Category: Ambion.news
-
Կենսաչափական նոր քարտերի արժեքը 5850 դրամ կլինի
Կենսաչափական նոր քարտերի արժեքը 5850 դրամ կլինի Ըստ ԶԼՄ-ների՝ Նելլի Դավթյանն ասել է նաև, -
Վերոնիկա Զոնաբենդը նախաձեռնել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցը Բաքու՝ հայ գերիներին տեսակցելու նպատակով
Վերոնիկա Զոնաբենդը նախաձեռնել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցը Բաքու՝ հայ գերիներին տեսակցելու նպատակով
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշված է. «Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին այցելելու նպատակով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում հրապարակային նամակներ եմ հղել միջազգային և պետական այն կառույցներին, որոնց մասնակցությունից կարող է կախված լինել այցի կազմակերպումն ու պատվիրակության անդամների անվտանգությունը։
Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է. հանդիպել Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմենի հետ, տեսակցել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին, նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի այլ անձնական իրեր։ Հենց այդ պատճառով կարևոր եմ համարում հանդես գալ բաց և հրապարակային՝ պաշտոնական ու դիվանագիտական ուղիների միջոցով»։ -
Կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ, ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր. ՄԻՊ-ը՝ Գագիկ Ծառուկյանի մասին
Կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ, ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր. ՄԻՊ-ը՝ Գագիկ Ծառուկյանի մասին
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալմանը։ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է տեղեկություն առ այն, որ 2026 թվականի հուլիսի 6-ին ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ավելի ուշ, հրապարակվել է տեղեկություն առ այն, որ վերջինիս նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը:
Նույն օրը Պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացվել են նաև ահազանգեր առ այն, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և իրեն պատականող այլ տարածքներում իրականացվում են խուզարկություններ, սակայն վարութային գործողության վայր ներկայացած փաստաբաններին չի թույլատրվում մուտք գործել և մասնակցել համապատասխան գործողությանը: ՄԻՊ հաստատության արագ արձագանքման արդյունքում մի շարք բարձրացված հարցեր ստացել են լուծում: Մյուս ահազանգերի վերաբերյալ հարցի ուսումնասիրությունը -
ԿԳՄՍ նախարարությունն ու Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է սոցիալական գործընկերության փոխըմբռնման հուշագիր։📄 Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը։ Արարողությանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, վարչության անդամներ և ԵՆԿ ՀԿ ներկայացուցիչներ։
🎯 Հուշագրի նպատակը սոցիալական գործընկերության խթանումն է՝ երիտասարդության ոլորտում համատեղ նախաձեռնությունների, ծրագրերի և միջոցառումների իրականացմամբ՝ նպաստելով երիտասարդների ներուժի բացահայտմանը, կարողությունների զարգացմանը, որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրավմանը։
🤝 Շնորհակալություն հայտնելով գործընկերներին շարունակական համագործակցության և համատեղ աշխատանքի համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ սոցիալական գործընկերության հուշագիրն առաջմղման մոտիվացիա է թե՛ նախարարության, թե՛ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համար։
💬 «Ուրախ եմ, որ սոցիալական գործընկերությունը հաստատվում է նաև ստորագրված հուշագրով. միասին կշարունակենք համատեղ աշխատանքը՝ ի նպաստ մեր երկրի ու երիտասարդների զորեղացման»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով կազմակերպության ակտիվ գործունեությունը երիտասարդական միջավայրերի ձևավորմանն ուղղությամբ։
💬 ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն իր հերթին ընդգծեց, որ ստորագրված հուշագիրը պարզապես փաստաթուղթ չէ, այլ ընդհանուր տեսլականի և պատասխանատվության հաստատում։ Նա վստահություն հայտնեց, որ համագործակցությունը կվերածվի Հայաստանի երիտասարդների համար չափելի արդյունքների, նոր հնարավորությունների և երկարաժամկետ արժեք ստեղծող նախաձեռնությունների, և շնորհակալություն հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ու նախարարության գործընկերներին՝ վստահության և համատեղ աշխատանքի համար։
#yicarmenia #yicngo #ԿԳՄՍՆ #ԵրիտասարդներիԶորեղացում #ՍոցիալականԳործընկերություն
-
Մի կանգառն ինչ է՝ 3 ամիս է չեք կարողանում վերանորոգել – ԱՄԲԻՈՆ NEWS
Դեռ ապրիլի 17-ին մեր գրությանն ի պատասխան, համայնքապետարանից հայտնել էին, որ կվերանորոգեն Անանիա Շիրակացի համալսարանից դեպի երկաթգծի կայարան ընկած հատվածի կանգառը, ամիսներ են անցել, սակայն ոչինչ արված չէ:Մեկ տարի առաջ միասնական ընդդիմությունը հաղթեց Գյումրիում, հաղթեց, որ քաղաքը մատնի անտարբերության: Այդ «հաղթանակի» պտուղները ամեն օր ձեր աչքի առաջ են, սիրելի գյումրեցիներ:
-
ՆԳ նախարարին կից հասարակական խորհուրդը քննարկել է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի առաջընթացը
Վիզաների ազատականացման գործընթացը՝ որակական բարեփոխումների կարևոր մաս․ տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստըՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 7-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։
Քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում արձանագրված առաջընթացն ու Գործողությունների ծրագրով նախատեսված հենանիշերի կատարման ընթացքը։
Մանրամասները՝ https://mia.gov.am/2026/07/08/mia-103/
-
ԿԸՀ-ն քննարկում է պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանին քրեական հետապնդման ենթարկելու և ազատությունից զրկելու միջնորդությունները
ԿԸՀ-ն քննարկում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու միջնորդություններըՀայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ներկայացուցիչը հայտարարել է, որ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով դատախազի կողմից ներկայացվել է երկու միջնորդություն։ Դրանք վերաբերում են 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարենի Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալուն։ Քանի որ թեկնածուներն օրենքով օժտված են անձեռնմխելիությամբ, իրավական գործընթացը պահանջում է ԿԸՀ պաշտոնական թույլտվությունը։
-
Լոռու մարզում բեռնատար է կողաշրջվել․ վարորդը չի տուժել – ԱՄԲԻՈՆ NEWS
Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի մուտքի մոտ բեռնատար մեքենա է կողաշրջվել: Բարեբախտաբար, վարորդն անվնաս դուրս է եկել մեքենայից:© Սարո Բաղդասարյան
-
Այսօր իմ ծննդյան օրն է․ երախտագիտությամբ, սիրով և նոր հույսերով.Անդրե – ԱՄԲԻՈՆ NEWS
Այսօր իմ ծննդյան օրն է… 🎂Եվ այս տարի ամենաշատը շնորհակալ եմ։
Շնորհակալ եմ Աստծուն՝ ապրելու, պայքարելու, սիրելու և երբեք չհանձնվելու ուժի համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս, իմ հանդիսատեսին ու բոլոր նրանց, ովքեր եղել են կողքիս ոչ միայն ուրախ, այլև դժվար օրերին։
Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը, ամեն մի ժպիտը և ամեն մի անկեղծ մարդուն։
Այս նոր տարում միայն մեկ ցանկություն ունեմ՝ թող սերը, խաղաղությունն ու բարությունը երբեք չպակասեն մեր կյանքից, իսկ ամենաթանկ մարդկանց միշտ գրկելու հնարավորություն ունենանք։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ ձեր ջերմ խոսքերի, սիրո և բարեմաղթանքների համար։ Դրանք ինձ համար իսկապես մեծ արժեք ունեն։❤️🙏
-
ՀՊՄՀ-ն ներկայացրել է 2026–2030 թվականների զարգացման ռազմավարությունը․ առաջնահերթությունը՝ ուսանողների թվի աճն ու կրթական հետազոտությունների զարգացումը
Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար, խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, խորհրդի այլ անդամներ:Օրակարգի առաջին հարցով ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը հանդես է եկել hամալսարանի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի և դրա իրականացման գործողությունների պլանի վերաբերյալ զեկույցով:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ համալսարանի զարգացման ռազմավարությունը պետք է ունենա հստակ թիրախներ և արդյունքային ցուցանիշներ՝ շեշտելով, որ ռազմավարական ծրագրի կարևորագույն նպատակներից մեկը պետք է լինի ուսանողների թվի աճը։ Նա նաև կարևորել է մասնագիտությունների համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին, կառավարման արդյունավետության շարունակական բարելավումը և համալսարանում հետազոտական գործունեության զարգացումը։ Ըստ նախարարի՝ անհրաժեշտ է նախատեսել կրթական հետազոտությունների կենտրոնի ձևավորում, որը կդառնա ինչպես համալսարանի, այնպես էլ կրթական համակարգի կարևոր ռեսուրսներից մեկը։
Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/46