Կրեմլը չի բացառել Պուտին-Թրամփ հանդիպումը Չինաստանում |

Written by

in

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը կարող են բանակցություններ վարել Չինաստանում կայանալիք ԱԽՏՀ գագաթնաժողովում, եթե երկուսն էլ մասնակցեն դրան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

​Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը կկայանա նոյեմբերի 18-19-ը չինական Շենժենում։ Ուշակովի խոսքով՝ թեև ֆորումին դեռ ժամանակ կա, սակայն եթե առաջնորդները հայտնվեն նույն միջոցառմանը, նրանց հանդիպումն անխուսափելի կլինի։

​Միաժամանակ նա ընդգծել է, որ հնարավոր հանդիպման վերաբերյալ դեռևս կոնկրետ ազդանշաններ չկան, և հիշեցրել, որ մինչ այդ Ռուսաստանում ևս բազմաթիվ խոշոր միջազգային միջոցառումներ են սպասվում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts