Նախիջևանում աշխատանքները մեկնարկել են, Հայաստանում դրանք կսկսվեն կամ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին․ Ալիև | Տարածաշրջան

Written by

in

Զանգեզուրի միջանցքի նախագիծը մեր տարածքում ակտիվորեն իրականացվում է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուզբեկստանի միջպետական խորհրդի երրորդ նիստում։

Նրա խոսքով՝ նախագծի ավարտը նախատեսվում է հաջորդ տարի, իսկ Նախիջևանում աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Ալիևը նաև հայտարարել է, թե աշխատանքներ են իրականացվում Հայաստանի տարածքում։ «Մեզ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի տարածքում շինարարական աշխատանքները կսկսվեն կամ այս տարվա վերջին  կամ հաջորդ տարվա սկզբին։ Սակայն այնտեղ երկաթուղու երկարությունը կազմում է ընդամենը 42 կիլոմետր, մինչդեռ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում՝ 194 կիլոմետր։ Այդ պատճառով մենք արդեն սկսել ենք աշխատանքները և ամեն դեպքում դրանք ավարտին կհասցնենք»,-ասել է Ալիևը։  

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *