Ադրբեջանի դեսպանը Մոսկվայից պահանջել է արձագանքել ռուսական ԶԼՄ-ների բացասական հռետորաբանությանը | Տարածաշրջան

Written by

in

Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը հայտարարել է, որ առնվազն 96 ռուսական ԶԼՄ-ներ, Telegram և YouTube ալիքներ, որոնք ունեն բազմամիլիոնանոց լսարան, պարբերաբար տարածում են Ադրբեջանի՝ որպես Ռուսաստանի համար «ոչ բարեկամական» պետության մասին թեզեր։

«Դիվանագիտական ուղիներով մենք ռուսական կողմի ուշադրությունը հրավիրել ենք մեր երկրի, ժողովրդի և ղեկավարության հասցեին հնչող վիրավորական ու սադրիչ հայտարարությունների կոնկրետ փաստերի վրա, որոնք վնասում են մեր ռազմավարական գործընկերությանն ու դաշնակցային հարաբերություններին։ Մենք այս իրավիճակը համարում ենք բացարձակապես աննորմալ և անընդունելի և ակնկալում ենք Մոսկվայի սկզբունքային արձագանքն ու կոնկրետ քայլերը՝ այն շտկելու ուղղությամբ»,-ասըլ է Մուստաֆաևը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts