Category: ArmPulse

  • ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին և կառավարությանը՝ երկրի անկախության օրվա առթիվ | Քաղաքականություն

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին և կառավարությանը՝ երկրի անկախության օրվա առթիվ։

    Այս մասին X-ի միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ 

    «Մեր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն ենք հղում Ուկրաինայի կառավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Ուկրաինայի հետ իր աճող կապերը և կշարունակի աշխատել քաղաքական երկխոսությունը խթանելու, ոլորտային համագործակցությունը ընդլայնելու և մարդկանց միջև շփումները ամրապնդելու ուղղությամբ»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։  

     

  • ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական երկխոսության՝ ֆիտոսանիտարական հսկողության հարցով. Ալեքսեյ Օվերչուկ | Քաղաքականություն

    Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական երկխոսություն վարել ֆիտոսանիտարական հսկողության պահանջների կատարման շուրջ: Այս մասին «Юнашев Live» Telegram-ալիքի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

    ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ խնդիրը հայկական կողմից առկա որոշակի թերացումների և ֆիտոսանիտարական նորմերի պահպանման մեջ է:

    «Խնդիրն այն չէ՝ [Հայաստանում] կսթափվեն, թե ոչ, այլ որ ֆիտոսանիտարական հսկողության պահանջները պետք է կատարվեն: Բնականաբար, մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության, սակայն, ցավոք, տեսնում ենք, որ հայկական կողմից կան որոշակի խնդիրներ, և ըստ այդմ՝ նման երկխոսություն ընթանում է»,— նշել է Օվերչուկը:

     

    ՌԴ փոխվարչապետը հիշեցրել է, որ ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտը ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմանը բարձրացրել է Հայաստանից ներկրվող մրգի և բանջարեղենի խնդիրը՝ հստակեցնելով, որ հարցը ոչ թե դրանց որակի, այլ վնասատուների և հիվանդությունների առկայության մեջ է։

    Ավելի վերաբերյալ հայտնի էր դարձել, որ Երևանը մտադիր է շարունակել երկխոսությունը Մոսկվայի հետ և զարգացնել բազմոլորտ համագործակցությունը՝ արտաքին քաղաքականության հավասարակշռման և տարածաշրջանային խաղաղության ապահովման համատեքստում:

  • Երևանն ազատ է  իր  որոշումներում՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ․Դմիտրի Պեսկով | Քաղաքականություն

    Երևանը ազատ  իր  որոշումներում՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ։ Եթե Հայաստանին անդամակցություն պետք չէ, Երևանը կարող է դուրս գալ կառույցից,հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
    Հիշեցնենք, որ վարչապետ  Փաշինյանը հայտարարել էր, որ ուրախ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։

    «Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում երջանիկ լինել, եթե այն հեռացվի։ Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցության այդքան կարևոր կազմակերպությանը՝ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար՝ ելնելով իր ազգային շահերից, ապա նա ազատ է համապատասխան որոշում կայացնել և դուրս գալ կազմակերպությունից», – լրագրողներին ասել է նա։

  • Փաշինյանն ասաց, թե ինչ է ուզում կաթողիկոսից․ Նարեկ Կրապետյան | Քաղաքականություն

     «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Գարեգին Երկրորդի հետ կապված Նիկոլ Փաշինյանն ուղիղ ասել է, որ խնդիրը Արցախի անունը շոշափելն է եղել։Կարապետյանն ասել է նաև, որ  իր ելույթում մի քանի տեղ Փաշինյանը վերջապես բացեց խաղաքարտերը, և այն, ինչ իրենք ամիսներով ասում էին, Փաշինյանն ասաց այսօր, քիչ առաջ:

      «Արցախը հիշատակելն է եղել, ոչ թե իրենց ասած բաները: Գործիք է այդ ամենը, որպեսզի նա կարողանա ազդեցություն ունենալ քաղաքական մեր հոգևոր կենտրոնի վրա»,- ասել է Նարեկ  Կարապետյանը:

     

  • Ժամերի ընթացքում բացահայտվել է համարանիշների գողությունը | Հայաստան

    Օգոստոսի 20-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնեց, որ գիշերը հանել-տարել են Արարատյան փողոցում կայանված իր հինգ ավտոմեքենաների զույգ համարանիշները։

    Համայնքային ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ գողությունը կատարել են օտարերկրացի երեք տղամարդիկ, որոնք Հայաստանում չունեն մշտական բնակության վայր։
    Հետագա միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 14-ի սահմաններում, երեքն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Շենգավիթի բաժին։

    Գողոնը հայտնաբերվել է։
    Նախաձեռնվել է քրեական վարյութ։ Հանգամանքները պարզվում են։

  • Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է ուղարկվել պրոպանով լի յոթ երկաթուղային վագոն | Տարածաշրջան

    Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պրոպանով լի յոթ երկաթուղային վագոն։

    Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի միջոցով տեղափոխվել է ավելի քան 50,000 տոննա հացահատիկ, մոտ 9,000 տոննա պարարտանյութ, 1,172 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։

    Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15,000 տոննա դիզելային վառելիք և մոտ 5,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։

  • Հայաստանը նախ պետք է ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի․Փաշինյան | Քաղաքականություն

    Հայաստանը նախ պետք է ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի։ Առաջիկայում, թերևս, կսկսենք այս գործընթացը՝ առավել ևս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով ՀՀ նոր  Կառավարության ծրագիրը ։

    ▫️Մենք հանրաքվե կանցկացնենք պաշտոնապես ԵՄ դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո։ Սա ծավալուն աշխատանք  պահանջող գործընթաց է և մենք առաջիկայում  կսկսենք այն»,- ասել է Փաշինյանը։։

    Վարչապետը նաև շեշտել է, որ Հայաստանն անում է Եվրապական շուկային հասանելիություն ունենալու առաջին քայլերը և սրա էֆեկտները տեսնելու և հասկանալու համար մեր ժողովրդին անհրաժեշտ է ժամանակ։

  • ՀՀ և ԱՄՆ մասնագետների կողմից ներկաըացվել է փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծը | Քաղաքականություն

    ԱՄՆ պետքարտուղարության Մասնագիտական հետազոտողների ծրագրի (PFP) շրջանակում ՀՀ վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության գլխավոր մասնագետ Արամ Ասատրյանը և ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ Ջեք Լյուիսն այցելել են ԱՄՆ դեսպանություն՝ ներկայացնելու փոխադարձության սկզբունքով իրականացվող իրենց համատեղ նախագիծը՝  միտված Հայաստանում փաստահենք քաղաքականության մշակման ամրապնդմանը վաղ փուլում անցկացվող  հանրային խորհրդակցությունների միջոցով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

    Տարածած տեղեկատվության համաձայն, նրանք ներկայացրել են իրենց վարած աշխատարաններն ու քննարկումները, որտեղ ուշադրության կենտրոնում են եղել քաղաքականության մշակման առավել թափանցիկ ու մասնակցային մոտեցումները:

    Այս նախաձեռնությունը ցույց է տալիս PFP ծրագրի հանձնառությունը՝ ստեղծելու տևական մասնագիտական կապեր հայ և ամերիկացի ոլորտային մասնագետների միջև, ինչը նպաստում է պետական կառավարման ու քաղաքացիական մասնակցության բարելավմանը։ 

  • Եվրոպական հանձնաժողովը 6.1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային զենքի, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար | Քաղաքականություն

     Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային 6.1 միլիարդ եվրոյի ֆինանսավորումը։ Ըստ այդ ֆինանսավորման՝Ուկրաինան ձեռք կբերի զենք, այդ թվում՝ հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգեր, հրթիռներ, զինամթերք և ռադարներ։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։

    «Այսօր մենք հաստատել ենք 6.1 միլիարդ եվրո հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի, հրթիռների, զինամթերքի և ռադարների գնման համար, որոնց կարիքը Ուկրաինան ունի անհապաղ», – ասվում է Եվրոպական հանձնաժողովի հայտարարության մեջ։

  • ԱԺ-ում  քննարկվում է Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը | Քաղաքականություն

    ԱԺ-ում  քննարկվում է Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը։

    Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության գործառնական միակ նշանակությունը իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր  տարածքում իր քաղաքացիների համար խաղաղություն, ազատություն, անվտանգություն ապահովելն է, քաղաքացիների երջանկության համար միջավայր ստեղծելը, ժողովրդի ինքնությունը պահպանելը և զարգացնելը։ Հենց այսպիսի պետության և տեսլականի օգտին են քվեարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2026 թվականի հունիսի 7-ին»,- հայտարարել է  վարչապետ Փաշինյանը։