Category: ArmPulse

  • Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

    Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերի զարգացմանը եւ հետագա համագործակցությանը վերաբերող հարցերը:
  • Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նամակ է հրապարակել բանտից | Քաղաքականություն

    Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նամակ է հրապարակել բանտից.

    «Ես ուզում եմ հանրությանը ճշմարտությունն ասել այն մասին, թե ինչու եմ բանտում։ Անցյալ տարի մեկնարկած այսպես կոչված «կոռուպցիայի դեմ պայքարի» արշավի հիմնական նպատակն էր ինձ բանտարկել և քաղաքականապես ոչնչացնել։ Ես լիակատար պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ամեն ինչ արել եմ՝ խուսափելու համար բախման մեջ մտնել թիմի և ինձ համար թանկ մարդու հետ։ Հենց այդ նպատակով եմ հրաժարվել իրավական պայքարից և մինչև վերջ հետևել եմ ինձ համար կործանարար գործընթացին՝ չվնասելու պետության և թիմի շահերը։
    Ցավոք, դրա դիմաց ես ստացա բեմադրված կեղտոտ սադրանք, բազմաթիվ ստեր և անարդարություն։ Հանրությունն այս ամբողջ ընթացքում ինձնից ոչ մի բառ չի լսել։ Ես այս փորձությանը դիմացել եմ լիակատար համբերատարությամբ։
    Բայց ինձ համար անսպասելիորեն՝ հուլիսին, ես ստացա մի նամակ, որը հրապարակել էի երեկ, որն ինձ ուղարկել էր Մամուկա Մդինարաձեն։ Նույն օրը ես նրանց բացատրեցի իմ դիրքորոշումը՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ չեմ պատրաստվում վերադառնալ քաղաքականություն, և առաջարկեցի իմ տեսլականը՝ ապահովագրվելու այս «ռիսկի» դեմ։ Սակայն ի պատասխան նրանք ինձ ասացին, որ դեռևս կա 1% ռիսկ, որ ես կվերադառնամ քաղաքականություն, և դրա համար անհրաժեշտ է ինձ կոռուպցիայի մեղադրանք առաջադրել և խոստովանել դա։

    Սա այն կարմիր գիծն էր, որը ստիպեց ինձ անել կյանքիս ամենադժվար քայլը։ Հետևաբար, քանի որ ես այլ ընտրություն չունեմ, ստիպված եմ սկսել պայքար…»,- գրել է Ղարիբաշվիլին

  • «Ակօս» շաբաթերթի նախկին գլխավոր խմբագիրն անդրադարձել է ՀՀ քաղաքացիների՝ Ստամբուլի հայկական դպրոցներում սովորելու արգելքի մասին լուրերին | Տարածաշրջան

    Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթերթի նախկին գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշն անդրադարձել է ՀՀ քաղաքացիների՝ Ստամբուլի հայկական դպրոցներում սովորելու արգելքի մասին լուրերին։

    Նա մասնավորապես նշել է.

    «Այստեղ շատ երեխաների և ընտանիքների համար մեծ ցավ կա։ Հայաստանից արտագաղթած ընտանիքների երեխաների՝ Ստամբուլի հայկական դպրոցներում որպես «հյուրի կարգավիճակով աշակերտ» սովորելու հնարավորությունն այժմ կառավարության կողմից արգելվում է։ Մինչդեռ ավելի քան 10 տարի առաջ հենց նույն իշխանությունն էր ստեղծել այս «ժամանակավոր» լուծումը»։

    Ըստ Քոփթաշի՝ հարցը կարելի էր հեշտությամբ լուծել ընդամենը մեկ վարչական կարգավորմամբ, մինչդեռ տարիներով ձգձգելուց հետո այժմ հարցը «լուծվում» է ամենակոշտ միջամտությամբ, որը նոր վերքեր է բացելու։

    Նա ասել է, որ Թուրքիայի հայ համայնքի կառույցները պետք է այս հարցում ավելի պահանջատեր լինեն։ Մամուլն ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններն էլ պետք է ջանք գործադրեն՝ հարցի էությունը հասկանալու և իրենց ձայնը բարձրացնելու համար։

  • Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը

    Որպես այլընտրանքային երթուղի առաջարկվում է Նորաբաց բնակավայրից դեպի Հ-13 ճանապարհը։
  • Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին | Քաղաքականություն

    ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, ով մեր երկրում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

    ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:

    Դեսպանն իր հերթին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

    Կողմերը քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամական ու ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանն առնչվող հարցեր։

    Միջխորհրդարանական համագործակցության խորացման համատեքստում կարևորվել է բարեկամական խմբերի միջև կապերի սերտացումը։

  • ԱԺ-ում քննարկվում է խորհրդարանում Եվրոպական ինտեգրման  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արեգա Հովսեփյանի թեկնածության հարցը | Քաղաքականություն

    Ազգային ժողովում  քննարկվում է խորհրդարանում Եվրոպական ինտեգրման  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արեգա Հովսեփյանի թեկնածության հարցը։

    «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Արեգա Հովսեփյանին առաջադրել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: Այս մասին հայտնում են խմբակցությունից:

    Արեգա Հովսեփյանի  կենսագրությունը պատգամավորներին ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։

    ԱԺ-ում շարունակվում է ընթանալ հանձնաժողովների նախագահների ընտրությունը:

  • Ալիևը հայտարարել է, որ վերջին մեկ տարին Ադրբեջանն ապրում է խաղաղության մթնոլորտում,ինչը նշանակալի փոփոխություն է | Քաղաքականություն

    Օգոստոսի 18-ին Ադրբեջանի  նախագահ Ալիևն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դունկան Նորմանին։

    Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դեսպանը  նշել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ տարվող աշխատանքները և աջակցում է ձեռք բերված առաջընթացին։

    Ալիևը նշել է, որ վերջին մեկ տարին Ադրբեջանն ապրում է խաղաղության մթնոլորտում, ինչը, ըստ նրա , նշանակալի փոփոխություն է տարածաշրջանի համար։ 

     Ալիևն ասել է, որ օրակարգում գտնվող հարցերը մեծ նշանակություն ունեն ոչ միայն երկկողմանի, այլև տարածաշրջանային զարգացման և համագործակցության առումով։

    Լրատվամիջոցը գրում է, որ  դեսպանը իր հավատարմագրերը հանձնել է Ադրբեջանի  ղեկավարին։

  • Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի Հունաստանում | Սպորտ

    Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի Հունաստանում։ «Օլիմպիակոսը» պաշտոնապես հայտարարել է 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մասին։

    Հունական ակումբում հայ ֆուտբոլիստը պաշտպանության ձախ եզրում կփոխարինի արգենտինացի Ֆրանսիսկո Օրտեգային։

    Ըստ հունական մամուլի՝ Թիկնիզյանը նոր ակումբի հետ կնքել է 4+1 ձևաչափով պայմանագիր (4 տարի՝ ևս մեկով երկարաձգելու հնարավորությամբ)։ Հայ պաշտպանի տարեկան աշխատավարձը «Օլիմպիակոսում» կկազմի շուրջ 1,1 միլիոն եվրո։

    Թիկնիզյանը միջազգային մակարդակում ներկայացրել է Ռուսաստանի Մ19, Մ20 և Մ21 հավաքականները, սակայն հետագայում ընդունել է պատմական հայրենիքի հրավերը։ Այս պահի դրությամբ նա Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով անցկացրել է 31 հանդիպում։

  • Թուրքիայի Բաթման նահանգում տղամարդկանց արգելվել է շորտ հագնել | Տարածաշրջան

    Թուրքիայի հարավ-արևելյան Բաթման նահանգում տղամարդկանց համար արգելք է սահմանվել։ Բազմաթիվ բողոքներ են հնչել, ինչից հետո Բաթմանի «TOKİ» բնակելի համալիրի կառուցապատող ընկերությունը որոշում է կայացրել տղամարդականց արգելել շորտ հագնել շենքի տարածքում։ Այս մասին հայտնում է ermenihaber․am-ը։

    Որոշման մասին բնակիչներին իրազեկվել է WhatsApp -ի միջոցով։ Դա դժգոհությունների տեղիք է տվել ու բնակիչները նշել են, որ դա սահմանափակում է իրենց անձնական ազատությունը և հագուստի ընտրությունը։

    Ոմանք էլ նշել են, որ համամիտ են կայացրած որոշման հետ ու համատեղ բնակելի տարածքներում կարող են սահմանվել ընդհանուր կանոններ։ Ուստի պետք է հետևեն, որ տղամարդիկ շորտով չշրջեն համալիրի տարածքում։