝ հասնելով 85.76 դոլարի։

    Նավթի չափման միավորը բարելն է՝ 158.98 լիտր։ NYMEX-ը ամերիկյան ֆյուչերսային բորսա է, հիմնադրված 1882-ին, առևտուրը շարունակվում է NYMEX և COMEX միավորներով։ London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսա է, հիմնադրված 1982-ին։

  • ՖՐՈՒՆԶԻԿԻ ԾԱՆՐ ԴԵՐԸ – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Նրա ամենադրամատիկ դերը փոստատարի դերն էր «Հին օրերի երգը» ֆիլմում:

    Պատերազմի տարիներին մեր բակում ապրում էր մի հաշմանդամ, որ Լենինական էր վերադարձել ռազմաճակատից ու փոստատար էր աշխատում:

    Մի անգամ մեզ՝ երեխաներիս «սև թուղթ» տվեց:

    Մենք ուրախացանք և «ուռա» գոռալով ծրարը տարանք, հանձնեցինք մի ծեր կնոջ՝ կարծելով, թե դա նամակ է ռազմաճակատից…

    Ֆրունզիկն ամբողջ կյանքում հիշում էր այդ դեպքը:

    Ֆիլմում նա պիտի խաղար փոստատարի դերը, որը մորն էր հանձնելու չորրորդ որդու մահվան ծանուցագիրը…

    Այդ դրվագը մենք նկարահանեցինք մեր մանկության քաղաքում:

    Ֆրունզիկը երեք օր դուրս չեկավ հյուրանոցի համարից: Խմում էր:

    Հետո դուրս եկավ չսափրված դեմքով, կապտած աչքերով ու ասաց.

    «Ես պատրաստ եմ նկարահանվելու»…

    Երեք օրում նա վերածվել էր հաշմանդամ ծերունու…»:

    Ալբերտ Մկրտչյան

  • Ինչի՞ց է մահացել քաղցրաշենցի 13-ամյա աղջիկը․ մանրամասնել է համայնքապետը

    Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մահացել։ Համայնքի ղեկավար Աշոտ Խալաթյանը Ambion.news-ի հետ զրույցում նշեց, որ աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել բարձր ջերմությամբ։ «Ջերմել է, տարել են հիվանդանոց..