Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է: Նա տեսել է և շատ ծանր է տարել տարածված տեսանյութերն ու լուսանկարները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Category: Ambion.news
-
Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը վատացել է – ԱՄԲԻՈՆ NEWS
-
Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը հինգ ամսում կրճատվել է ավելի քան 21%-ով
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 21,5%-ով։ Այդ մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնք ուսումնասիրել է ՏԱՍՍ-ը։Ըստ վիճակագրության՝ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,196 մլրդ դոլար, մինչդեռ 2025 թվականի հունվար-մայիսին այն կազմել էր 2,763 մլրդ դոլար։
-
Հուլիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ – ԱՄԲԻՈՆ NEWS
Հանրապետության տարածքում`Հուլիսի 11-ի ցերեկը, 12-13-ը՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-15-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկն առանձին լեռնային շրջաններում կնվազի 2–3 աստիճանով, Լոռիում և Տավուշում՝ 4–5 աստիճանով, հուլիսի 13–14-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
-
Հայաստանի Մ16 հավաքականը 4 անընդմեջ հաղթանակով դուրս եկավ Եվրոպայի C դիվիզիոնի կիսաեզրափակիչ
Երևանում ընթացող Եվրոբասկետ մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնում Հայաստանի Մ16
հավաքականը մարզիչ Նարեկ Կապուշյանի գլխավորությամբ 4 անընդմեջ հաղթանակ է տարել խմբային փուլում և
100-տոկոսանոց արդյունքով B խմբից դուրս եկել կիսաեզրափակիչ: -
Ամռանը զգոն եղեք․ ինչպես տարբերել թունավոր օձերին և ինչ չի կարելի անել հանդիպման դեպքում
Քանի որ ամառ է, սա շատ կարևոր է իմանալ։Թունավոր օձերի հիմնական տարբերությունները, որոնց պետք է ուշադրություն դարձնել (հեռավորությունից)․👁️ Աչքի բիբը Թունավոր (իժեր): Ունեն ուղղահայաց, կատվի աչքի նման բիբեր։ Ոչ թունավոր (լորտուներ, սահնօձեր): Ունեն կլոր բիբեր։ Գլխի ձևը Թունավորների մոտ: Գլուխը եռանկյունաձև է, սուր անկյուններով և հստակ առանձնանում է պարանոցից։ Ոչ թունավոր: Գլուխը ձվաձև է, կլորավուն և սահուն անցնում է դեպի մարմին։🐍 Մարմնի կառուցվածքը և պոչը Թունավոր: Մարմինը հաստ է, կարճ, իսկ պոչը կտրուկ բարակում է։ Ոչ թունավոր: Մարմինը երկար է, սլացիկ, իսկ պոչը աստիճանաբար, սահուն է բարակում։ Նախշերը և գունավորումը Թունավոր: Մեջքի երկայնքով հաճախ անցնում է զիգզագաձև կամ շղթայաձև մուգ նախշ։ Ոչ թունավոր: Հաճախ միագույն են, երկայնակի գծերով կամ պտերով։ Օրինակ՝ սովորական լորտուն գլխի հետևում ունի երկու վառ դեղին կամ նարնջագույն բծեր Վարքագիծը Թունավոր: Դանդաղաշարժ են։ Վտանգի դեպքում կծկվում են, սուլում և ընդունում պաշտպանողական դիրք։Ոչ թունավոր: Շատ արագաշարժ են։ Մարդուն տեսնելիս գրեթե միշտ փորձում են արագ փախչել (բացառությամբ, եթե անկյուն են քշվել)։
-
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից և կշարունակի պաշտոնավարել որպես Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հայտնում է․ «Տեղեկացնում եմ, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Շիրակի մարզպետ։Ինձ համար պետական ծառայությունը պատասխանատվություն է մարդկանց հանդեպ։ Այդ պատասխանատվությամբ էլ շարունակելու եմ առավել մեծ հաստատակամությամբ, հետևողականությամբ և վճռականությամբ աշխատել՝ հանուն Շիրակի զարգացման, նոր ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների բարելավման և մեր մարզի ու սիրելի Գյումրու առաջընթացի։
Շնորհակալ եմ Շիրակի մարզի բոլոր բնակիչներին աջակցության և համագործակցության համար։ Ձեր վստահությունն ինձ համար ամենամեծ պատասխանատվությունն է, ամենօրյա աշխատանքով ու գործուն քայլերով անելու եմ հնարավորը՝ արդարացնելու ձեր սպասումները։
Վստահ եմ, որ միասին կկարողանանք իրականացնել մեր առջև դրված նպատակները և ապահովել Շիրակի ու Գյումրու կայուն զարգացումն ու բարեկեցիկ ապագան։
Անշեղ հանձնառությամբ, նվիրումով ու եռանդով քայլելու ենք առաջ՝ հանուն Շիրակի մարզի, նրա համայնքների, յուրաքանչյուր բնակչի և Հայաստանի Հանրապետության»
-
Եվրոպական հանձնաժողովն Instagram-ը և Facebook-ը վտանգավոր է համարում երեխաների հոգեկան առողջության համար
Եվրոպական հանձնաժողովը նախնական եզրակացության է եկել, որ Meta-ի Instagram և Facebook հարթակները խախտում են ԵՄ թվային ծառայությունների մասին օրենքը (DSA)՝ օգտատերերի, մասնավորապես՝ երեխաների և դեռահասների մտավոր և ֆիզիկական առողջության համար ռիսկերի պատճառով․ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի խոսնակ Թոմա Ռենիերը։Նա նշել է, որ հետաքննությունը բացահայտել է, որ ընկերությունը չի կարողացել պատշաճ կերպով գնահատել տեսանյութերի ավտոմատ միացումների, push-ծանուցումների և խիստ անհատականացված առաջարկությունների ալգորիթմների հետ կապված ռիսկերը և չի կարողացել իրականացնել արդյունավետ մեղմացնող միջոցառումներ։
Ըստ գնահատման՝ Meta-ն խախտում է DSA-ն՝ կախվածություն առաջացնող դիզայնի պատճառով։
Եվրոպական միությունում մոտ 270 միլիոն մարդ օգտվում է Meta-ի ծառայություններից, և երեխաների գրեթե կեսն արդեն իսկ ունի Instagram հաշիվ 12 տարեկանում, չնայած սա ընկերության կանոններով սահմանված նվազագույն տարիքից ցածր է։
Հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ նման օգտագործման հետևանքները արտացոլվում են անչափահասների շրջանում անհանգստության, դեպրեսիայի և քնի խանգարումների աճով։ Հանձնաժողովի հրապարակած նախնական եզրակացությունների համաձայն՝ Meta-ն հաշվի չի առել իր ալգորիթմների և հարթակի գործառույթների ազդեցությունն օգտագործողի հարկադրական վարքագծի զարգացման վրա։ Մասնավորապես, պարզվել է, որ ընկերությունն անտեսել է առկա տվյալներն այն մասին, թե որքան ժամանակ են անչափահասները գիշերն անցկացնում Instagram-ում և Facebook-ում, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարող են Reels և Stories ձևաչափերը նպաստել ծառայությունների չափազանց օգտագործմանը։
Եվրոպական հանձնաժողովը նաև անբավարար է համարում հարթակի օգտագործման ժամանակը սահմանափակելու առկա միջոցները։ Անվտանգության կենտրոնի առանձին բաժնում տեղադրված հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկատվական նյութերը նույնպես անբավարար են համարվել։ Հանձնաժողովը կարծում է, որ Meta-ն պետք է փոխի երկու հարթակների ճարտարապետությունը։
Meta-ն կարող է տուգանվել իր համաշխարհային տարեկան եկամտի մինչև 6%-ի չափով։
-
Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են, իսկ Հայաստանում՝ նոր ճաշարանի բացման մասին զեկույց․ քննադատական արձագանք
««Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են՝ ընդգծված հարձակողական ուղղվածությամբ։ Հայաստանում Գլխավոր շտաբի պետը զեկուցում է N զորամասում նոր ճաշարան բացելու վերաբերյալ․․։Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել: Աստծո սիրուն, Արծիվ գործընկերոջ օրինակը չբերեք։ Մասնակցել է ընդամենը 250 հայ խաղաղապահ, 58 ամերիկացի զինվոր և Կանզասի ազգային գվարդիայի ծառայող, 24 ֆրանսիացի ու 11 հույն»»։
-
Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են
Գործարար և քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են։ Այս տեղեկությունը հայտնի է դարձել պաշտոնական ընթացակարգերի ավարտից հետո։
Զույգը նախկինում հրապարակային էր հանդես գալիս տարբեր միջոցառումների ժամանակ, սակայն վերջին շրջանում նրանց անձնական կյանքի վերաբերյալ տարբեր տեղեկություններ էին շրջանառվում։ Այժմ ամուսնալուծության փաստը պաշտոնապես հաստատվել է։
Այս պահին կողմերից որևէ մեկը չի հրապարակել ամուսնալուծության պատճառների վերաբերյալ մեկնաբանություն։
Լուսանկարը՝ արխիվային։ -
Մերձավանի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանն ու հայրը, ըստ տեղեկությունների, անհետացել են արտերկրում
Մհեր Ախտոյանն և հայրը արտերկրում անհետացել են.
Մերձավանի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանը և հայրը արտերկրում անհետացել են։ Հիշեցնենք, որ Մհեր Ախտոյանը Հայաստանը լքել էր Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 10 օր առաջ, այժմ մեղադրյալի աթոռին են նրա ազգական Նարեկ Օհանյանը և սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը։Մեր տեղեկություններով՝ Մհեր Ախտոյանի մայրը նույնպես ամուսնու և որդու հետ մեկնել էր արտերկիր, ըստ բարեկամների` նա ՀՀ է վերադառնում առանց ամուսնու և որդու։ ՀՀ իրավապահները չգիտեն, թե ինչ է կատարվել դրսում: Քննչական կոմիտեից ասացին, որ Ախտոյանների «անհետանալու» հետ կապված վարույթ չկա: