Category: ArmPulse

  • Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը | Քաղաքականություն

    Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը, գրում են մոլդովական ԶԼՄ-ները։

    Նշվում է, որ այցի ընթացքում Սանդուն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին կպարգևատրի Հանրապետության շքանշանով՝ ի նշան երախտագիտության Ուկրաինայի ժողովրդի քաջության և Եվրոպայում խաղաղության ու ազատության պաշտպանության գործում նրանց ներդրման համար։

    «Չորսուկես տարի ուկրաինացիները պաշտպանում են իրենց երկիրը և իրենց քաջության շնորհիվ պաշտպանում են խաղաղությունն ամբողջ մայրցամաքում: Մոլդովան խաղաղության մեջ է ապրում նաև այս քաջության շնորհիվ»,-ասել է Սանդուն։

  • ՊՆ- ն հաստատել է զինծառայողի մահվան լուրը | Հասարակություն

    ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ արձագանքել են  մամուլում շրջանառվող  այն լուրերին, թե զորամասերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի, և նախնական տեղեկություններով նա ինքնասպանություն է գործել։

    Այս առիթով «Արմենպրեսս»ի– փոխանցմամբ՝ՊՆ -ից հայտնել են, որ նախնական տվյալներով՝ այսօր 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով։

    Ավելի վաղ «Հրապարակ»-ն էր գրել, որ Սիսիանի զորամասերից մեկում հաքյտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հավելելով, որ նախնական տեղեկություններով  զինծառայողը ինքնասպանություն է գործել։

     

  • Ձեր ընտանիքն ինչի՞ հաշվին է միլիոնատեր. Քոչարյան-Փաշինյան բանավեճ՝ ԱԺ-ում | Քաղաքականություն

    Մեզ ասում են՝ Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած այդ պիղծ դավաճանն ինչո՞ւ է մինչև հիմա այստեղ, դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

    Ի պատասխան՝ Փաշինյանն արձագանքեց․ «Դուք ինչո՞ւ եք միլիոնատեր, ձեր ընտանիքն ինչի՞ հաշվին է միլիոնատեր։ Գնում ես քաղաքի հյուսիս, ձերն է, գնում ես արևմուտք՝ ձերն է։ Ամեն ինչ դնենք մի կողմ՝ դրա բացատրությունը կարո՞ղ եք տալ»։

    Փաշինյանը պնդում է՝ դատելու է Քոչարյաններին։  

  • Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում | Տարածաշրջան

    Օգոստոսի 24-ին` տեղական ժամանակով ժամը 18:04-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։04-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.35⁰ և արևելյան երկայնության 44.05⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 13 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

    Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի՝ Բավրա,Սարագյուղ և Սիզավետ գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի՝ Պաղաղբյուր, Ձյունաշող և Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

  • Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր | Բիզնես

    ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ու հետագա փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են երկկողմ փոխայցերի իրականացումը՝ ընդգծելով, որ դրանք կնպաստեն խորհրդարանական երկխոսության ակտիվացմանն ու առկա կապերի ամրապնդմանը:

    Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:

    Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ու դրա հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ջանքերին։

  • Կառավարության ներկայացրած ծրագիրը պիղծ է․ Գրիգորյանը՝ Փաշինյանին | Քաղաքականություն

    «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ կառավարության ներկայացրած ծրագիրը, իր գնահատմամբ, հայկական պետության բովանդակության առումով պիղծ է։ Պատգամավորը պնդել է, որ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» չի ստացել սահմանադրական մեծամասնություն, հետևաբար, ըստ նրա, չի կարող հայտարարել, որ քաղաքացիներն իշխանությանը նոր Սահմանադրություն ընդունելու լիազորություն են տվել։

    «Ժողովուրդը ձեզ չի տվել այդ մեծամասնությունը, հետևաբար դուք Սահմանադրության փոփոխության լիազորություն չեք ստացել»,- ասել է Գրիգորյանը։

    Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ նոր Սահմանադրության ընդունումն ընդգրկված է եղել «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում, իսկ վերջնական որոշումը պետք է կայացվի հանրաքվեով։ Փաշինյանի գնահատմամբ՝ «քոչարյանասերժական կլանը» պետք է ունեզրկվի։ 

  • Թաթուլ Հակոբյան. Տիգրանաշենի իրավական հիմքերն ու ընտրական հակասությունը | Քաղաքականություն

    Լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը Դովեղից անդրադարձել է Տիգրանաշենի (Քյարքի) շուրջ ստեղծված իրավական և քաղաքական հակասություններին՝ արձանագրելով ՀՀ իշխանությունների հայտարարությունների անհամապատասխանությունը:

     

    • Իրավական հիմքերի բացակայություն. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները նախկինում բազմիցս ընդգծել են, որ անկլավների ձևավորման իրավական հիմքեր չկան, առնվազն՝ հայկական կողմի տիրույթում:
    • Վարչապետի հայտարարությունը. Չնայած դրան, ՀՀ վարչապետը օրերս հայտարարել է, որ Տիգրանաշենը Հայաստան չէ:
    • Անպատասխան հարցադրումներ. Վերլուծաբանը բարձրացնում է երկու առանցքային հարց՝ արդյո՞ք Ադրբեջանը ներկայացրել է Տիգրանաշենի պատկանելիությունը ժխտող իրավական փաստաթուղթ, և եթե այո, ապա հատկապես ե՞րբ է դա տեղի ունեցել:

    Հակոբյանը շեշտում է ժամկետների կարևորությունը. Տիգրանաշենն ընդգրկված է եղել Հայաստանի բոլոր, այդ թվում՝ վերջին ընտրություններում: Բնակիչները մասնակցել են քվեարկությանը և ձայն տվել գործող իշխանություններին: Եթե բնակավայրը Հայաստանի տարածք չէր, ապա դրա բնակիչները չպետք է մասնակցեին ՀՀ համապետական ընտրական գործընթացներին:

  • Զելենսկին Ադրբեջանի նախագահի օգնականին պարգևատրել է «Արժանիքների շքանշանով» | Քաղաքականություն

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևին պարգևատրել է 3-րդ աստիճանի «Արժանիքի շքանշանով»։ Հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։

    Փաստաթղթում նշվում է, որ Հաջիևը և այլ երկրների ներկայացուցիչներ պարգևատրվել են միջպետական ​​համագործակցության ամրապնդման և Ուկրաինայի ​​ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության գործում իրենց նշանակալի անձնական ներդրման համար։

    Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը X սոցիալական ցանցում շնորհավորել է Ադրբեջանի նախագահի օգնականին։

    «Պարգևատրվածների թվում է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, ով պարգևատրվել է 3-րդ աստիճանի «Արժանիքի շքանշանով»։ Շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում համագործակցության համար», – գրել է Գուսևը։

  • Հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին միջամտելու փորձերը ընդդիմությանը ստիպեցին անցնել ակտիվ գործողությունների․ Նարեկ Կարապետյան | Բիզնես

    Մեր բողոքը դառնում է անզիջում, երբ քաղաքական ամբիոնն օգտագործվում է հոգևոր արժեքների վրա հարձակումների և եկեղեցու գործերին միջամտության համար, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

    «Իշխանություններն իրենք դարձան այն կատալիզատորը, որը մեզ ներքաշեց այս քաղաքական գործընթացների մեջ։ Եկեղեցու վրա հարձակումը ուղիղ հրահանգ է, որը նրանք կատարում են։ Որպեսզի հասկանանք, թե ներկայիս իշխանություններն ում հանձնարարություններն են կատարում, բավական է մտնել X և տեսնել ադրբեջանական առաջին դեմքերի հրապարակումները. պարզ կդառնա, թե մեկ շաբաթ անց ինչի մասին են խոսելու Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները։ Մենք կտրականապես չենք ընդունում այն օրակարգերը, որոնք մեր երկիր են ներմուծվում մի պետության պատվերով, որը իր սերունդներին դաստիարակում է հայերի նկատմամբ թշնամանքի ոգով»,-ասել է Կարապետյանը։  

  • Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել | Հայաստան

    ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել:

    «Ցանկացած քաղաքական գործ ինչ-որ մի բան ունի իր մեջ, անգամ Արմեն Աշտյանի մյուս գործը, որ էլի ծիծաղելի է, բայց այս գործում ոչինչ չկա, ամեն ինչ այնքան օրինական է եղել»,- նիստից հետո լրագրողներին ասել է Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

    Դատավորն ասել է, որ գործը կհանձնվի վերաբաշխման։ Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը կրկին կալանավորվել էր 2026 թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ հունիսի 5-ին՝ Բրյուսովի համալսարանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։