ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին և կառավարությանը՝ երկրի անկախության օրվա առթիվ | Քաղաքականություն

Written by

in

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին և կառավարությանը՝ երկրի անկախության օրվա առթիվ։

Այս մասին X-ի միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ 

«Մեր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն ենք հղում Ուկրաինայի կառավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Ուկրաինայի հետ իր աճող կապերը և կշարունակի աշխատել քաղաքական երկխոսությունը խթանելու, ոլորտային համագործակցությունը ընդլայնելու և մարդկանց միջև շփումները ամրապնդելու ուղղությամբ»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։  

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts