«Խաղաղության կամրջի» հերթական կլոր սեղանը կանցկացվի Հայաստանում

Written by

in

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունից հայտնում են, որ քննարկման ընթացքում անդրադարձ կարվի 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ամրապնդման եւ ինստիտուցիոնալացման նախաձեռնություններին: 
Հանդիպմանը կքննարկվեն նաեւ երկու հանրությունների միջեւ փոխվստահության ձեւավորմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումներին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առեւտրի եւ հաղորդակցական ուղիների ձեւավորման հնարավորություններին, մարդասիրական հարցերին, երիտասարդության հետ աշխատանքին եւ կրթությանը, ինչպես նաեւ երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջեւ ուղիղ եւ երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին վերաբերող հարցեր։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *