Category: ArmPulse

  • elections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները | Հայաստան

    2026 թվականի սեպտեմբերի 27-ին Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, ինչպես նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում թեկնածուներին անհրաժեշտ տեղեկանքների տրամադրումն ապահովելու նպատակով՝ օգոստոսի 22-ին և 23-ին, ժամը 09։00-ից մինչև 17։00-ն, կաշխատեն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետևյալ բաժինները՝

    Վաղարշապատի բաժին
    Թումանյանի բաժին
    Վանաձոր 3 բաժին
    Եղվարդի բաժին

    Նշված բաժիններում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի սահմանված աշխատանքային ժամերին։

    Առաջիկայում կայանալիք ընտրությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար գործում է նաև Զանգերի սպասարկման կենտրոնը՝ 84-22հեռախոսահամարով։

    Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգի համաձայն, հրապարակվել են համապատասխան համայնքներում հաշվառում ունեցող ընտրողների ցուցակները՝ ներբեռնման հնարավորությամբ։

    Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում ենք նախապես ստուգել իրենց տվյալները և ճշտել իրենց ընտրատեղամասը։

    Մուտք գործե՛ք elections.mia.gov.am կայք և ընտրե՛ք «ՏԻՄ ընտրություններ 2026» բաժինը։

    Ձեր ընտրատեղամասը նախապես ճշտելը կօգնի ընտրության օրը գործընթացը կազմակերպել առավել արագ, սահուն և հարմարավետ։

  • Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

    «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։
  • 36 տարի առաջ այս օրը ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը

    Հայաստանի պատմության թանգարանը Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ գրառում է կատարել.
  • Անկախության հռչակագրի 36-րդ տարվա կապակցությամբ ուզում են իմ ողջույնը հղել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին․ Ծառուկյան | Հայաստան

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքը՝ Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ․

    «Անկախության հռչակագրի ընդունման 36-ամյակի առիթով, վստահ եմ, շատերը կխոսեն, մանավանդ հիմա, երբ հարցականի տակ է դրվում ամեն ինչ։ Բազմիցս հայտարարել եմ, որ ես դասական քաղաքական գործիչ չեմ, ու այսօր էլ ինձ թույլ կտամ խոսել ոչ դասական ձևակերպումներով։ Կխոսեմ որպես մարդ, որը նույն այդ 36 տարիների ընթացքում իր հայրենիքում անդադար կառուցել է, ստեղծել տասնյակ հազարավոր աշխատատեղեր, հայկական սպորտը հասցրել միջազգային մակարդակի, աջակցել սփյուռքի հայկական համայնքներին և միշտ հանդես եկել ներքին համերաշխության կոչով։

    Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ։ Ամեն սերունդ իր պատկերացումներով կարժևորի Անկախության հռչակագիրը։ Քաղաքական շահերով պայմանավորված քննարկումները և գնահատականները ոչինչ չեն տա։

    Դա կբերի է´լ ավելի մեծ պառակտման ու է´լ ավելի մեծ անորոշության։ Փոխարենը մենք կարիք ունենք սառը մտքով հասկանալու այսօրվա և վաղվա ռիսկերը, մատնացույց անելու բոլոր վտանգավոր մարտահրավերները, հասկանալու զարգացման հնարավորությունները, գտնելու լավագույն քայլերը՝ մեր երկրի անվտանգության և ժողովրդի բարեկեցության համար։ Պետությունները զարգանում են միայն հստակ նպատակներ ու ռացիոնալ խնդիրներ դնելու դեպքում։ Ակնհայտ է, որ մենք խնդիր ունենք՝ մեր երկիրը դուրս բերելու Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունից։ Ակնհայտ է, որ մենք խնդիր ունենք՝ լուծելու տնտեսությանը սպառնացող լրջագույն ճգնաժամը։ Ակնհայտ է, որ մենք կարիք ունենք խոշոր տնտեսական ծրագրերի։

    Ակնհայտ է, որ մենք պետք է պատրաստ լինենք տարածաշրջանային խաղաղության փուլին. պատրաստ լինենք մեր ծրագրերով, մեր առաջարկներով, և «ոչ» կամ «այո» ասելու մեր վճռականությամբ։ Ակնհայտ է, որ մեր շուրջ անհանգիստ է, և մեր հարևան Իրանը փաստացի գտնվում է պատերազմի մեջ։ Ակնհայտ է, որ ցանկացած պահի, ցանկացած պատրվակով իրադրությունը տարածաշրջանում կարող է լարվել։ Ակնհայտ է, որ պետք է լուծումներ գտնենք՝ ներքին պառատկումը մեղմելու, վերացնելու համար։

    Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանը և հայկական աշխարհն ունեն բավարար պոտենցիալ՝ այդ բարդագույն վիճակից դուրս գալու և երկիրը զարգացման ճանապարհով տանելու համար։ Բայց դրա համար անհրաժեշտ է մեկ պայման՝ ներքին համերաշխություն։

    Օգտվելով այս օրվա ընձեռած առիթից՝ Անկախության հռչակագրի 36-րդ տարվա կապակցությամբ ուզում են իմ ողջույնը հղել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին՝ իմ ընկեր Ռուբենին, իմ ընկեր Բակոյին, իմ ընկեր Արկադիին, իմ ընկեր Լեւոնին, իմ ընկեր Դավիթին, իմ մյուս բոլոր ընկերներին ու հարազատ մարդկանց, որոնցից ոմանց անձամբ չեմ ճանաչում։ Նրանք բոլորը անկախության հռչակագրի և Հայաստանի հարատևության գաղափարի կրողներն են, մեր ժողովրդի արժանի զավակները, որոնք այսօր զրկանքներ են կրում անազատության մեջ։

    Ես ուզում եմ հույս հայտնել, որ այս ծանր շրջանը շուտով կավարտվի, և Հայաստանի ճակատագրով իրապես մտահոգ մարդկանց համար կսկսվի նոր, լուսավոր շրջան։

    Կենտրոն ՔԿՀ 23.08.26թ.»:

  • Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՆԳՆ | Հայաստան

    Օգոստոսի 22-ից 27-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից` հորդորելով պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել՝ 112։

    ՆԳՆ փրկարար ծառայությունը տարբեր հարթակներում մշտապես իրականացնում են իրազեկման աշխատանքներ: «Այսօր ևս իրականացվել է հերթական իրազեկումը՝ հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, որը նաև ուղարկվել է քաղաքացիներին՝ կարճ հաղորդագրությունների տեսքով։Բջջային բոլոր օպերատորներին տրամադրվել է իրազեկման հայատառ տեքստ, սակայն օպերատորներից մեկի տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ հաղորդագրությունն ուղարկվել է լատինատառ, ինչի համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

  • Ստեփանավանում վագոն-տնակ է այրվել․ կա զոհ

    Հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցում գտնվող վագոն-տնակում․ ներսում քաղաքացի կա։
  • Դատախազությունը պահանջում է Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք | Հայաստան

    Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։

    Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Գևորգի Աշոտյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

    •        3 անշարժ գույքի գնման իրավունք, որոնցից 1-ը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում, իսկ 2-ը Ավան վարչական շրջանում կառուցվող թաունհաուսներ են.

    •        Շուրջ 47 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.

    •        338 միլիոն 366 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2005-2026 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

  • Հանրապետությունում ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով | Հայաստան

    Երևանում օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին և 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Քամին հարավարևելյան և արևելյան 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

  • Ազգային ժողովում ամփոփվել են 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության քվեարկության արդյունքները | Քաղաքականություն

    Ազգային ժողովում ամփոփվել են 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության քվեարկության արդյունքները։

    Քվեարկության արդյունքները ներկայացրել է հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը։

    «ՔՊ»
    Պետաիրավական – Արուսյակ Ջուլհակյան
    Պաշտպանություն և անվտանգություն – Վիլեն Գաբրիելյան
    Կրթություն – Սիսակ Գաբրիելյան
    Առողջապահություն – Լուսինե Բադալյան
    Արտաքին հարաբերություններ – Սարգիս Խանդանյան
    Աշխատանքի և բարեկեցության – Նազելի Բաղդասարյան
    Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման – Տրդատ Սարգսյան
    Տնտեսական – Բաբկեն Թունյան

    «Հայաստան» դաշինք
    Մարդու իրավունքների – Լիլիթ Գալստյան

     «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային՝ Հայկ Ֆարմանյան, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի՝ Դավիթ Ղազինյան ու Եվրոպական ինտեգրման՝Արեգա Հովսեփյան, հանձնաժողովների նախագահներ։ 

     «Ուժեղ Հայաստան»-ը հանձնաժողովների նախագահների նոր թեկնածուներ կառաջադրի։