ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է սոցիալական գործընկերության փոխըմբռնման հուշագիր։
📄 Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը։ Արարողությանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, վարչության անդամներ և ԵՆԿ ՀԿ ներկայացուցիչներ։
🎯 Հուշագրի նպատակը սոցիալական գործընկերության խթանումն է՝ երիտասարդության ոլորտում համատեղ նախաձեռնությունների, ծրագրերի և միջոցառումների իրականացմամբ՝ նպաստելով երիտասարդների ներուժի բացահայտմանը, կարողությունների զարգացմանը, որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրավմանը։
🤝 Շնորհակալություն հայտնելով գործընկերներին շարունակական համագործակցության և համատեղ աշխատանքի համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ սոցիալական գործընկերության հուշագիրն առաջմղման մոտիվացիա է թե՛ նախարարության, թե՛ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համար։
💬 «Ուրախ եմ, որ սոցիալական գործընկերությունը հաստատվում է նաև ստորագրված հուշագրով. միասին կշարունակենք համատեղ աշխատանքը՝ ի նպաստ մեր երկրի ու երիտասարդների զորեղացման»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով կազմակերպության ակտիվ գործունեությունը երիտասարդական միջավայրերի ձևավորմանն ուղղությամբ։
💬 ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն իր հերթին ընդգծեց, որ ստորագրված հուշագիրը պարզապես փաստաթուղթ չէ, այլ ընդհանուր տեսլականի և պատասխանատվության հաստատում։ Նա վստահություն հայտնեց, որ համագործակցությունը կվերածվի Հայաստանի երիտասարդների համար չափելի արդյունքների, նոր հնարավորությունների և երկարաժամկետ արժեք ստեղծող նախաձեռնությունների, և շնորհակալություն հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ու նախարարության գործընկերներին՝ վստահության և համատեղ աշխատանքի համար։
#yicarmenia #yicngo #ԿԳՄՍՆ #ԵրիտասարդներիԶորեղացում #ՍոցիալականԳործընկերություն
Leave a Reply