Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևին պարգևատրել է 3-րդ աստիճանի «Արժանիքի շքանշանով»։ Հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
Փաստաթղթում նշվում է, որ Հաջիևը և այլ երկրների ներկայացուցիչներ պարգևատրվել են միջպետական համագործակցության ամրապնդման և Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության գործում իրենց նշանակալի անձնական ներդրման համար։
Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը X սոցիալական ցանցում շնորհավորել է Ադրբեջանի նախագահի օգնականին։
«Պարգևատրվածների թվում է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, ով պարգևատրվել է 3-րդ աստիճանի «Արժանիքի շքանշանով»։ Շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում համագործակցության համար», – գրել է Գուսևը։
Leave a Reply