Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ծայրահեղ ծանր վիճակում երեկ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված տղամարդը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երևանի բնակիչ 29-ամյա Էրիկ Կ.-ն է։Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացել, որ Բաղրամյան պողոտայից դեպի Ռ․ Լեմկինի՝ ժողովրդին հայտնի Նոտարի փողոց տանող ճանապարհից մի քաղաքացու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել էր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Ժամանել էր ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել էր, որ ստացված տեղեկությունը հավաստի էր, իսկ նշված վայրում հայտնաբերվել էր ռուսական համարանիշներով «Skoda» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա էին արնանման հետքեր, իսկ «Skoda»-ից մոտ 30 մետր հեռավորության վրա համայնքային ոստիկանները հայտնաբերել էին «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։
դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Leave a Reply