Երևանում բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի | Հասարակություն

Written by

in

Այսօր՝ օգոստոսի 23-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գուսան Շերամ 109 շենքի բակում դի կա։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, տեղուն պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված շենքի բակում հայտնաբերվել է 50-55 տարեկան տղամարդու մարմին։

Ըստ նախնական տեղեկությունների նա 7-րդ հարկից կամ անզգուշաբար ընկել է, կամ իրեն ցած է նետել։ Մահացածը ՌԴ քաղաքացի Արթուր Բեսոլով Ֆերդինանտովիչն է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts