Category: ArmPulse

  • ՍԱՏՄ-ն արձագանքել է Հայաստանից ակնկալիքների վերաբերյալ «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը | Էկոնոմիկա

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտական-օպերատիվ աշխատանքային կապի մեջ է Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության գործընկերների հետ։

    «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեցին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից՝ արձագանքելով «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը։

    Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը, անդրադառնալով Հայաստանից տարբեր ապրանքների ներմուծման նկատմամբ կիրառվող սահմանափակումների մեղմման կամ վերացման հնարավոր ժամկետների վերաբերյալ հարցին, նշել էր, թե Հայաստանից ակնկալում են հայտնաբերված սանիտարական խախտումների հետաքննության արդյունքների, ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկատվության և խախտումների վերացմանն ուղղված գործողությունների ծրագրի տրամադրում։

    «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտական-օպերատիվ աշխատանքային կապի մեջ է Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության գործընկերների հետ։

    Ընթացող կառուցողական երկխոսության շրջանակներում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ հստակեցվում են համատեղ ձեռնարկվելիք քայլերի հաջորդականությունն ու գործողությունների ալգորիթմը, համաձայնեցվում են ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական չափանիշների խստագույն պահպանմանն ուղղված միջոցառումներն ու գործողությունների ժամանակացույցը։

    Նկատի ունենալով, որ բանակցությունները դեռ շարունակվում են, ինչպես նաև հաշվի առնելով գործընթացի շարունակական բնույթը՝ նախնական կամ ընթացիկ մանրամասների հրապարակումն այս փուլում վաղաժամ ենք համարում: Վերջնական հստակեցված արդյունքների և իրականացված միջոցառումների մասին կտեղեկացնենք հավելյալ հայտարարությամբ»,- նշեցին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

  • Սկանդալային միջադեպ հայկական ՏիկՏոկ-ում․ ուղիղ եթերում բռնություն է հրահրվել | Հասարակություն

    Հայկական տիրույթում հերթական աղմկահարույց ու մտահոգիչ միջադեպն է արձանագրվել։ TikTok սոցիալական ցանցի ուղիղ եթերում Իսպանիայում գտնվող, դաջվածքներով հայտնի Վանը (սոցցանցերում՝ «California 333»), հայհոյանքներ հնչեցնելով, մարդ է ուղարկել, որպեսզի ուղիղ եթերում ծեծի ենթարկեն մեկ այլ օգտատիրոջ՝ Հուսիկին:

    Սոցցանցերում լայն տարածում գտած տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են իրադարձությունները ծավալվում հենց օնլայն հարթակում՝ հանրության աչքի առջև։

    Տեսանյութում արձանագրված բռնության և սպառնալիքների տեսարանները խիստ մտահոգիչ են։ Ակնկալում ենք ՀՀ իրավապահ մարմինների և Ոստիկանության անհապաղ արձագանքը՝ այս արատավոր երևույթին վերջ տալու և օրենքի ողջ խստությամբ ընթացք տալու համար։

  • Տաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբ | Հայաստան

    Տաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբ։ 

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ արշավախումբը՝ Արման Նալբանդյանի ղեկավարությամբ,  Տաթևի Մեծ անապատում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերել է բավականին հետաքրքիր և արժեքավոր բարավոր։

    Տեղում իրականացված աշխատանքների արդյունքում, քարը շրջելուց հետո, պարզվել է, որ այն արձանագիր է։ Մինչ օրս անհայտ և չհրատարակված այս վիմագիրը նոր լույս է սփռում անապատի խցերի կառուցման պատմության վրա։

    ​Արձանագրությունը ներկայումս գտնվում է ուսումնասիրման փուլում։ Նախնական տվյալներով՝ այն պարունակում է անձնանուն, ում հիշատակին կառուցվել է խուցը, կամ ով ապրել է այնտեղ։

    ​Պեղումները շարունակվում են։

     

  • Ռանչպար բնակավայրում հրդեհ է բռնկվել մոտ 2,500 հակ անասնակերում | Հասարակություն

     Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։Մասիս խոշորացված համայնքի Ռանչպար բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկի բակում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել մոտ 2500 հակ խոտի դեզում։

    Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել են տան տերն ու հարևանները։ Այս պահին արդեն հրշեջներն աշխատում են։

    Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

    Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, ով պարզում է սեփականատիրոջ ինքնությունը։

  • Հայաստանն ու Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել | Քաղաքականություն

    ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։

    ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։

    Խմբագրական ուղենիշ

    Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։

    Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։

  • Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն | Սպորտ

    Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում փայլուն ելույթ է ունեցել և կարիերայում առաջին անգամ հռչակվել մայրցամաքի չեմպիոն:

     Եվրոպայի առաջնության առանձին գործիքներից օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը վաստակեց 14,400 միավոր՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

    Հավաքականի անդամ Վահագն Դավթյանը վաստակեց 14,000 միավոր և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։

    Ավելի վաղ Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ էր նվաճել Համլետ Մանուկյանը, իսկ Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե (նժույգ-թափեր)։

     

  • Հունաստանի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ | Քաղաքականություն

    Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

    Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ 

    Յորղոս Գերապետրիտիսը վստահություն է հայտնել, որ Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ Հայաստանի դիվանագիտությունը կշարունակի արժեքավոր ներդրում ունենալ խաղաղության, կայունության և միջազգային համագործակցության գործում՝ տարածաշրջանային և միջազգային նշանակալի մարտահրավերների պայմաններում։

    Հունաստանի ԱԳ նախարարը շեշտել է, որ Հունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարամյա բարեկամությունը, որը հիմնված է սերտ պատմական կապերի, ընդհանուր արժեքների և ժողովուրդների միջև ամուր հարաբերությունների վրա։

    «Ես ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ մեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության խորացման, այդ թվում՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում մեր ընդհանուր շահերի առաջմղման ուղղությամբ՝ ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների»,- ասվում է Հունաստանի ԱԳ նախարարի ուղերձում։

  • Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության Մարտունու կենտրոնը հյուրընկալել է Առաքելության ղեկավարին

    Սատու Կոյվուն ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացվող պարեկության աշխատանքներին
  • Ձյուդոյիստ  Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում | Սպորտ

    ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։

    ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։

    Խմբագրական ուղենիշ

    Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։

    Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։