Category: ArmPulse

  • Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե | Հայաստան

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե։

     

    ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է Կոմիտեի ընթացիկ գործունեությունը, վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, ռազմավարական պլանավորման հիմնական ուղղություններն ու առաջիկա զարգացումները։

     

    Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Կառավարության ծրագրով նախատեսված հարկային քաղաքականության առաջնահերթություններին և դրանց իրագործման հիմնական մոտեցումներին։

     

    Քննարկվել են հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման, պետական եկամուտների ապահովման, հարկային կարգապահության ամրապնդման, ինչպես նաև պետության և տնտեսվարող սուբյեկտների միջև փոխգործակցության զարգացման հարցերը։

     

    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հարկային համակարգի արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ միայն հավաքագրված եկամուտների, այլև տնտեսության զարգացման համար ստեղծվող միջավայրի տեսանկյունից։ Այս համատեքստում կարևորվել է Պետական եկամուտների կոմիտեի և բիզնեսի միջև գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացումը։

     

    Նշվել է, որ ՊԵԿ-ի գործունեության հիմքում պետք է լինի ոչ թե տնտեսվարողներին պատժելու կամ խախտումներ արձանագրելու և տուգանքներ կիրառելու մոտեցումը, այլ օրինական գործունեություն իրականացնող տնտեսվարողներին աջակցելը՝ պետության հետ հարաբերություններում նրանց առավել պաշտպանված և անխոցելի դարձնելու, հարկային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու և բիզնեսի անխոչընդոտ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ձևավորելու նպատակով։

     

    Ընդգծվել է նաև կանխատեսելի և արդար հարկային միջավայրի կարևորությունը, որը միաժամանակ ապահովում է պետական եկամուտների կայուն աճը և խթանում տնտեսական ակտիվությունը։

     

    Հանրապետության նախագահը կարևորել է Պետական եկամուտների կոմիտեի շարունակական բարեփոխումները՝ դրանք դիտարկելով պետական կառավարման արդյունավետության բարձրացման և երկրի տնտեսական զարգացման ընդհանուր գործընթացի համատեքստում։

  • Հուլիսին Հայաստանում գրանցվել է 6.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ | Էկոնոմիկա

    2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 6.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4.6%: Այս մասին հայտնում են  Կառավարության մամուլի ծառայությունից: 

    ՀՀ կառավարության հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, շինարարության ծավալն աճել է 26.5 տոկոսով, ծառայությունների ոլորտում աճը կազմել է 17 տոկոս, իսկ արդյունաբերության ոլորտում՝ 3.1 տոկոս։

    Առևտրի շրջանառությունը նույն ժամանակահատվածում նվազել է 0.1 տոկոսով։

    2026 թվականի հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 6.7 տոկոսով։

    Արտահանումը նվազել է 15.7 տոկոսով, իսկ ներմուծումն աճել է 21.5 տոկոսով։ Միաժամանակ, դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5 տոկոս։

     

  • «1 միլիոն դոլարից ավելի շորթում և սպառնալիքներ»․ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապված նոր աղմկահարույց սկանդալ է հասունանում | Հայաստան

    Մեր հավաստի տեղեկությունների համաձայն՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և իր հետ փոխկապակցված անձինք խարդախության եղանակով խոշոր գումար են շորթել և ճնշում են գործադրել ՀՀ-ում գործող շաքարավազ ներմուծող ընկերություններից մեկի վրա։ Ավելին՝ անվտանգության աշխատակից են ուղարկել ընկերությանը պատկանող պահեստներից մեկը, որտեղ վերջինս, ըստ մեր տեղեկությունների, սպառնալիքներ է հնչեցրել աշխատակցի հասցեին։

    Խոսքը մեկ միլիոն դոլարից ավելի գումարի մասին է։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տուժած ընկերության տնօրենը մոտ օրերս դիմելու է իրավապահ մարմիններին՝ տվյալ խնդրով, որպեսզի հարցը լուծվի իրավական դաշտում։
    Նաև հայտնի է դարձել, որ տուժած ընկերության աշխատակիցները ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել և պատրաստվում են բողոք ներկայացնել Հովիկ Աբրահամյանի դեմ։

    Մեր թղթակիցը կապ է հաստատել տվյալ ընկերության աշխատակիցներից մեկի հետ, ով, անանուն մնալու պայմանով, հաստատել է մեր ունեցած տեղեկությունը և հավելել, որ առաջիկայում կներկայացնի ավելի մանրամասն տեղեկություններ և ապացույցներ՝ Հովիկ Աբրահամյանի կողմից շորթման վերաբերյալ։

  • Խորհրդարանը հավանություն տվեց Կառավարության 2026-2031 թթ․ ծրագրին

    վեարկության արդյունքում ծրագրին կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 24-ը։
  • Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս | Հայաստան

    ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթներով օգոստոսի 25-ին միաժամանակյա խուզարկություններ են կատարվել տնտեսավարողների գործունեության և բնակության ընդհանուր թվով 17 հասցեներում, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթների համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և առարկաներ: Այս մասին հայտնում են ՀՀ Քնչական կոմիտեից։

    Տնտեսավարող սուբյեկտների գործունեության հասցեները ապացուցողական և վարութային գործողություններ իրականացնելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով կապարակնքվել են: 

    Հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչների կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ տնօրեններ Ի.Հ.-ի, Ա.Ա.-ի, Կ.Ա.-ի և նախկին տնօրեն Հ.Մ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են: 

    Վերջիններս ձերբակալվել են: Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվելու դատարան: 

    Հիշյալ տնտեսվարող սուբյեկտներով պետությանը պատճառվել է շուրջ 2 մլրդ 682 մլն 21 հզր 224 ՀՀ դրամի վնաս:

  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ | Քաղաքականություն

    Դատախազը 2026 թվականի օգոստոսի 25-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության գործող տնօրեն Ի.Հ.-ի, նույն ընկերության նախկին տնօրեն Հ.Մ.-ի,  «PLAY CITY» ապրանքային նշանի ներքո գործող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ա.-ի և «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲ ընկերության տնօրեն Կ.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար:

    Մասնավորապես՝

    1.Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ի.Հ.-ն 2018 թվականի մարտի 7-ից հանդիսանալով Երևանի Հյուսիսային պողոտա 3 («Ստեֆանո Ռիչի») և Թումանյան 12 հասցեներում («Կորնելիանի») գործող հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության տնօրենը, 2021 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում, առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում դիտավորությամբ չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 577 միլիոն 83 հազար դրամ հարկերը: Քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ Հ.Մ.-ն, ով 2007 թվականի մայիսի 25-ից մինչև 2018 թվականի մարտ ամիսը զբաղեցրել է հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում դիտավորությամբ չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 328 միլիոն 664 հազար դրամ հարկերը:

    2.Դատախազը Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի փետրվարի 13-ից Երևանի Աճառյան 35 հասցեում «PLAY CITY» ապրանքային նշանի ներքո գործող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ա.Ա.-ի նկատմամբ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում, առանձնապես խոշոր չափերով՝ 141 միլիոն 54 հազար դրամ հարկերը չվճարելու համար:

    3.Դատախազը Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցել 2012 թվականի հոկտեմբերի 17-ից Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեում գործող՝ սպորտային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲ ընկերության (Օրանժ ֆիթնես) տնօրենի պաշտոնը զբաղեցնող Կ.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ 520 միլիոն 215 հազար դրամ հարկեր չվճարելու համար:

     

  • Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին

    Քննարկումների առանցքում են եղել հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերը:
  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով

    Կողմերը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցերի լայն շրջանակ:
  • ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է | Քաղաքականություն

    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է, նրան մեղադրանք է ներկայացվել: Այդ մասին 1lurer.am-ին հայտնել են  Հակակոռուպցիոն կոմիտեից:

    «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող նույն քրեական վարույթի շրջանակում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ նախկին նախագահ Ս.Ս.-ին»,- հայտնել են կոմիտեից:

    Հիշեցնենք՝ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա.Ո.-ն., Ա.Ո.-ի կինն ու երկու դուստրերը: 

     

  •  Ռուսաստանը կրկին պաշտոնական մակարդակով զգուշացնում է Հայաստանին՝ Արևմուտքի հետ մերձեցման ռիսկերի մասին | Քաղաքականություն

    Մոսկվան կխլի Հայաստանից  բոլոր «նվերներն» ու արտոնությունները, եթե Երևանը շարունակի խաղալ Արևմուտքի հետ։ Այս մասին ասել է  Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան՝ մեկնաբանելով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի խոսքերը։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները։

    Խորհրդարանականի խոսքով՝ Երևանի համար անհնար կլինի միաժամանակ նստել երկու աթոռի վրա։

    «Նրանք ուզում են ստանալ բոլոր արտոնությունները Ռուսաստանից և խաղալ Արևմուտքի հետ։ Թող խաղան։ Բայց այդ դեպքում մենք, բնականաբար, կխլենք  այն բոլոր «նվերները», որոնք  տվել ենք երկրին տարիների ընթացքում։ Եվ ամեն ինչ  Փաշինյանի համար շատ դժվար կլինի », – զգուշացրել է քաղաքական գործիչը։

    Չեպան նաև ասել է, որ ոչ ոք  դեմ չի  Երևանի մասնակցությանը ՀԱՊԿ-ին։ Միևնույն ժամանակ հավելել է․ «Թող իրենք դուրս գան. ոչ ոք ոչ մեկին չի զսպում»։

    Ինչպես հաղորդում է ռուսական լրատվամիջոցը, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը երեկ մեկնաբանել է Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու փորձերը։ Քաղաքական գործիչը նշել է, որ այս ընթացքը երբեք չի բերի Երևանին Եվրամիության անդամակցության։ Սակայն դա կարող է լուրջ, եթե ոչ անդառնալիորեն, վնասել Երևանի հարաբերությունները Մոսկվայի և ԵԱՏՄ-ի մյուս երկրների հետ։