Category: ArmPulse

  • Ինչո՞ւ է Բաքուն հետախուզում հայտարարել ռուս մեդիագործիչների դեմ․ սկանդալային սթրիմի մանրամասները | Տարածաշրջան

    Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից Ռուսաստանի քաղաքացիներ Իվան Կնյազևի, Սեմյոն Ուրալովի և Ալեքսեյ Չադաևի նկատմամբ հայտարարված հետապնդումը մեծ աղմուկ է բարձրացրել մեդիադաշտում։ 
      
    Հիմք է դարձել հուլիսի 14-ին «Սեմյոն Ուրալով» յութուբյան ալիքով հեռարձակված «Чистота понимания» սթրիմը։ 

    Հաղորդման սկզբում հաղորդավարներն անդրադառնում են Շուշիում կայացած ֆորումին Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։ Նրանք նշել են, որ Ալիևը բացահայտ աջակցություն է հայտնել Ուկրաինային, խոսել «օկուպացիայից ազատվելու» մասին և միաժամանակ մեղադրել Ռուսաստանին խորհրդային շրջանում Ադրբեջանի «գաղութային զավթման» մեջ։

    Քննարկման ընթացքում Ալեքսեյ Չադաևը կոշտ ձևակերպումներ է օգտագործել Ռուսաստանում գործող ադրբեջանական կառույցների և կազմակերպությունների վերաբերյալ՝ դրանք բացահայտորեն անվանելով «կազմակերպված հանցավոր խմբեր»: Նա պնդել է, թե այդ կառույցները սերտաճել են տեղական իշխանությունների, բիզնեսի և իրավապահ մարմինների որոշ շերտերի հետ՝ ձևավորելով ստվերային ու հակաօրինական ցանցեր։

    Սեմյոն Ուրալովը սթրիմի ժամանակ կոշտ քննադատության է ենթարկել Բաքվի գործողությունները Ղարաբաղում՝ կիրառելով ծայրահեղ ձևակերպումներ. «…Նրանք եկան ազատագրված Ղարաբաղ, լիովին մաքրեցին այն այնտեղ ապրող մարդկանցից… դա նացիզմ է, երբ հարկավոր է հող առանց մարդկանց…»։ 

    Նա հավելել է, թե Ռուսաստանում գործող ադրբեջանական կազմակերպությունները պետք է բարձրաձայնեին տեղի բնակչության փաստացի ցեղասպանության մասին։ 

    Ադրբեջանի իրավապահ մարմինները նման հայտարարությունները որակել են որպես ազգային թշնամանքի և ատելության բացահայտ հրահրում։  

    Նշենք, որ տեսանյութը ջնջվել է ինտերնետային հարթակներից, սակայն ադրբեջանական կողմն արդեն հասցրել էր արձանագրել այն և միջազգային հետապնդում հայտարարել։

  • «Արտ լանչ»-ում խախտումներ են արձանագրվել, գործունեությունը կասեցվել է | Հասարակություն

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների արդյունքում կասեցրել է «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերությանը պատկանող «Արտ լանչ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը։

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած ստուգմամբ «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերության՝ Երևանի Աբելյան փողոց 6/12 հասցեում («Այ Թի Պարկ» բիզնես կենտրոն) գործող «Արտ լանչ» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել են օրենսդրական պահանջների հետևյալ խախտումները. – հանրային սննդի կառույցի պահեստային հատվածում, որտեղ իրականացվել են միրգ-բանջարեղենի լվացման և կտրատման աշխատանքներ, առկա շերտավարագույրով առանձնացված հանդերձարանը տեղակայված չի եղել կեղտի կուտակումն ու սննդամթերքի մեջ օտար մասնիկների թափանցումը բացառող ձևով, – կառույցում բացակայել է սննդամթերքի համար նախատեսված առանձնացված պահման տարածք՝ լվացող և ախտահանող նյութերից, – պահեստային հատվածի հատակը չի ունեցել հարթ մակերես, նորոգ ու մաքուր վիճակում չի պահվել, – պատերի խողովակները ենթարկված են եղել կոռոզիայի, իսկ խոհանոցի պատերի որոշ մասեր չեն եղել հարթ, նորոգ և մաքուր, – պահեստի և խոհանոցի առաստաղի որոշ հատվածներ կառուցված չեն եղել կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, բորբոսների աճը և մասնիկների թափվելը կանխարգելող եղանակով, – խոհանոցի՝ անմիջապես դուրս բացվող դուռն ապահովված չի եղել միջատապաշտպան ցանցով։

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ նշված հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:

  • Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

    Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Շիրինյանին ազատել զբաղեցրած պաշտոնից
  • Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից | Հայաստան

    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից:

     

    «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.

    Սերյոժա Ստեփանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։

     

  • Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան

    Զորքերում ծառայության կազմակերպմանն աջակցելու նպատակով
  • Յուրիկ Մխիթարյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Մուրադ Ալիևի նկատմամբ | Սպորտ

    ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։

    ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։

    Խմբագրական ուղենիշ

    Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։

    Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։

  • Կարեն Դեմիրճյան փողոցում կատարվելու են բարեկարգման աշխատանքներ

    Օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալյալ նշված հատվածում երթևեկությունը կդադարեցվի:
  • Շուրջ 200 մլն արժողության գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է | Հասարակություն

    Քնչական կոմիտեից տեղեկացրել են, որ ավելի քան 200 միլիոն դրամ արժողության գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է։

    ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է 7 անձի կողմից ՀՀ սեփականություն հանդիսացած և «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի օգտագործմանը հանձնված Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասեցում գտնվող 451.1 քմ մակերեսով հասարակական շինությունն ապօրինի օտարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու, դրանց օժանդակելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթը:

    Գործով մեղադրանք առաջադրված 7 անձանց թվում էին նաև ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը,Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, նույն համալսարանի նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանը։

    Նախաքննությունն ավարտվել է հենց Արմեն Աշոտյանի, Գայանե Գասպարյանի և Արթուր Ավագյանի մասով։ Նրանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

    ՔԿ-ից հայտնում են, որ մյուս անձանց մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

     

  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Բելառուսին օգնության հասնելու իրենց պատրաստակամության մասին | Քաղաքականություն

    ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Բելառուսին օգնության հասնելու իրենց պատրաստակամության մասին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Անհրաժեշտության դեպքում դաշնակիցները պատրաստ են օգնել Մինսկին բոլոր հնարավոր եղանակներով, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։

    Նա հիշեցրել է, որ հունիսին այցելել է Բելառուսի սահմանի Լեհաստանի և Լիտվայի հետ հատվածներ և հանդիպել է Հանրապետության պետական ​​սահմանային կոմիտեի նախագահի հետ։ Նրա գնահատմամբ իրավիճակը հանգիստ է 

     և Մինսկը հետևում է իր արևմտյան սահմաններում իրավիճակին։

    «Անհրաժեշտության դեպքում դաշնակիցները կձեռնարկեն իրենց կանոնադրական փաստաթղթերով նախատեսված բոլոր անհրաժեշտ կոլեկտիվ միջոցները», – նշել է Մասադիկովը։

  • ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարել. Արթուր Հովհաննիսյան | Քաղաքականություն

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հայտարարություններին։

    «Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կառույցը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ հարձակումների ժամանակ։ Ակնկալում ենք, որ մեր գործընկերները իրականությանը համապատասխան գնահատականներ կտան»,-ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Հայաստանն իր դիրքորոշումը կարտահայտնի այն ժամանակ, երբ որոշում լինի։